|
30 հունիսի 2020 թվականի |
թիվ 81 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 44-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում՝
ա) II բաժնի ծանոթագրության մեջ.
երրորդ պարբերությունում «2915 70 000 0» թվանշանները փոխարինել «2915 70» թվանշաններով, «2915 90 000 0» թվանշանները փոխարինել «2915 90» թվանշաններով.
հինգերորդ պարբերությունում «2917 34 100 0, 2917 34 900 0» թվանշանները փոխարինել «2917 34 000 0» թվանշաններով.
բ) III բաժնում.
ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«օգտագործված արտադրանքը (ապրանքները).».
տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով պաշարեղենի տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկություններին համապատասխան՝ որպես պաշարեղեն Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող (տեղափոխված) արտադրանքը (ապրանքները).».
տասնմեկերորդ պարբերությունում «ընթացակարգով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգին համապատասխան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |