ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 194 |
քաղ. Մոսկվա |
«ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆԸ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացում կայացնելու կարգը հաստատելու մասին, որոնք կարող են հանգեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, և Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ, 11-րդ և 134–րդ կետերը իրագործելու նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացում կայացնելու կարգը, որոնք կարող են հանգեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
Այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացում կայացնելու, որոնք կարող են հանգեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ, 11-րդ և 134 -րդ կետերի հիման վրա, և սահմանում է այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացում կայացնելու կանոնները, որոնք կարող են հանգեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը (այսուհետ՝ նախազգուշացում)։
2. Սույն կարգում պաշտոնատար անձինք ասելով հասկացվում են կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարները, տնօրենների խորհուրդների (դիտորդ խորհուրդների), կոլեգիալ գործադիր մարմինների (վարչությունների, տնօրենությունների) անդամները, այլ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների լիազորություններ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները, իրավաբանական անձանց հիմնադիրներ (մասնակիցներ) հանդիսացող ֆիզիկական անձինք, իրավաբանական անձանց հիմնադիրներ հանդիսացող կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների լիազորություններ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները կամ սահմանված կարգով իրավաբանորեն նշանակալի գործողություններ կատարելու համար լիազորված անձինք։
Սույն կարգում ֆիզիկական անձ ասելով հասկացվում են անհատ ձեռնարկատերը, այն ֆիզիկական անձը, որի մասնագիտական, եկամուտ բերող գործունեությունը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ենթակա է պետական գրանցման (հաշվառման) և (կամ) լիցենզավորման, ինչպես նաև այն ֆիզիկական անձը, որի գործողությունները կարող են հանգեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների խախտմանը։
Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ հասկացվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով։
II. Նախազգուշացում կայացնելու հիմքերը
3. Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձին նախազգուշացում կայացնելու համար հիմք է հանդիսանում այդպիսի անձանց՝ անդրսահմանային շուկայում պլանավորվող վարքագծի մասին հրապարակային հայտարարությունը, եթե այդպիսի վարքագիծը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը և, ընդ որում, բացակայում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստով քննության անցկացում սկսելու մասին որոշում կայացնելու հիմքերը։
Հրապարակային հայտարարություն ասելով հասկացվում է տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) պաշտոնատար անձի կամ ֆիզիկական անձի հայտարարությունը, որը հասցեագրված է, այդ թվում՝ անձանց անորոշ շրջանակի, և (կամ) արվել է այդպիսի հայտարարության մեջ պարունակվող տեղեկատվությունը ստանալու հնարավորություն տվող պայմաններում (օրինակ՝ հայտարարությունը արվել է համաժողովի, հարցազրույցի ժամանակ, տեղադրվել է զանգվածային լրատվամիջոցներում, հրապարակվել է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, գովազդային բրոշյուրներում կամ բուկլետներում և այլուր)։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարող է օգտագործել հրապարակային հայտարարությունների մասին տեղեկատվությունը, որը ստացվել է, այդ թվում՝
ա) անդամ պետությունների պետական մարմիններից, տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից), ֆիզիկական անձանցից (համապատասխան գրավոր հաղորդմանը կցելով հրապարակային հայտարարությունը հաստատող տեղեկատվություն (տեղեկություններ) պարունակող փաստաթուղթը․
բ) զանգվածային լրատվամիջոցներից․
գ) ինքնուրույն։
III. Նախազգուշացումը պատրաստելը և կայացնելը
5. Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության մեջ է մտնում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում), հրապարակային հայտարարության մասին տեղեկատվությունը ստանալու (հայտնաբերելու) օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա) ստուգում է հրապարակային հայտարարության մասին տեղեկատվության (տեղեկությունների) առկայությունը․
բ) գնահատում է հրապարակային հայտարարությունը սույն կարգի 6-րդ կետին համապատասխան․
գ) պատրաստում է եզրակացություն նախազգուշացում կայացնելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին և նախազգուշացման նախագիծը՝ հավելվածի համաձայն ձևով, և դրանք ներկայացնում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի քննարկմանը (այսուհետ՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամ)։
6. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը գնահատում է հրապարակային հայտարարությունը անդրսահմանային շուկաներում դրա հնարավոր հետևանքների մասով՝ հաշվի առնելով, թե որտեղ, ում կողմից, երբ և ինչ հանգամանքներում է արվել հրապարակային հայտարարությունը, և որոշում է, թե արդյոք առկա է նախազգուշացում կայացնելու հիմք։
Հրապարակային հայտարարության գնահատում անցկացնելու արդյունքներով Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը Հանձնաժողովի կոլեգիայի անդամին է ներկայացնում եզրակացություն նախազգուշացում կայացնելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ (նրա բացակայության դեպքում՝ ղեկավարի տեղակալի ստորագրությամբ)։
Նախազգուշացում կայացնելու անհրաժեշտության մասին եզրակացությանը կցվում է Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից պատրաստված՝ նախազգուշացման նախագիծը։
7. Նախազգուշացման նախագծում նշվում են՝
ա) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի)՝ հրապարակային հայտարարություն կատարած պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նրա պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) անվանումը և գրանցման վայրը կամ հրապարակային հայտարարություն կատարած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նրա գրանցման վայրի կամ փաստացի բնակության վայրի հասցեն.
բ) հրապարակային հայտարարության մասին տեղեկատվության ստացման աղբյուրը.
գ) պլանավորվող վարքագծի մասին հրապարակային հայտարարության բովանդակությունը, որը կարող է հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը․
դ) Պայմանագրի այն դրույթները, որոնք կարող են խախտվել հրապարակային հայտարարության մեջ շարադրված գործողությունների իրագործման արդյունքում։
8. Հանձնաժողովի կոլեգիայի անդամը նախազգուշացում կայացնելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին եզրակացության հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը․
ա) նախազգուշացում կայացնելու մասին․
բ) նախազգուշացում կայացնելու անհրաժեշտության բացակայության մասին.
գ) նախազգուշացում կայացնելու մասին հարցը ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակելու անհրաժեշտության մասին։
9. Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից նախազգուշացում կայացնելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը նախազգուշացումը ձևակերպում է Հանձնաժողովի նամակի ձևաթղթի վրա և այն ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ստորագրությանը։
10. Նախազգուշացումը ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից։
11. Նախազգուշացում կայացնելու ամսաթիվը դրա ստորագրման ամսաթիվն է։
12. Նախազգուշացումը Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է պաշտոնատար անձին՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գրանցման վայրի հասցեով, կամ ֆիզիկական անձին՝ նրա գրանցման վայրի կամ փաստացի բնակության վայրի հասցեով, ինչպես նաև տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։
Նախազգուշացումը ուղարկելու ժամկետը չպետք է գերազանցի դրա ստորագրման օրվանից հետո 2 աշխատանքային օրը։
13. Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից նախազգուշացում կայացնելու անհրաժեշտության բացակայության մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը դրա մասին ծանուցում է անդամ պետության այն պետական իշխանության մարմնին, տնտեսավարող սուբյեկտին կամ ֆիզիկական անձին, որոնք Հանձնաժողով են ներկայացրել հրապարակային հայտարարության մասին տեղեկատվությունը՝ այդպիսի որոշում ընդունելու օրվանից հետո 2 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
14. Նախազգուշացման պատճենը՝ դրա կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օր հետո ուղարկվում է նամակով՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի ստորագրությամբ՝
ա) անդամ պետության պետական իշխանության մարմին, որի իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը, որի տարածքում գրացված է այն տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ ֆիզիկական անձը, որոնց հասցեով ուղարկվել է նախազգուշացումը․
բ) այն անդամ պետության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմին, որի տարածքում գրանցված է այն տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ ֆիզիկական անձը, որոնց հասցեով ուղարկվել է նախազգուշացումը։
15. Նախազգուշացումը չի կարող կայացվել հրապարակային հայտարարության օրվանից 3 տարին լրանալուց հետո։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացում կայացնելու կարգի, որոնք կարող են հանգեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը |
|
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին, որոնք կարող են հանգեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը
Ուղարկվում է _____________________________________________
(նշվում է հասցեատերը․
__________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.
__________________________________________________________
նրա պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) անվանումը և
__________________________________________________________
գրանցման վայրը կամ ֆիզիկական անձի Ա.Ա.Հ., նրա գրանցման վայրի
__________________________________________________________
կամ փաստացի բնակության վայրի հասցեն
_________________________________
___________________________________________________ մասին հրապարակային հայտարարության հետ կապված
(կրճատ շարադրվում է տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) պաշտոնատար անձի
_________________________________________________________
կամ ֆիզիկական անձի՝ ապրանքային շուկայում պլանավորվող վարքագծի մասին հրապարակային հայտարարությունը,
_________________________________________________________
հրապարակային հայտարարություն կատարելու վայրը, ամսաթիվը և հանգամանքները)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 19 հավելված) 10-րդ, 11-րդ և 134-րդ կետերի հիման վրա նախազգուշացնում է նշված հրապարակային հայտարարության մեջ պարունակվող հետևյալ գործողությունների իրականացման մասին_______________________________________
________________________________________________________
________________________________________________________
(նշվում են այն գործողությունները, որոնց մասին նախազգուշացվում է անձը)
_______________________________________________________
_______________________________________________________
կապված այն բանի հետ, որ այդպիսի գործողությունների իրականացումը կարող է հանգեցնել խախտման,
__________________________________________________
(նշվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի
_____________________________________________________
պայմանագրի այն կետը, հոդվածը, որոնք կարող են խախտվել)
որի արդյունքում կարող է կիրառվել պատասխանատվության միջոց՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան։
|
Մրցակցության և հակամենաշորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) |
____________________ |
_______________ |
|
(ստորագրություն) |
Ա.Ա.Հ. |