ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 8 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 37 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 74 որոշմանը համապատասխան այն արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագրի իրագործում նախատեսող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37 կարգադրությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից կատարելու ընթացքի մասին տեղեկատվությունը, որը չի համապատասխանում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (այսուհետ համապատասխանաբար՝ տեղեկացման համակարգ, պիլոտային ծրագիր)՝
1. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել՝
ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 768 որոշմամբ ընդունված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ ընդունված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ ընդունված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մասով պիլոտային ծրագրի իրագործումը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ավարտը.
բ) մինչև «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության շրջանակներում իրագործել սկսելը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի արդյունավետ ուրվագծի շրջանակներում տեղեկացման համակարգի ազգային բաղադրիչների գործունեությունը։
2. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ սույն կարգադրության 1-ին կետի «ա» կետում նշված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 1-ից տեղեկացման համակարգում ներառված տեղեկատվության հիման վրա անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելն ապահովելու խնդրանքով։
Անդամ պետությունների լիազորված մարմինների՝ միմյանց միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցությունն իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 182 որոշմանը համապատասխան։
3. Հանձնաժողովի կոլեգիային՝
պիլոտային ծրագրի արդյունքներն օգտագործել «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության շրջանակներում իրագործելիս.
Հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել սույն կարգադրության կատարման մասին։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |