ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մինսկ |
1. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովելու համար Ռուսաստանի Դաշնության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 616 որոշմանը համապատասխան ձևավորվող՝ Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ձեռնարկությունների արտադրանքի ներառումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (առևտրաարդյունաբերական պալատների) կողմից տրված փորձաքննության ակտերի հիման վրա, հաշվի առնելով «ռուսական ապրանք», «Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացրած տեխնոլոգիական օպերացիա» հասկացությունների և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծագում ունեցող ապրանք», «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրականացրած տեխնոլոգիական օպերացիա» հասկացությունների համարժեքության ճանաչումը` համապատասխանաբար ըստ որոշման տեքստի, տվյալ մեխանիզմի՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն օգտագործման ժամկետով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մշակել և ընդունել՝
Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները.
Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքի ծագման երկրի հաստատման կարգը՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակով:
Ժամկետը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |