ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏԱԳԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 74 որոշմանը համապատասխան իրականացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման առնչությամբ փորձնական նախագծի իրագործման ընթացքի մասին տեղեկատվությունը (այսուհետ համապատասխանաբար՝ տեղեկացման համակարգ, փորձնական նախագիծ)՝
1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) միջպետական թեստավորման ուրվագծում տեղեկացման համակարգի թեստային շահագործում կատարելու ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 1-ը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել տեղեկացման համակարգի գործունեությունը փորձնական ռեժիմով ինտեգրված համակարգի արդյունավետ ուրվագծում՝ 2020 թվականի հունիսի 15-ից:
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝
ա) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կատարել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը չկատարելու պատճառների մանրամասն վերլուծություն և տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
բ) ապահովել փորձնական նախագծի իրագործման համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասնակցությունը ինտեգրված համակարգի միջպետական թեստավորման ուրվագծում փորձնական նախագծի թեստային շահագործում կատարելու աշխատանքներում.
գ) սույն կարգադրության 2-րդ կետին համապատասխան` ապահովել տեղեկացման համակարգի բաղադրիչների գործունեությունը փորձնական ռեժիմով ինտեգրված համակարգի արդյունավետ ուրվագծում:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել փորձնական նախագծի իրագործման և արդյունքների մասին:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |