ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 ապրիլի 2021 թվականի

թիվ 65

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

 

Դուբրովսկայա Տատյանա Վալերիի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունից՝

Մուրադյան Աշոտ Հովհաննեսի՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Հայաստանի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու)

Բելառուսի Հանրապետությունից՝

Բոլշակով Անդրեյ Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ (Բելառուսի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու)

Եսինա Իրինա Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկաների ինտեգրման վարչության պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ամրին Ազամատ Կեմենգերի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար (Ղազախստանի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու).

բ) նշել աշխատանքային խմբի հետևյալ անդամների նոր պաշտոնները.

Զուբիկ Նատալյա Լևի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` մաքսային համագործակցության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարության խորհրդական

Նեդոստուպ Անդրեյ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և բյուջեի եկամուտների գլխավոր վարչության պետ

Ալիև Բեկբոլոտ Աբդիղանի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ (Ղրղզստանի Հանրապետությունից՝ համակարգող, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու)

Շատսկով Ալեքսանդր Ալեքսանդրի՝

«ԲԱՄԱՊ» միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մաքսային տարանցման և օրենսդրության վարչության գլխավոր մասնագետ.

 

գ) աշխատանքային խմբի կազմից հանել Մ.Մ. Փաշայանին, Վ.Ն. Օրլովսկիին, Ե.Ա. Պերմինովային, Ի.Մ. Պուրկալիկին և Մ.Տ. Տակիևին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ