ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 ապրիլի 2021 թվականի |
թիվ 65 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝
|
Դուբրովսկայա Տատյանա Վալերիի՝ |
Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Մուրադյան Աշոտ Հովհաննեսի՝ |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Հայաստանի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու) |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Բոլշակով Անդրեյ Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ (Բելառուսի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու) |
|
Եսինա Իրինա Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկաների ինտեգրման վարչության պետ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Ամրին Ազամատ Կեմենգերի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար (Ղազախստանի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու). |
|
բ) նշել աշխատանքային խմբի հետևյալ անդամների նոր պաշտոնները. | |
|
Զուբիկ Նատալյա Լևի՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` մաքսային համագործակցության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարության խորհրդական |
|
Նեդոստուպ Անդրեյ Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության պետ |
|
Ալիև Բեկբոլոտ Աբդիղանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ (Ղրղզստանի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու) |
|
Շատսկով Ալեքսանդր Ալեքսանդրի՝ |
«ԲԱՄԱՊ» միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մաքսային տարանցման և օրենսդրության վարչության գլխավոր մասնագետ. |
գ) աշխատանքային խմբի կազմից հանել Մ.Մ. Փաշայանին, Վ.Ն. Օրլովսկիին, Ե.Ա. Պերմինովային, Ի.Մ. Պուրկալիկին և Մ.Տ. Տակիևին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |