ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 փետրվարի 2021 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «2019-2020 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին» կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «2019-2020 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին» կարգադրության նախագծի մասին
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ 2019-2020 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 5-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «2019-2020 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2019-2020 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2019-2020 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին զեկույցը (տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով.
http://www.eurasiancommission.org/ru/act/finpol/dobd/rr/Pages/default.aspx):
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին.
ամբողջ ծավալով ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) իրագործումը՝ ներառյալ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի՝ կանոններին համապատասխանության ապահովումը.
մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկատվություն ուղարկել սույն կետի երկրորդ պարբերության իրականացման ընթացքի մասին, այդ թվում՝ կանոնների 26-րդ, 31-րդ, 33-րդ, 37-րդ, 53-ից 56-րդ կետերով սահմանված պարտականությունների կատարումը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
խթանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կանոնների մոնիթորինգի աշխատանքները.
տեղեկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին մոնիթորինգի արդյունքների և սույն կարգադրության իրականացման արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ.
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |