ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1424-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող Լեռնահովիտ գյուղի 4-րդ հասցեում գտնվող՝ 19.650.766 (տասնինը միլիոն վեց հարյուր հիսուն հազար յոթ հարյուր վաթսունվեց) դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 13.84832 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 20032025-06-0013, նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ) և Մեծավան 8 հասցեում գտնվող՝ 4.915.416 (չորս միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր տասնվեց) դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 3.464 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 19032025-06-0094, նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ) հողամասերը (այսուհետ՝ հողամաս) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Լոռու մարզի Տաշիր համայնքի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, Հայաստանի Հանրապետության անունից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ հողամասի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով պայմանագրի կնքումը՝ դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
09.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |