ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՕՐԱԿԱՆ ՃՏԵՐԻ, ՀՆԴԿԱՀԱՎԻ, ՍԱԳԻ, ԲԱԴԻ, ՋԱՅԼԱՄԻ ՃՏԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԱՅԴ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ՁՎԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԻ (ՁԵՎ ԹԻՎ 14) 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 186
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 186

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՕՐԱԿԱՆ ՃՏԵՐԻ, ՀՆԴԿԱՀԱՎԻ, ՍԱԳԻ, ԲԱԴԻ, ՋԱՅԼԱՄԻ ՃՏԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԱՅԴ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ՁՎԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԻ (ՁԵՎ ԹԻՎ 14) 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող օրական ճտերի, հնդկահավի, սագի, բադի, ջայլամի ճտերի և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն ձվերի մասով անասնաբուժական սերտիֆիկատի ձևի (ձև թիվ 14) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Արտադրանքի ծագումը

Ձեռնարկության անվանումը, հասցեն, վարչատարածքային միավորը՝

ինկուբատորը՝ _________________________________________________

տոհմային գործարանը՝ _________________________________________

տնտեսությունը*՝

 

Թիվ

Տնտեսության համարը

Տնտեսության անվանումը

Տնտեսության հասցեն

Վարչատարածքային միավորը

         
         
         
         
         

 

1. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են ըստ թիվ 14 ձևի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

____________________________

* Լրացվում է մատակարարումներն անմիջապես տնտեսությունից իրականացնելու դեպքում կամ այն դեպքերում, երբ ապրանքները ծագում են տնտեսություններից, իսկ բեռնաթափվում են ուղարկող ձեռնարկությունից։ Ավելի քան 5 տնտեսություններից մատակարարումներ իրականացնելու դեպքում կազմվում է տնտեսությունների ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժի կողմից և սույն սերտիֆիկատի անբաժանելի մասն է համարվում: «Տնտեսության համարը» սյունակում նշվում է արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից շնորհված համարը (առկայության դեպքում)։»:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան