ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 166 |
քաղ. Մոսկվա |
««ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 13 հանձնարարականի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին քննարկման ներկայացնել առաջարկներ՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման՝ լրացուցիչ մշակում պահանջող հարցերի վերաբերյալ (ցանկը կցվում է որպես տեղեկատվական նյութ)։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ 1 կարգադրության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները (այսուհետ՝ Ռազմավարական ուղղություններ):
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ 2021 թվականի I-ին եռամսյակում հաստատել Ռազմավարական ուղղությունների իրագործման պլանը:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Ռազմավարական ուղղությունների իրագործումը և տարեկան կտրվածքով տեղեկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին դրանց կատարման ընթացքի մասին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն Ռազմավարական ուղղությունները պարունակում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ստեղծման նպատակների և խնդիրների իրագործման համար անհրաժեշտ առանցքային միջոցներ ու մեխանիզմներ, և դրանցով սահմանվում են Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական ինտեգրման նոր ձևերով և ոլորտներով դրանք լրացնելու հնարավորությունը: Սույն Ռազմավարական ուղղությունները միտված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրի (այսուհետ՝ Հռչակագիր) իրագործմանը:
Անդամ պետությունների ինտեգրման զարգացման, տնտեսական զարգացման մակարդակների մոտարկման, տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնման, կարգավորիչ միջավայրի և Միության ինստիտուտների կատարելագործման մասով համակարգային որոշումների ընդունումը կապահովի դրա ինտեգրացիոն ներուժի հետագա զարգացումը:
Սույն Ռազմավարական ուղղությունները համապատասխանում են յուրաքանչյուր անդամ պետության ազգային տնտեսական շահերին, կայուն և ներառական տնտեսական զարգացման նպատակներին: Դրանցով նախատեսվում է պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների տնտեսությունների առաջանցիկ զարգացման, ներդրումային և նորարարական ակտիվության աճի, Միության մրցունակության և գիտաարտադրական ներուժի բարձրացման, համաշխարհային առևտրատնտեսական համակարգում դրա կշռի ավելացման համար: Անդամ պետությունների տնտեսությունների ներդաշնակ զարգացումը, ինչպես նաև զարգացման մակարդակների մոտարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է անդամ պետությունների տնտեսական զարգացմանը նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների մշակում:
Հռչակագրի համապատասխան դրույթների իրագործման համար անհրաժեշտ՝ սույն Ռազմավարական ուղղություններով նախատեսված միջոցները և մեխանիզմները թույլ կտան՝
ավարտին հասցնել Միասնական տնտեսական տարածքի ձևավորումը, այդ թվում՝ անդամ պետությունների համար զգայուն ոլորտներում միասնական շուկաների արագացված գործարկման միջոցով.
որոշել առաջացող հարցերի համատեղ կարգավորման հնարավորությունները՝ փոխադարձ առևտրում բացառումները և սահմանափակումները նվազեցնելու և խոչընդոտների առաջացումը թույլ չտալու նպատակով.
ընդլայնել տնտեսական ինտեգրացիոն փոխգործակցության ոլորտների ցանկը.
սահմանել ճյուղային քաղաքականությունների նկատմամբ մոտեցումները (համակարգված/համաձայնեցված/միասնական).
ամրապնդել Միության միջազգային իրավասուբյեկտությունը և դրա հեղինակությունն աշխարհում.
սահմանել Կոլեգիայի անդամների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պաշտոնատար անձանց կողմից Միության իրավունքի պահպանման և Միության մարմինների ակտերի կատարման համար վերջիններիս պատասխանատվության համակարգը:
Սույն Ռազմավարական ուղղություններով նախատեսված միջոցների և մեխանիզմների իրագործումը կնպաստի ինտեգրման մասնակիցների կողմից լրացուցիչ ուղղակի և անուղղակի տնտեսական օգուտների ու առավելությունների ստացմանը:
Սույն Ռազմավարական ուղղությունները կենտրոնացած են եվրասիական տնտեսական ինտեգրման հետևյալ առանցքային ոլորտների ներուժի իրագործման վրա:
Միության՝ զարգացման նորարարական ուղուն անցումը ենթադրում է ներդրումային ակտիվության բարձրացում և անդամ պետությունների տնտեսությունների արդիականացում՝ նոր տեխնոլոգիական տնտեսաձևի հիման վրա: Դրա համար պլանավորվում է ընդլայնել գիտատեխնոլոգիական և տնտեսական զարգացման կանխատեսման և ռազմավարական պլանավորման համակարգը:
Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների մշտական զարգացման միտումը և անդամ պետությունների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը՝ պետք է շարունակել ինտերնետ թրաֆիկի, այդ թվում՝ տարանցիկ անարգել հասանելիության ապահովման աշխատանքը։
Միության գիտատեխնիկական ներուժի ակտիվացումը և ավելացումը ենթադրում են համատեղ նորարարական ծրագրերի և նորարարական նախագծերի մշակում՝ անդամ պետությունների արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի մրցունակության բարձրացման նպատակով: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքը պետք է լրացվի անդամ պետությունների ձեռնարկությունների արտադրական կոոպերացիայի և արդյունաբերական համագործակցության մեխանիզմների ձևավորմամբ, ինչը նախատեսում է կոոպերացիոն նախագծերի, համատեղ ներդրումների վարկավորման ճկուն գործիքների կիրառում՝ Միությունում ավելացված արժեքի արտադրական-տեխնոլոգիական շղթաներ ստեղծելու համար, այդ թվում գործող ինստիտուտների՝ Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հաշվին:
Միության ներքին շուկայում և համաշխարհային հարթակներում բարեհաջող աշխատանքի համար անհրաժեշտ է շարունակել աշխատել համատեղ եվրասիական կորպորացիաների ստեղծման հարցի շուրջ, որոնք անդամ պետությունների՝ արտաքին շուկաներ դուրս գալու դեպքում թույլ կտան աշխատել փոխգործակցությամբ և փոխըմբռնմամբ: Արտադրության տեղայնացման մակարդակի բարձրացմանը և ներմուծման փոխարինմանը կնպաստի համատեղ ֆինանսաարդյունաբերական խմբերի և եվրասիական անդրազգային կորպորացիաների ձևավորումը։ Նախևառաջ, համատեղ մասշտաբային բարձրտեխնոլոգիական նախագծերի իրագործման համար, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշը:
Հավասարակշռված ագրարային շուկայի ձևավորումը ենթադրում է ագրոարդյունաբերական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացում, որը հետապնդում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ավելացման, դրա մրցունակության բարձրացման և պարենային անվտանգության ապահովման նպատակներ։
Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումն ուղղված է լինելու անդամ պետությունների ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների հասանելիությանը, որակի մակարդակի բարձրացմանը և լրակազմի ընդլայնմանը, ինչպես նաև անդամ պետությունների ֆինանսական հատվածի աճի և արդյունավետության բարձրացման ապահովմանը, այդ շուկայում մրցակցության զարգացմանը։
Տրանսպորտի և ենթակառուցվածքի զարգացումը միտված է միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլային ձևավորմանը՝ մրցակցության, թափանցիկության, անվտանգության, հուսալիության, հասանելիության և էկոլոգիականության սկզբունքներից ելնելով՝ ժամանակակից միջազգային ստանդարտների կիրառմամբ. անդրմայրցամաքային և միջպետական տրանսպորտային միջանցքների ստեղծմանը. անդամ պետությունների ձեռնարկությունների համար տրանսպորտային ծառայությունների տրամադրման ոչ խտրական հնարավորությունների ապահովմանը. «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնությամբ կապակցման շրջանակներում անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը և զարգացմանը. տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների սերտ փոխգործակցության միջոցով համագործակցության խորացման նպատակով միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ազատականացման նպատակահարմարության մասին հարցի մշակմանը։
Մշտական ռազմավարական ուղղությունն է խոչընդոտների լրիվ վերացումը և բացառումների ու սահմանափակումների առավելագույն կրճատումը և մրցակցության ընդհանուր սկզբունքների ու կանոնների պահպանման ապահովումը Միության ներքին շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար։ Այդ ոլորտում առկա պայմանավորվածություններն ամբողջ ծավալով կատարելը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ Միության շրջանակներում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի անդամ պետությունների՝ ինչպես միմյանց, այնպես էլ Հանձնաժողովի նկատմամբ վստահության մակարդակը։
Անհրաժեշտ է համալիր կերպով կատարելագործել Միությունում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների տեխնիկական կանոնակարգման և կիրառման համակարգը՝ նախևառաջ՝ Միության ընդհանուր շուկան ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու. Միության շրջանակներում կարգավորվող արտադրանքի նկատմամբ միասնական պարտադիր պահանջներ սահմանելու և անդամ պետություններում Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցում ապահովելու. Միության ընդհանուր շուկայում շրջանառության մեջ դրված արտադրանքի որակի եվրասիական համակարգ ստեղծելու. ստանդարտացման և չափագիտության համակարգային զարգացում ապահովելու. հավատարմագրված կազմակերպությունների (համապատասխանության գնահատման մարմինների) գործունեության արդյունքների նկատմամբ վստահության բարձրացման ապահովման նպատակով հսկողության մեխանիզմները կատարելագործելու. միջազգային ստանդարտների և առաջարկությունների հաշվառմամբ ռիսկի վերլուծության հիման վրա սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների մասով՝ Միության իրավունքը կատարելագործելու միջոցով։
Անհրաժեշտ է դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների արդյունավետ գործունեության համար պայմանների հետագա զարգացումը։
Միությունում մաքսային կարգավորման կատարելագործումը ենթադրում է մաքսային կարգավորման գործում թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում և առանց պաշտոնատար անձանց մասնակցության մաքսային գործառնությունների ավտոմատ կատարումն ապահովող տեխնոլոգիաների ներդրում, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի կատարելագործում՝ հաշվի առնելով դրա կիրառման պրակտիկան և Միության մարմինների ակտերում համապատասխան փոփոխությունների կատարումը. մաքսային գործառնությունների կատարման և մաքսային հսկողության անցկացման միասնական ստանդարտի ապահովում. մաքսային մարմինների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության միասնականացում։
Միությունում մաքսասակագնային կարգավորման կատարելագործումն ուղղված է լինելու դրա միասնականության ապահովմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից հանումների վերացմանը:
Պետական գնումների հավասար հասանելիության ապահովմանը կնպաստեն անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացմանն ուղղված համալիր միջոցառումների մշակումը, գնումների տեղեկատվական հասանելիությունն ու թափանցիկությունը, այդ թվում՝ գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների ռեեստրին և գնումների ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի անարգել և անվճար հասանելիության կազմակերպման միջոցով. բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչումը, ազգային ռեժիմներից բացառումների կրճատումը։
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պլանավորվում է սպառողների իրավունքների պաշտպանության և ապրանքների ու ծառայությունների որակի ապահովման մասով՝ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մշակում. բարեխիղճ գործարար գործելակերպի ընդհանուր չափանիշների մշակում և անդամ պետությունների՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության հետագա ներդաշնակեցում՝ Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա։
Հարկային վարչարարության ոլորտում աշխատանքն ուղղված է լինելու հարկային մարմինների ծառայողական գործառույթների զարգացմանը, ինչպես նաև հարկ վճարողների թվային նույնականացմանը։ Այդ մոտեցմամբ կապահովվի ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման համակարգի և հարկային մարմինների անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության կատարելագործում, հարկային վարչարարության վերլուծական գործիքների կատարելագործում և ռիսկերի կառավարման համակարգի զարգացում՝ ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հիման վրա։
Աշխատանքային միգրացիայի ոլորտում ինտեգրման հեռանկարային ուղղություններն են Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հետագա ապահովումը. անդամ պետություններում աշխատավորներին աշխատանքի տեղավորմանը և զբաղվածությանն աջակցությունը. աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների համար աշխատանքի տեղավորման պետությունում կացության բարենպաստ պայմանների ստեղծումը. անդամ պետությունների կրթության համակարգերի և ծրագրերի համադրելիության վերլուծության անցկացումը. անդամ պետությունների կողմից մասնագիտական գործունեության տարբեր տեսակներում մասնագետների որակավորումների հետևողական մոտարկման անհրաժեշտության մասին հարցի մշակումը, ինչպես նաև անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական ծառայությունների մատուցումը։
Միության սահմաններից դուրս աշխատանքային ռեսուրսների արտահոսքի դադարեցման համար ներդրված են միջոցներ՝ ուղղված անդամ պետությունների տնտեսությունների գիտելիքահենք ճյուղերում ինտեգրման զարգացմանը, կրթական ծրագրերի իրականացման ժամանակ բուհերի ցանցային փոխգործակցության գործելակերպի ընդլայնմանը և կրթության մասին պաշտոնական փաստաթղթերի տեղեկատվական հասանելիության ապահովմանը։
Սպորտի ոլորտում աշխատանքն ուղղված է լինելու քաղաքացիների համար տվյալ ոլորտում ժամանակակից նվաճումների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագետների նախապատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրությանը։
Գերակա խնդիր է անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացումը և զբոսաշրջային գրավչության ներուժի իրագործումը։
Ինտեգրացիոն գերակայություններից մեկն է էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացումը, առկա էկոլոգիական խնդիրների լուծումը և կայուն զարգացման ապահովումը։ Այդ ոլորտում ենթադրվում է նոր տեխնոլոգիաների և նորարարությունների, այդ թվում՝ «կանաչ» տեխնոլոգիաների, էներգիայի վերականգնվող աղբյուրների, շրջաբերական տնտեսության, կենսաինժեներիայի և նանոտեխնոլոգիաների մոդելների ստեղծմանը և օգտագործմանն ուղղված ջանքերի միավորում։
Միության ընդլայնումը և արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական համագործակցության ուժեղացումը թույլ կտան Միությանը՝ որպես ժամանակակից աշխարհի զարգացման առավել նշանակալի կենտրոններից մեկի, ապահովելու՝ բազմակողմանի երկխոսություն և բազմաձևաչափ համագործակցություն շահագրգիռ երկրների, այդ թվում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների հետ, ներառյալ՝ Միությանն առընթեր դիտորդ պետության ինստիտուտի ներուժի օգտագործումը. եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բաղադրման համակարգված աշխատանքի անցկացումը, ներառյալ՝ մասնակիցների միջև առևտրային հարաբերությունների ազատականացումը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի համատեղ զարգացումը և Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի շրջանակներում տնտեսական փոխգործակցության այլ հարցեր. Միության և համատեղ նախագծերի իրագործմանն ուղղված՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության բաղադրումը. Միության՝ Շանհայի համագործակցության կազմակերպության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխգործակցության ամրապնդումը, Եվրոպական միության և այլ ինտեգրացիոն միությունների և պետությունների հետ երկխոսության կարգավորումը, որոնց հետ փոխգործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ համագործակցության ընդլայնումը։
Սույն Ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցների իրականացման և մեխանիզմների կիրառման համար պահանջվում է Միության մարմինների մի շարք ակտերի և դրանց իրագործման կոնկրետ նորմեր պարունակող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ընդունումը։ Դրա համար անհրաժեշտ են անդամ պետությունների գործողությունների համակարգման ամրապնդումը, առաջացող հարցերի և խնդիրների որոշման ժամանակ թափանցիկությունը և վստահությունը, ընդհանուր արդյունքի համար պատասխանատվության արմատական բարձրացումը։
Սույն Ռազմավարական ուղղությունների իրագործման համակարգման, մոնիթորինգի և նորմատիվ իրավական ապահովման նպատակներով անհրաժեշտ է Հանձնաժողովին օժտել սույն Ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցներին և մեխանիզմներին համապատասխան լրացուցիչ լիազորություններով։
Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման, Հանձնաժողովի խորհրդի բեռնաթափման, ինտեգրման կառավարման գործում մասնագիտացման ուժեղացմանն են միտված Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների նկատմամբ որակավորման պահանջների կատարելագործումը. Հանձնաժողովի կադրային կազմի ձևավորման ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը. արդյունքին կողմնորոշված՝ Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի դեպարտամենտների անդամների աշխատանքի արդյունավետության գնահատման հստակ համակարգի ձևավորումը՝ որոշումների կատարման հսկողության մեխանիզմների օպտիմիզացման, մոտիվացիոն մեխանիզմների ներդրման միջոցով. գիտական հետազոտությունների վրա ծախսերի օպտիմիզացումը։
Սույն Ռազմավարական ուղղությունների միջոցներին և մեխանիզմներին համապատասխան՝ Հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններով օժտելը պետք է ուղեկցվի դրա պատասխանատվության, կարգապահության, կադրային կազմի, աշխատանքի թափանցիկության և անդամ պետություններին հաշվետվողականության ուժեղացմամբ։ Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք, Միության դատարանները պետք է պատասխանատվություն կրեն իրենց բոլոր գործողությունների և իրենց կողմից ընդունվող որոշումների համար, ինչպես նաև իրենց գործառույթների կատարման ժամանակ իրենց կողմից ստանձնած պարտավորությունների համար։
Միության բարեհաջող գործունեության համար անհրաժեշտ է կատարելագործել Միության իրավունքը, իրականացնել դրա «գույքագրումը» և անհրաժեշտության դեպքում միմյանց հետ համապատասխանեցնել Միության մարմինների իրավական ակտերը։
Պայմանագրի դրույթների կատարելագործումն իրականացվելու է Միության՝ որպես լիաձևաչափ ինտեգրացիոն միավորման, բազմակողմանի զարգացման և ամրապնդման նպատակով, որն իր առջև նպատակ է դնում անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ելնելով գլոբալ տնտեսության պայմաններում անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման, «չորս ազատությունների» տարածքի (Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի) ձևավորման ապահովման և տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության և մրցունակության բարձրացման շահերից։
Անդամ պետությունները միասնական են այն հարցում, որ ինտեգրման հետագա զարգացումը, փոխադարձ առևտրի և համատեղ ներդրումների աճը, գիտատեխնիկական համագործակցությունը, ենթակառուցվածքի զարգացումը, ձեռնարկությունների համագործակցության ընդլայնումը նպաստելու են կայուն զարգացմանը, ինտեգրացիոն փոխգործակցության դինամիկ կերպով ուժեղացմանը և Միության ինստիտուտների կողմից լավագույն գլոբալ մոտեցումների, ձևաչափերի և գործելակերպերի գործնական ադապտացման հիման վրա անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մոտարկմանը։
Սույն Ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցները և մեխանիզմները լրացնում և զարգացնում են Միության մարմինների՝ ռազմավարական բնույթի արդեն իսկ հաստատված ակտերին համապատասխան իրագործման համար նախատեսված միջոցառումները։
Արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013 թվականի մայիսի 29-ի թիվ 35 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հայեցակարգը.
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։
էներգետիկայի ոլորտում՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը։
Տրանսպորտի ոլորտում՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ 2016-ից մինչև 2025 թվականները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում տեղակայված կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների կատարման փուլային ազատականացման ծրագիրը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները և իրագործման փուլերը:
Մակրոտնտեսական քաղաքականության և ֆինանսների ոլորտում՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը։
Տեխնոլոգիաների ոլորտում՝
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի մարտի 30-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգը։
Թվային օրակարգի մասով՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման մասով միջոցառումների ծրագիրը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները.
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը։
Ծառայությունների ոլորտում՝
ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկը, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշմամբ հաստատված՝ ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային ժամանակահատվածում)։
Միջազգային համագործակցության ոլորտում՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։
Անդամ պետությունները ելնում են այն բանից, որ սույն Ռազմավարական ուղղություններով նախատեսված միջոցների և մեխանիզմների իրականացումը թույլ կտա լիարժեք կերպով իրագործել Հռչակագրի դրույթները։
II. Ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցների և մեխանիզմների ցանկ
Ուղղություն 1։ Խոչընդոտների լրիվ վերացում և բացառումների ու սահմանափակումների առավելագույն կրճատում՝
Միության ներքին շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի նպատակով
1.1. Անդամ պետությունների կողմից ընդունված պայմանավորվածությունների կատարումը։
1.1.1. Խոչընդոտների վերացման աշխատանքների կատարելագործումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 152 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքները՝ խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների բաժանելու մեթոդաբանության կատարելագործումը.
խոչընդոտների վերացման կարգի մշակումը և հաստատումը։
1.1.2. Հանձնաժողովի կոլեգիայի՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշումների նկատմամբ վետոյի իրավունքի կիրառման կանոնակարգի սահմանումը։
1.1.3. Բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման նպատակահարմարության հարցի մշակումն անդամ պետությունների լիազորված մարմինների՝ տրանսպորտի ոլորտում սերտ փոխգործակցության միջոցով՝ համագործակցությունը խորացնելու նպատակով։
1.2. Միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների կրճատումը։
1.2.1. Բացառումների և սահմանափակումների կրճատման մասով միջոցառումների («ճանապարհային քարտեզների») պլանների մշակումը և իրագործումը։
1.2.2. Սահմանափակումների կիրառման շուրջ առաջացող վեճերի մասով Միության իրավունքում իրավական բացերի բացահայտումը։
1.2.3. Իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ Հանձնաժողովի կողմից առաջարկությունների մշակումը և անդամ պետությունների կարգավորող մարմինների կողմից տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացումը։
1.2.4. Պայմանագրի 29-րդ հոդվածում նշված հիմունքներով ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունների կողմից սահմանափակումներ մտցնելու և վերացնելու դեպքում անդամ պետությունների և Հանձնաժողովի փոխգործակցության կարգի մշակումը և ընդունումը։
1.2.5. Միության շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ուժեղ ազդող նյութերի անդրսահմանային տեղափոխման մասին միջազգային պայմանագրի մշակման նպատակահարմարության մասին հարցի մշակումը։
1.3. Ծառայությունների միասնական շուկայի զարգացումը։
1.3.1. Ծառայությունների հատվածների (ենթահատվածների) ցանկի սահմանումը և լրացումը, որոնցով Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվում է ազատականացման ծրագրերին համապատասխան։
1.3.2. Ազատականացման ծրագրերի մշակումը և իրագործումը՝ հաշվի առնելով ծառայությունների հատվածների՝ միասնական շուկայում ներառումը։
1.3.3. Անդամ պետություններում ծառայությունների առանցքային հատվածների (այդ թվում՝ միասնական շուկայում արդեն ներառվածների) կարգավորումը ներդաշնակեցնելու նպատակահարմարության հարցի մշակումը։
1.4. Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը՝ Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին համապատասխան։
1.4.1. Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը։
1.4.2. Ստանդարտացված լիցենզիայի մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
1.4.3. Միության ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման հարցերով վերազգային մարմնի մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
1.4.4. Անդամ պետությունների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մոնիթորինգն ու վերլուծությունը և դրանց օգտագործման մասով ընդլայնումների մասին առաջարկությունների մշակումը։
1.4.5. Մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ այլ անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններում մասնակցության հասանելիության մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
1.4.6. Միության շրջանակներում վարկային պատմություններում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգի մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
1.4.7. Անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության փոխադարձ հասանելիության մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
1.4.8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին համապատասխան՝ ընդհանուր վճարային տարածքի զարգացումը։
1.4.9. Ազգային վարկանշային գործակալությունների փոխադարձ ճանաչման մասին հարցի մշակումը։
1.4.10. Միությունում վարկանշային գործակալություն ստեղծելու մասին հարցի մշակումը։
1.5. Աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը։
1.5.1. Ըստ անդամ պետությունների աշխատաշուկայում առավել պահանջվող մասնագիտությունների աշխատողների մասնագիտական որակավորման և դրա հաստատման կարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
1.5.2. Աշխատանքի Եվրասիական էլեկտրոնային բորսայի ստեղծման մասին հարցի մշակումը և «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգի ստեղծումը։
1.5.3. Մեկ այլ անդամ պետության տարածքում օրինական հիմքերով գտնվող անդամ պետության քաղաքացիներին՝ աշխատանքային գործունեության օրինական իրականացման նպատակով, առանց այդ անդամ պետության սահմաններից դուրս գալու, մուտքի նպատակի փոփոխության համար այդ անդամ պետության միգրացիայի ոլորտում իրավասու մարմիններին դիմելու հնարավորության տրամադրումը, եթե այդպիսի պարտավորություն սահմանված է մուտքի պետության օրենսդրությամբ։
1.5.4. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ապահովումը և իրագործումը։
1.5.5. Անդամ պետությունների աշխատավորների գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
1.5.6. Անդամ պետությունում աշխատանքներ կատարող աշխատողների իրավական վիճակի՝ Միության իրավունքում կարգավորման մասին հարցի մշակումը, եթե գործատուն գրանցված է այլ անդամ պետության տարածքում։
1.6. Պետական գնումների մատչելիության ապահովումը։
1.6.1. Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչումն ապահովելու հնարավորության մշակումը։
1.6.2. Տեղեկատվական թափանցիկության և գնումների թափանցիկության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի մշակումը և հաստատումը, այդ թվում՝
յուրաքանչյուր անդամ պետության կողմից վեբ-պորտալի ստեղծման միջոցով.
վեբ-պորտալում գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների ռեեստրի (այդ թվում՝ ռուսերենով) հրապարակման (տեղադրման) միջոցով.
վեբ-պորտալում գնումների ոլորտում անդամ պետության նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում՝ ռուսերենով) հրապարակման (տեղադրման) միջոցով.
սահմանափակ քանակի էլեկտրոնային առևտրային հարթակների (էլեկտրոնային հարթակների) և (կամ) վեբ-պորտալի սահմանումը՝ որպես էլեկտրոնային ձևաչափով գնումների մասին տեղեկատվության և այդպիսի գնումների հետ կապված էլեկտրոնային ծառայությունների հասանելիության միասնական վայր, այն դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետության՝ գնումների վերաբերյալ օրենսդրությամբ.
գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների ռեեստրի և վեբ-պորտալում հրապարակվող (տեղադրվող)՝ գնումների ոլորտում անդամ պետության նորմատիվ իրավական ակտերի անարգել և անվճար հասանելիության կազմակերպման, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության, ռեեստրի և ակտերի հետ կապված տեղեկությունների առավելագույնս ընդգրկուն որոնումն ապահովելու միջոցով։
1.6.3. Ազգային ռեժիմի պայմաններով պետական գնումների նպատակով էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) փոխադարձ ճանաչման ապահովումը։
1.6.4. Անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման մասով համալիր միջոցառումների մշակումը։
1.7. Աջակցությունը ձեռնարկատիրության զարգացմանը։
1.7.1. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային և ազգային գործելակերպերը։
1.7.2. Ձեռնարկատիրության զարգացման, փոքր և միջին բիզնեսի ներուժի ծավալման համար բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորումը։
Ուղղություն 2։ Ապրանքերի շուկաների գործունեության արդյունավետության բարձրացումը
2.1. Միությունում մաքսասակագնային կարգավորման միասնականության ապահովումը, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից բացառումների վերացումը։
2.1.1. Անդամ պետությունների պարտավորությունների մոտարկման շրջանակներում Առևտրի միջազգային կազմակերպությունում (ԱՄԿ) Ղազախստանի Հանրապետության սակագնային բանակցությունների մասով առաջարկների նախապատրաստումը։
2.1.2. Գործունեության գերակա տեսակներում (տնտեսության հատվածներում) ներդրումային նախագծերի իրագործման համար ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման կարգի ընդունումը։
2.1.3. Ներմուծվող ապրանքների մաքսասակագնային կարգավորման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների մշակումը։
2.2. Միության ընդհանուր բորսային ապրանքային շուկայի ձևավորումը։
2.2.1. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային շուկայի, այդ թվում՝ ածանցյալ այն ֆինանսական գործիքների շուկաների ձևավորման հայեցակարգի մշակումը և հաստատումը, որոնց բազիսային ակտիվ է ապրանքը, ինչպես նաև այնպիսի ապրանքների բորսային սակարկությունների զարգացման ծրագրերի մշակումը, որոնց մասով կողմերը ձեռք են բերել բորսային սակարկություններում դրանք իրացնելու պայմանավորվածություն՝ դրանում միջոցառումների ներառմամբ, այդ թվում՝ ուղղված գների բորսային և արտաբորսային ցուցիչների ձևավորմանը և օգտագործմանը։
2.3. Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը։
2.3.1. ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ (Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասով) կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 29-ի արձանագրությամբ նախատեսված պայմանավորվածությունների իրականացման միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման համար իրավական, տնտեսական և տեխնոլոգիական պայմանների ստեղծումը։
2.3.2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման միջոցով Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման համար իրավական, տնտեսական և տեխնոլոգիական պայմանների ստեղծումը։
2.3.3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման միջոցով Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման, գործունեության և զարգացման համար իրավական, տնտեսական և տեխնոլոգիական պայմանների ստեղծումը։
2.5.4. Միության էներգառեսուրսների արտադրության և սպառման հաշվեկշռի մշակումը։
2.3.5. Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ ծառայությունների մատուցման մասին հարցերի մշակումը, այդ թվում՝ անդամ պետություններից և ոչ մեկի հետ ընդհանուր սահմաններ չունեցող անդամ պետությունների բնական մենաշնորհների ոլորտում։
2.4. Մրցակցության պաշտպանությունը և հակամենաշնորհային կարգավորումը։
2.4.1. Միության իրավունքի փուլային կատարելագործումը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման նպատակով, այդ թվում՝ հաշվի առնելով Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկան։
2.4.2. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան տնտեսավարող սուբյեկտի կողմից անթույլատրելի համաձայնագիր կնքելու և հավասարապես դրանում մասնակցության մասին կամավոր հայտարարության դեպքում պատասխանատվությունից ազատման կարգի հաստատումը։
2.4.3. ՏՀԶԿ-ի կողմից մրցակցության ոլորտում փորձագիտական գնահատման անցկացումը։
2.4.4. Բիզնես ընկերությունների հետ, այդ թվում՝ երրորդ երկրների, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի հիման վրա Հանձնաժողովի գործունեության տարբեր հարցերի շուրջ փոխգործակցության գործիքների կատարելագործումը։
2.4.5. Անդամ պետությունների բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորման և փոխադարձ շահերի հաշվառման համար անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստի համար Հանձնաժողովի կողմից նշանակվող տուգանային պատժամիջոցների կիրառումը կատարելագործելու հարցի մշակումը։
Ուղղություն 3։ Միության շրջանակներում մաքսային կարգավորման կատարելագործումը
3.1. Միության շրջանակներում մաքսային կարգավորման կատարելագործումը։
3.1.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի կատարելագործումը՝ հաշվի առնելով դրա կիրառման պրակտիկան և Միության մարմինների ակտերում համապատասխան փոփոխությունների կատարումը։
3.1.2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի տարրերով տեխնիկական զինման նկատմամբ տիպային պահանջների կատարելագործումը և միասնականացումը, ներառյալ՝ մարդկանց, ուղեբեռի և ձեռնածանրոցի ռադիացիոն հսկողության, տեսազննման (զննման), հոգեմետ և պայթուցիկ նյութերի որոնման և նույնականացման, հեռադիտման համակարգերը։
3.1.3. Պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և Միության ու դրա անդամ պետությունների կողմից երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման կազմակերպումը։
3.1.4. Էլեկտրոնային մաքսային փաստաթղթերի միասնական կառուցվածքների և ձևաչափերի որոշման քանակի ավելացման, Միության իրավունքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային մաքսային փաստաթղթերի վավերապայմանային կազմի ձևավորման կանոնների որոշման մասով՝ մաքսային մարմինների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացումը։
3.1.5. Անդամ պետությունների մաքսային մարմինների և անդամ պետությունների՝ էլեկտրոնային տեսքով թույլատրագրերի տրամադրման համար լիազորված մաքսային մարմինների միջև անդրսահմանային փոխգործակցության ապահովումը։
3.1.6. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտման համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում բոլորի համար ընդհանուր՝ Մաքսային կարգավորման ոլորտում Միության իրավունքի պահանջների չպահպանման համար պատասխանատվության սահմանման բոլոր սկզբունքների և մոտեցումների որոշումը։
3.1.7. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման ներդաշնակեցված համակարգի մասին միջազգային պայմանագրի մշակումը և կնքումը։
3.1.8. Միությունում ապրանքների տարանցման միասնական համակարգի զարգացումը, այդ թվում՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
Միության տարանցման միասնական համակարգի մասին միջազգային պայմանագրի մշակումը և ընդունումը.
Միության ընդհանուր գործընթացների շրջանակներում իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով ապրանքների տարանցման դեպքում անդամ պետությունների մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության իրագործումը.
ապրանքների տարանցման դեպքում երաշխիքային մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝ այն դեպքերի սահմանումը, երբ մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում, և (կամ) երբ այդպիսի ապահովումը տրամադրվում է մասնակի.
Միության անդամ չհանդիսացող պետությունների տարանցման համակարգերի հետ Միության տարանցման միասնական համակարգի փոխգործակցության հնարավորության իրագործմանն ուղղված համալիր միջոցառումների մշակումը.
ապրանքների մաքսային տարանցման դեպքում ռիսկերի նվազեցման մասով միջոցառումների կիրառման նկատմամբ անդամ պետությունների մաքսային մարմինների մոտեցումների միասնականացումը.
Միության շրջանակներում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետագծելիության համակարգի ստեղծումը, որով նախատեսվում է, այդ թվում՝ մեկ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքի օգտագործման հնարավորություն տարանցիկ փոխադրման ամբողջ երթուղում, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) կարգի և պայմանների սահմանում, ինչպես նաև դրանց կիրառման դեպքերի փուլային ընդլայնման հնարավորություն, այդ թվում՝ ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողության այլ ընթացակարգերով։
3.1.9. Միության մաքսային տարածքում՝ մաքսային գործառնությունների կատարման վայրերում, ներմուծվող ապրանքների նկատմամբ համակարգված մաքսային հսկողություն անցկացնելու հարցի մշակումը։
3.2. Միությունում մաքսային գործառնությունների կատարման, մաքսային հսկողության անցկացման, տեղեկատվության փոխանակման, ռիսկերի կառավարման համակարգերի միասնականացման և կիրարկման միասնական ստանդարտի ապահովումը։
3.3. Մեկ անդամ պետության տարածքից (կամ դրա մասից) անդամ պետություններից և ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունեցող մեկ այլ անդամ պետության տարածք (կամ դրա մաս) Միության ապրանքների անարգել տեղափոխումն ապահովելու պայմանների ստեղծման մասով միջոցառումների պլանի մշակումը և իրագործումը՝ հաշվի առնելով Միության նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրման նկատմամբ հսկողությունը։
Ուղղություն 4։ Շրջանառության մեջ գտնվող ապրանքների որակի, անվտանգության երաշխիքների և սպառողների իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը
4.1. Միության շրջանակներում կարգավորվող արտադրանքի նկատմամբ միասնական պարտադիր պահանջների սահմանումը և Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման նկատմամբ անդամ պետություններում միատեսակ մոտեցման ապահովումը։
4.1.1. Այն արտադրանքի միասնական ցանկի արդիականացումը, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ՝ հաշվի առնելով նշված Միասնական ցանկում ներառված արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման նպատակահարմարությունը։
4.1.2. Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգում փոփոխությունների կատարումը, որոնցով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և ընդունման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև ԱՀՄ-ում ունեցած պարտավորությունները՝ հաշվի առնելով դրանցում փոփոխությունների կատարման ընթացակարգերի կանոնավորումը։
4.1.3. Միության մարմինների՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ակտերի կատարման մոնիթորինգի անցկացման կարգի ընդունումը։
4.1.4. Միության տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատում անցկացնելու կարգի ընդունումը՝ դրա պարբերականության և դրանց կից ստանդարտների ցանկերի որոշմամբ։
4.1.5. Միության տեխնիկական կանոնակարգերի մեկնաբանման և կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցման մեխանիզմի ընդունումը։
4.1.6. Տեխնիկական կանոնակարգման ոլորտներում վերահսկվող օբյեկտների համապատասխանության գնահատման պահանջների և ընթացակարգերի ու անասնաբուժական, սանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կրկնօրինակումը վերացնելու նպատակով Միության իրավունքի կատարելագործումը։
4.1.7. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին համապատասխան Միությունում տեխնիկական կանոնակարգման ոլորտում թվային ծառայությունների համակարգի ստեղծման մասով նախաձեռնությունների քննարկումը։
4.2. Անցում արտադրանքի համապատասխանության գնահատման նոր մոտեցումներին։
4.2.1. Համապատասխանության գնահատման ոլորտում թույլատրագրերի էլեկտրոնային ձևերին անցման մասին նորմերի սահմանումը։
4.2.2. Սերիական թողարկման արտասահմանյան արտադրության արտադրանքի համապատասխանության գնահատման մեխանիզմների մշակումը։
4.2.3. Միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կիրառման միջոցով թույլատրագրերի տրամադրման ոլորտում ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրումը։
4.3. Արտադրանքի որակի ապահովման համակարգերի զարգացումը։
4.3.1. Արտադրանքի որակի ապահովման եվրասիական համակարգի ստեղծման հայեցակարգի ընդունումը, որով նախատեսվում է նաև արտադրանքի որակի ենթակառուցվածքի զարգացումը։
4.4. Միության շրջանակներում ստանդարտացման և չափագիտության ոլորտի զարգացումը։
4.4.1. Ստանդարտացման աշխատանքների համակարգային պլանավորումը, առաջադեմ միջազգային և տարածաշրջանային ստանդարտների կիրառում ապահովող նորմերի ընդունումը։
4.4.2. Ստանդարտացման և չափագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների անցկացումը։
4.5. Հավատարմագրված կազմակերպությունների (համապատասխանության գնահատման մարմինների) գործունեության արդյունքների նկատմամբ վստահության բարձրացման և դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ապահովումը։
4.5.1. Կիրառվող ընթացակարգերի համարժեքությանը հասնելու նպատակով հավատարմագրման մարմինների կողմից մշտական հիմունքով փոխադարձ համեմատական գնահատումների անցկացումը։
4.5.2. Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի վարման, այդ թվում՝ նշված ռեեստրում ազգային մակարդակով հավատարմագրված՝ համապատասխանության գնահատման մարմինների ընդգրկման և համապատասխանության գնահատման անբարեխիղճ մարմիններին այնտեղից հանելու մեխանիզմի կատարելագործման մասով առաջարկների մշակումը։
4.6. Համապատասխանության պարտադիր գնահատման անցկացումը խախտելու համար պատասխանատվության սահմանման մասով անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովումը։
4.6.1. Արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով անդամ պետությունների նման (համադրելի) օրենսդրության սահմանման նպատակով ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ սահմանող՝ Միության իրավունքի մաս կազմող ակտի մշակումը։
4.7. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկիչ միջոցառումների իրականացման շրջանակներում անդամ պետությունների մարմինների համակարգված արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը։
4.7.1. Միությունում վտանգավոր արտադրանքը շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը կանխելու նպատակով անդամ պետությունների պետական հսկողության մարմինների, մաքսային մարմինների և հավատարմագրման մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը։
4.7.2. Անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի ստեղծման համար հիմքերի ձևավորումը։
4.7.3. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում անդամ պետությունների միջև առաջացող վիճելի հարցերի քննարկման և կարգավորման մեխանիզմի մշակումը։
4.8. Քանակի և որակի պարամետրերի փոփոխությունների մասով չափագիտական պահանջների միասնականացման (ներդաշնակեցման) հիման վրա Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման ժամանակ չափագիտական ապահովման միասնական սկզբունքների սահմանումը։
4.8.1. Անդամ պետությունների պետական սահմաններին միջպետական հատումներում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամանակ էլեկտրական էներգիայի ցուցանիշների մասով պահանջների սահմանումը։
4.9. Էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության բարձրացման նպատակով Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մեջ շրջաբերական տնտեսության (փակ ցիկլի տնտեսության) մոդելների ներմուծումը։
4.9.1. Միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման նպատակահարմարության մասով առաջարկների մշակումը՝ արտադրանքի օգտահանման, այդ թվում՝ վերամշակման նկատմամբ ընդհանուր մոտեցումներով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, դրանք լրացնելու մասով։
4.10. Միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների արդյունավետ աշխատանքի համար պայմանների ստեղծումը։
4.10.1. Միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների հետագա զարգացման հայեցակարգի ընդունումը։
4.11. Միության սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի ազատ տեղաշարժի համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով արտադրանքի հետագծելիության ժամանակ անասնաբուժության և բուսասանիտարության ոլորտում ազգային տեղեկատվական համակարգերի ձևավորումը և ինտեգրումը։
4.11.1. Միության մաքսային տարածք ներմուծված և Միության մաքսային տարածքով տեղաշարժվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի հետագծելիության ազգային համակարգերի մշակումը, ներդրումը և ինտեգրումը՝ Միության սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի ազատ տեղափոխման համար։
4.11.2. «Ագարակից մինչև վաճառասեղան» կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի հետագծելիության ազգային համակարգի մշակումը և ներդրումը։
4.11.3. Անդամ պետությունների կողմից Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կարգավիճակների ճանաչման մասին սերտիֆիկատների ստացումը (անհրաժեշտության դեպքում)։
4.11.4. Բուսասանիտարական հսկողության շրջանակներում երրորդ երկրներից ներմուծվող և անդամ պետությունների միջև տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի հետագծելիության կարգի մշակումը։
4.11.5. Անդամ պետությունների կողմից Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կարգավիճակների ճանաչման մասին սերտիֆիկատների ստացման դեպքում կողմերի լիազորված մարմինների միջև փոխգործակցության մեխանիզմի մշակումը։
4.11.6. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով Միության մաքսային տարածք ներմուծված և Միության մաքսային տարածքով տեղափոխվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի հետագծելիության դեպքում բուսասանիտարության ոլորտում ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրումը՝ Միության սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի ազատ տեղաշարժի նպատակով։
4.11.7. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի հետագծելիության դեպքում ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրումը։
4.12. Սպառողների իրավունքների պաշտպանությունը։
4.12.1. Սպառողների իրավունքների պաշտպանության և ապրանքների ու ծառայությունների որակի ապահովման ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի մշակումը, ընդունումը և իրագործումը։
4.12.2. Մանրածախ առևտրի ոլորտում սպառողների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող բարեխիղճ գործարար գործելակերպի ընդհանուր չափանիշների մշակումը։
4.12.3. Միության իրավունքի կատարելագործման մասով առաջարկների մշակումը, բարեխիղճ գործելակերպերի ընդհանուր չափանիշներ մշակելուց հետո Միության շրջանակներում սպառողական ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շուկաների մասնակիցների միջև փոխգործակցության բարեխիղճ գործելակերպերի օրենսգրքերի նախագծերի մշակումը։
4.12.4. Էլեկտրոնային առևտրում սպառողների պաշտպանության նկատմամբ անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների ձևավորումը։
4.12.5. Սպառողների իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների և ընթացակարգերի մոտարկման մասով առաջարկությունների մշակումը, մինչդատական կարգով սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանություն, սպառողների հասարակական միավորումների գործունեությանն աջակցություն ապահովող ընդհանուր հիմնարար դրույթների ձևավորումը։
4.12.6. Լավագույն համաշխարհային գործելակերպի վրա հիմնված առաջարկությունների հետագա մշակմամբ՝ սպառողական ապրանքների և ծառայությունների որակի անկախ փորձաքննության ինստիտուտների ձևավորման և գործունեության ոլորտում համաշխարհային փորձի և անդամ պետությունների գործելակերպի համեմատական վերլուծության անցկացումը։
4.12.7. Սպառողների իրավունքների պաշտպանության նկատմամբ ընդհանուր մոտեցումների մշակում պահանջող՝ ապրանքների և ծառայությունների սպառողական շուկայի ոլորտների սահմանումը։
4.13. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում ակտերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով ընդհանուր սկզբունքների և մոտեցումների սահմանումը։
4.13.1. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում ակտերի խախտման համար պատասխանատվության որոշման մասով ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ սահմանող՝ Միության իրավունքի մաս կազմող ակտի մշակումը։
4.14. Ռիսկերի վերլուծության հիման վրա սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասով Միության իրավունքի կատարելագործումը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները և առաջարկությունները։
4.14.1. Ռիսկերի վերլուծության հիման վրա սանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման մասով Միության իրավունքի կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները և առաջարկությունները։
4.14.2. Բուսասանիտարական ռիսկի վերլուծության հիման վրա կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասով Միության իրավունքի կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները և առաջարկությունները։
4.14.3. Գիտական հետազոտությունների, այդ թվում՝ մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի վերլուծության հիման վրա արտադրանքի անվտանգության սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների արդիականացումը։
Ուղղություն 5։ Միության թվային տարածքի, թվային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի ձևավորումը
5.1. Միության շրջանակներում ապրանքների մակնշման և հետագծելիության համակարգի կատարելագործումը։
5.1.1. Միության մաքսային տարածք ներմուծվող և անդամ պետությունների միջև տեղափոխվող ապրանքների հետագծելիության ապահովումը։
5.1.2. Անդամ պետությունների ազգային կատալոգների ինտեգրման հիման վրա Միության ապրանքների միասնական թվային կատալոգի մշակումը։
5.2. Վստահության անդրսահմանային տարածքի, տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը։
5.2.1. Տնտեսավարող սուբյեկտների՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների նկատմամբ պահանջների սահմանման մասով վստահության անդրսահմանային տարածքի ստեղծման, զարգացման գծով՝ Միության մարմինների ակտերի մշակումը և ընդունումը։
5.2.2. Վստահության անդրսահմանային տարածքի որոշումը հստակեցնելու մասով՝ Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների մշակումը։
5.2.3. Էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և անդամ պետությունների կողմից սահմանված ոլորտներում անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման մասով՝ Միության մարմնի ակտի մշակումը և ընդունումը։
5.2.4. Միությունում ապրանքների ազատ տեղաշարժի նպատակով իրականացնել Միության շրջանակներում էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերի ներդրման և փոխադարձ ճանաչման և դրանցից տեղեկությունների փոխադարձ փոխանակման մեխանիզմի մշակումը, ներառյալ՝ ապրանքաուղեկից փաստաթղթերում առկա տեղեկությունների հավաստիության հսկողության և երրորդ երկրներից ներմուծված՝ փոխադարձ առևտրում ապրանքների մասով ռիսկի գնային ցուցիչների տվյալների բազաների ձևավորման մեխանիզմի մշակումը։
5.3. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումն ավարտելը և լիաձևաչափ գործունեության ապահովումը։
5.3.1. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների գործարկման ժամկետների խախտման պատճառների բացահայտման, արդյունավետության գնահատման և դրա բարձրացման վերաբերյալ որոշումների մշակման նպատակով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի համալիր վերլուծության անցկացումը։
5.3.2. Միության շրջանակներում այն ընդհանուր գործընթացների օպտիմալացումը, որոնց նկատմամբ կորել է արդիականությունը, և (կամ) որոնք ենթակա են լրամշակման, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեության կատարելագործումն ապահովելու համար անհրաժեշտ՝ համապատասխան միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») նախապատրաստումը։
5.3.3. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների գործարկման ժամկետների խախտման պատճառների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») ընդունումը։
5.3.4. Ազգային հատվածներ և ինտեգրացիոն բաղադրիչներ ներառող՝ Միության տարածքայնորեն բաշխված թվային հարթակի հայեցակարգի մշակումը և հաստատումը։
5.4. Եվրասիական թվային էկոհամակարգերի ձևավորումը, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
5.4.1. Միությունում թվային տրանսֆորմացիայի շրջանակներում միջճյուղային թվային էկոհամակարգերի ստեղծումը (մասնավորապես՝ արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի և լոգիստիկայի, աշխատանքի տեղավորման ու զբաղվածության և այլ ոլորտներում)։
5.4.2. Միությունում տվյալների շրջանառության (այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության մասին) մասին միջազգային պայմանագրի մշակումը։
5.4.3. Միության թվային նախագծերի իրագործման ժամանակ «կարգավորիչ ավազատուփերի» մեխանիզմի օգտագործման հնարավորության մշակումը։
5.4.4. Թվային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի ձևավորման համար անդամ պետությունների առաջատար ՏՏ-պարկերի ներուժի օգտագործումը։
5.5. Միության շրջանակներում մտավոր սեփականության ոլորտում թվային տրանսֆորմացիան։
5.5.1. Այնպիսի ծառայությունների ստեղծումը, որոնք թույլ են տալիս օնլայն ռեժիմով իրականացնել անդամ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնում։
5.5.2. Միության շրջանակներում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի մասով համաձայնեցված մոտեցումների մշակումը։
5.6. Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ընդհանուր մոտեցումների մշակումը։
5.6.1. Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մշակումը և ընդունումը։
5.7. Գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով թվային համագործակցությունը։
5.7.1. Գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով թվային համագործակցության նախագծերի իրագործումը։
5.8. Ինտերնետ-թրաֆիկի, այդ թվում՝ տարանցիկ, անարգել հասանելիության ապահովման մեխանիզմի մշակումը միջօպերատորական պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ցանցերի տեխնիկական հնարավորությունները։
5.9. Միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման և նախագծերի իրագործման մեխանիզմների կատարելագործումը, ներառյալ՝ թափանցիկության, կոլեգիալության, կոնկրետության և գերակայության սկզբունքների իրագործումը։
Ուղղություն 6։ Տնտեսական զարգացմանը նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակումը
6.1. Անդամ պետությունների տնտեսական զարգացմանը նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակումը։
6.1.1. Անդամ պետությունների տնտեսական զարգացմանն օժանդակության մեխանիզմների ձևավորման կոնցեպտուալ մոտեցումների մշակումը։
6.1.2. Ներառական տնտեսական զարգացման ապահովման նպատակով անդամ պետությունների տնտեսությունների զարգացմանը աջակցության սկզբունքների և չափանիշների որոշումը, ներառյալ՝ անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մոտարկման մեխանիզմները։
6.1.3. Պետության համար սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղին վնաս հասցվելու դեպքում այդ անդամ պետության ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմի ստեղծման մասին հարցի մշակումը։
6.1.4. Միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացման ակտիվացումը։
6.1.5. Գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի սահմանումը։
6.1.6. Ըստ տնտեսական զարգացման և բնակչության եկամուտների մակարդակի՝ անդամ պետությունների կոնվերգենցիայի համար նախադրյալների ստեղծումը։
6.1.7. Բացառիկ դեպքերում անբարեխիղճ առևտրային գործելակերպից անդամ պետության ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հարցերի ուսումնասիրությունը՝ ԱՀԿ-ի նորմերին և կանոններին համապատասխան:
6.2. Պայմանագրի շրջանակներում ռազմավարական պլանավորման համակարգի ձևավորումը։
6.2.1. Մինչև 2035 թվականն անդամ պետությունների տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակումը և դրանց իրագործման ընթացքի մասին հաշվետվությունների նախապատրաստումը։
6.2.2. Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) մեթոդաբանության սկզբունքների և մոտեցումների հիման վրա պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մշակումը։
6.2.3. Միությունում հիմնական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտադրության և սպառման հաշվեկշիռների մշակումը։
6.2.4. Տնտեսության զարգացման կանխատեսման մեթոդաբանության կատարելագործման մասով առաջարկությունների մշակումը, այդ թվում՝ հաշվի առնելով մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում ընդունվող որոշումների անդրսահմանային հետևանքները։
6.2.5. Միության գիտատեխնիկական զարգացման երկարաժամկետ կանխատեսման մշակումը և գիտատեխնիկական զարգացման գերակայությունների և նպատակային ծրագրերի հիմնավորումը։
6.2.6. Միության տարածքային զարգացման կանխատեսման մշակումը։
6.2.7. Միությունում արդյունաբերության, գյուղատնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման նպատակահարմարության բազմակողմանի գնահատումը։
6.2.8. Միությունում արդյունաբերությանը պետական աջակցության գործիքների և մակարդակի գնահատումը և դրանց մոտարկման հնարավոր ուղղությունների մշակումը։
6.3. 2021-2025 թվականներին Միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման ծրագրի մշակումը, հաստատումը և իրագործումը։
6.3.1. Ըստ վիճակագրության ճյուղերի՝ մեթոդաբանության և ցուցանիշների կատարելագործումը և ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով միջազգային վիճակագրական ստանդարտները։
6.3.2. Միջազգային դասակարգումների (ստանդարտների) հետ ներդաշնակեցման հիման վրա Միության վիճակագրական դասակարգումների համակարգի կատարելագործումը։
6.3.3. Վիճակագրության ոլորտում Միության թվային օրակարգի իրագործումը։
6.3.4. Միության շրջանակներում ինտեգրման ուղղություններով վիճակագրության իրավական հիմքերի կատարելագործումը։
6.3.5. Միությունում կիրառվող՝ ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության, այդ թվում՝ ըստ տեղեկությունների միասնական հավաքակազմ պարունակող ձևաչափերի, ներկայացման կարգի կատարելագործումը, ինչպես նաև անդամ պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան վիճակագրական տվյալների չներկայացման համար պատասխանատվության ապահովումը։
6.3.6. Ծառայությունների արտաքին առևտրի վիճակագրության մասով միջազգային առաջարկությունների հիման վրա՝ ծառայությունների փոխադարձ առևտրի վիճակագրության, այդ թվում՝ ըստ ծառայությունների մասին տեղեկությունների միասնականացված հավաքակազմ պարունակող ձևաչափերի, Միությունում կիրառվող կարգի կատարելագործումը, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վիճակագրական տվյալների չներկայացման համար պատասխանատվության ապահովումը։
6.3.7. Ձեռնարկատիրական գործունեության և եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների վարման պայմանները բնութագրող առանցքային ցուցանիշների և ցուցիչների համակարգի ստեղծումը։
6.3.8. Անդամ պետությունների տնտեսությունների զարգացման վրա Միությունում ինտեգրացիոն գործընթացների ազդեցության վերլուծություն և գնահատում անցկացնելու մեթոդաբանության մշակումը։
6.4. Համատեղ նպատակային նախագծերի մշակումը և իրագործումը։
6.4.1. Միության տնտեսական զարգացման նպատակային ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ մեթոդաբանական առաջարկությունների մշակումը։
6.4.2. Եվրասիական տարածքում ենթակառուցվածքային նշանակալի նախագծերի համատեղ իրագործումը, տրանսպորտային, այդ թվում՝ անդրմայրցամաքային և միջպետական միջանցքների ստեղծումը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ավելացումը՝ Միության տարանցիկ և լոգիստիկ ներուժի իրացման նպատակով։
6.4.3. Անդամ պետությունների կողմից համատեղ մասշտաբային այնպիսի բարձր տեխնոլոգիական նախագծերի իրագործումը, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշները։
6.4.4. Համատեղ կոոպերացիոն նախագծերի կառավարման և դրանց ֆինանսավորման արդյունավետ համակարգի կառուցումը, այդ թվում՝ Զարգացման եվրասիական բանկի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Միությունում գործունեություն իրականացնող այլ ինստիտուտների, ինչպես նաև «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի ներուժի օգտագործման միջոցով։
6.4.5. «Շրջանակային» բնույթ ունեցող՝ երկարաժամկետ կտրվածքով Միության գիտատեխնիկական զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը և իրագործումը։
6.4.6. Ներմուծափոխարինման համատեղ նախագծերի իրագործումը։
6.4.7. Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի, ներդրումային և գիտատեխնիկական կոնսորցիումների իրագործման մեխանիզմի ստեղծումը։
6.5. Մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականության իրագործումը։
6.5.1. Գնային կայունության պահպանումը, զբաղվածության բարձրացումը, սոցիալական երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև որպես տնտեսական կայուն և հավասարակշռված աճի հիմնական գործոն՝ մարդկային ներուժի զարգացումը։
6.5.2. Անդամ պետությունների կողմից անդամ պետությունների տնտեսություններում մակրոտնտեսական անհավասարակշռությունների կանխման և կարգավորման մասով ազգային միջոցառումների մշակումը։
Ուղղություն 7. Համատեղ կոոպերացիոն նախագծերի և դրանց ֆինանսավորման կառավարման արդյունավետ համակարգի կառուցումը, բարձրարտադրողական, այդ թվում՝ տնտեսության՝ արտահանմանը միտված հատվածների ստեղծումը և զարգացումը
7.1. Տնտեսության բարձրարտադրողական հատվածների զարգացման համար պայմանների ստեղծումը։
7.1.1. Հերթական ժամանակահատվածի համար Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակումը։
7.1.2. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ նախատեսված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, ենթակապալառության և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործումը։
7.1.3. Արտադրական կոոպերացիաների համար անդրսահմանային խոչընդոտների նվազեցումը և պայմանների ձևավորումը։
7.1.4. Միությունում գործունեություն իրականացնող՝ զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաև անդամ պետությունների ֆինանսական կենտրոնների ներուժի օգտագործումը՝ ներդրումային ակտիվության խթանման և անդամ պետություններում ներդրումային նախագծերի իրագործման համար ֆինանսավորում ներգրավելու նպատակներով։
7.1.5. Ընդհանուր էներգետիկ շուկաների՝ որպես անդամ պետությունների արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային քաղաքականությունների զարգացման տարրերից մեկի արագացված ձևավորումը։
7.2. Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը։
7.2.1. Միության իրավունքին համապատասխան՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության միասնականացումը։
7.2.2. Սերմերի և (կամ) տնկանյութերի ներմուծումից կրիտիկական կախում ունեցող անդամ պետությունների տարածքներում գյուղատնտեսական բույսերի ցանկի ձևավորումը։
7.2.3. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմեր արտադրողների միասնական ռեեստրի ձևավորումը։
7.3. Անդամ պետությունների տարածքներում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացումը։
7.3.1. Անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների կողմից տոհմային ռեսուրսների ներմուծումից էական կախում ունեցող անասնաբուծության ենթաճյուղերում տոհմային արտադրանքի ներմուծափոխարինմանն ուղղված միջոցառումների իրագործումը։
7.3.2. Անդամ պետությունների տարածքներում որպես տոհմային գործի արդյունավետ կազմակերպման բարձրացման գործոն Կենդանիների հաշվառման հարցերով միջազգային կոմիտեի համընդհանուր ճանաչված առաջարկությունների և մեթոդիկաների ներդրումն անդամ պետությունների կողմից։
7.3.3. Անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն-տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման կարգի ընդունումը։
7.4. Նշանակալի ենթակառուցվածքային նախագծերի մշակումը և իրագործումը։
7.4.1. «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը և զարգացումը, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության բաղադրման շրջանակներում։
7.5. Արդյունաբերական կոոպերացիայի խթանման և արտադրողների արտադրանքի արտահանման բարձրացմանն աջակցելու մեխանիզմների ստեղծումը։
7.5.1. Կոոպերացիայի զարգացման և արտադրանքի համատեղ արտադրության մասով նախագծերին աջակցության մեխանիզմների մշակումը և ներդրումը։
7.5.2. Կոոպերացիայի վարկավորման և համատեղ պատրաստվող արտադրանքի արտադրության մեխանիզմի մշակումը և ներդրումը։
7.6. Արտահանման զարգացման մասով համատեղ միջոցառումների իրագործումը։
7.6.1. Համատեղ արտադրված արտադրանքի արտահանման, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում համատեղ նախագծերի իրագործման ժամանակ ազգային մակարդակով կիրառվող վարկային-ապահովագրական և այլ ֆինանսական աջակցության բաղադրումը։
7.6.2. Անդամ պետությունների կողմից իրենց օտարերկրյա արտահանման ենթակառուցվածքի համատեղ զարգացման և օգտագործման գործելակերպի ընդլայնումը։
7.6.3. Տեղեկատվական աջակցության ապահովմանը և անդամ պետությունների ընկերությունների՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղմանն ուղղված համատեղ միջոցառումների իրագործումը։
7.7. Անդամ պետությունների ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացման համար ավելացված արժեքի տարածաշրջանային արտադրական-տեխնոլոգիական շղթաներ ստեղծող արտադրությունների խթանման վերաբերյալ առաջարկների մշակումը։
7.8. Անդամ պետությունների կողմից ինտեգրացիոն բաղադրիչով (կոոպերացիոն) նախագծերի իրագործումը, այդ թվում՝ հետևյալ ճյուղերում.
գյուղատնտեսական արտադրություն և մեքենաշինություն.
ավտոմոբիլաշինություն.
հաստոցաշինություն.
ավիաշինություն և տիեզերական գործունեություն.
թեթև արդյունաբերություն.
քիմիական արդյունաբերություն.
փայտանյութի մշակում և փայտե արտադրատեսակների արտադրություն.
էներգետիկ մեքենաշինություն և էլեկտրատեխնիկական արդյունաբերություն.
էլեկտրամոբիլներ և լիցքային ենթակառուցվածք.
արդյունաբերական արտադրանք երկաթուղային տրանսպորտի համար.
սև եւ գունավոր մետաղագործություն.
շինարարական նյութերի արտադրություն.
ոսկերչական արդյունաբերություն.
դեղագործական արդյունաբերություն.
միջուկային և ռադիացիոն տեխնոլոգիաներ:
Ուղղություն 8։ Համատեղ գիտահետազոտական աշխատանքների անցկացումը խթանելու համար ջանքերի միավորումը
8.1. Գիտատեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ առաջարկների ձևավորումը։
8.1.1. Գիտատեխնիկական զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
8.1.2. Անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ զարգացման միջազգային ինստիտուտների՝ Զարգացման եվրասիական բանկի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի ներգրավմամբ համատեղ ծրագրերի և բարձրտեխնոլոգիական նախագծերի իրագործումը։
8.1.3. Նորարարական ընկերությունների տեխնոլոգիական մշակումների մոնիթորինգը և տեխնոլոգիական կանխատեսման ժամանակակից մեթոդների ներդրումն առաջադեմ տեխնոլոգիական հիման վրա՝ անդամ պետությունների տնտեսությունների զարգացման տեղեկատվական ապահովման նպատակով։
8.2. Գիտահետազոտական աշխատանքների անցկացման խթանումը։
8.2.1. Գիտատեխնիկական առաջընթացի համատեղ սահմանվող գերակայությունների հիման վրա գիտատեխնոլոգիական և նորարարական զարգացման ոլորտում անդամ պետությունների համատեղ հետազոտությունների անցկացումը։
8.2.2. Խոր և կիրառական գիտական հետազոտությունների ոլորտում պլանների մասին փոխադարձ տեղեկացումը։
8.2.3. Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման չափանիշների սահմանումը։
8.2.4. Անդամ պետությունների գիտական կազմակերպություններում և բուհերում փոխադարձ ստաժավորման միջոցով հետազոտողների (այդ թվում՝ մագիստրանտների, ասպիրանտների) որակավորման բարձրացման ծրագրի իրագործումը։
8.2.5. Ըստ միասնական միջպետական ծածկագրչի՝ գիտության, այդ թվում՝ տեխնոլոգիաների մասին տեղեկատվության տվյալների ազգային բազաների ձևավորումը։
8.3. «Կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացումը։
8.3.1. Էներգա- և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների կիրառման խթանման համար Զարգացման եվրասիական բանկի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործիքների օգտագործումը։
8.3.2. «Խելացի» էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածումը։
8.3.3. Մեկանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում՝ փաթեթների ներմուծման և արտադրության փուլային արգելքի ներմուծման մասին հարցի ուսումնասիրությունը։
8.3.4. Կայուն զարգացման և «կանաչ» տնտեսության ծրագրերի զարգացման ապահովման գործնական աշխատանքի մեթոդների մասին առաջատար փորձի և տեղեկատվության փոխանակումը։
8.3.5. Կայուն զարգացման նպատակներով նախատեսված թեմատիկայի շուրջ տարեկան միջոցառման անցկացման մասին հարցի ուսումնասիրությունը և մշակումը՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, բիզնես ընկերությունների, միջազգային կազմակերպությունների (նախևառաջ՝ ՄԱԿ-ի) և հիմնադրամների մասնակցությամբ՝ «կանաչ» տեխնոլոգիաների մրցույթի արդյունքների ամփոփմամբ։
8.3.6. Էներգախնայողության, էներգաարդյունավետության, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում անդամ պետությունների փոխգործակցությունը։
8.3.7. Միությունում «կանաչ» տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մշակումը։
Ուղղություն 9։ Ընդունված պայմանավորվածությունների կատարումը երաշխավորող՝ Միության առավելագույն գործուն ինստիտուցիոնալ համակարգի ապահովումը
9.1. Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացումը։
9.1.1. Հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների կողմից Միության իրավունքի պահպանման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու մասով լիազորություններով օժտելը։
9.1.2. Հանձնաժողովի կոլեգիայի անդամների և Հանձնաժողովի պաշտոնատար անձանց՝ իրենց կողմից Միության իրավունքի չպահպանման և Միության մարմինների ակտերի չկատարման համար պատասխանատվություն նախատեսող մեխանիզմի ստեղծումը։
9.1.3. Հանձնաժողովի կոլեգիային՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում անդամ պետությունների կողմից Միության մարմինների ընդունած՝ պարտավորությունների կատարմանը վերաբերող որոշումները չկատարելու դեպքում Միության դատարան դիմելու իրավունքով օժտելը։
9.1.4. Հանձնաժողովի կոլեգիային՝ անհրաժեշտ միջոցների ընդունման նպատակով ներքին շուկայի գործունեության շրջանակներում անդամ պետությունների պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերի մասով Միության դատարանի որոշման չկատարման դեպքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ դիմելու իրավունքով օժտելը։
9.1.5. Հանձնաժողովի աշխատակիցների անցումը ժամկետային պայմանագրերի։
9.1.6. Նորմատիվ իրավական բնույթ ունեցող՝ Միության մարմինների ակտերի ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրումը։
9.1.7. Կարգավորիչ ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման շրջանակներում Հանձնաժողովի ակտերի նախագծերի հանրային քննարկման համար տեղեկատվական պորտալի ստեղծումը։
9.1.8. Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջների կատարելագործումը և Հանձնաժողովի կադրային կազմի ձևավորման ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը։
9.1.9. Հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի ընթացակարգի կատարելագործումը։
9.1.10. Միության իրավունքին համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամների գործունեության արդյունավետության գնահատման մեթոդիկայի մշակումը։
9.1.11. Տնտեսավարող սուբյեկտների հայտերի համաձայն վեճերի քննության համար Միության շրջանակներում միջազգային արբիտրաժի ստեղծման մասին նախաձեռնության մշակումը։
9.1.12. Առցանց հեռարձակումների անցկացման միջոցով Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի անցկացման թափանցիկության բարձրացումը։
9.1.13. Հանձնաժողովի էթիկական օրենսգրքի մշակումը։
9.1.14. Միության իրավունքի խախտման մասով անդամ պետությունների Միությունում փոխադարձ առևտրի, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման հարցերը շոշափող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մոնիթորինգի անցկացումը Հանձնաժողովի կողմից։
9.1.15. Միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի նկատմամբ կարգավորիչ ազդեցության գնահատման ընթացակարգի՝ Միությունում անցկացման համար իրավական հիմքի ձևավորումը, որոնք կարող են ազդեցություն գործել ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա։
9.2. Միության դատական համակարգի արդյունավետության բարձրացումը։
9.2.1. Վեճերի մինչդատական կարգավորման նպատակով (անդամ պետությունների միջև տնտեսական վեճերի առաջացման դեպքում) անդամ պետությունների կողմից Հանձնաժողով դիմելու հնարավորության մշակումը։
9.2.2. Միության դատարանի որոշումների պարտադիր կատարման ապահովման մեխանիզմի ստեղծումը։
9.2.3. Միության դատարանի դատավորների ընտրության և նշանակումների մեխանիզմի կատարելագործմանը, ինչպես նաև Միության դատարանի դատավորներին, Միության դատարանի ապարատի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջների կատարելագործմանը վերաբերող հարցերի մշակումը։
9.3. Բնակչության համար՝ Միության մասին տեղեկատվության լայն հասանելիության ապահովումը, Հանձնաժողովի գործունեության թափանցիկության բարձրացումը։
9.4. Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի իրագործման գերակա գործիքների մշակման աշխատանքների վարումը։
9.5. Միության գործունեության գործընթացներում անդամ պետությունների քաղաքացիների, հասարակական միավորումների և գործարար համայնքների լայն ներգրավումը և եվրասիական ինտեգրման զարգացման հետագա ուղղությունների որոշման գործում դրանց մասնակցությունը։
Ուղղություն 10։ Կրթության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության ընդլայնումը
10.1. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի իրագործման ժամանակ փոխգործակցության ցանցային ձևերի զարգացումը և կրթության մասին պաշտոնական փաստաթղթերի տեղեկատվական հասանելիության ապահովումը, ինչպես նաև աշխատանքի ժամանակակից շուկայի համար կադրերի նախապատրաստման նպատակով հեռավար կրթական ծրագրերի զարգացումը։
10.1.1. Հեռավար կրթության զարգացումը, այդ թվում՝
առցանց ծրագրի համատեղ մշակումը՝ հանրամատչելի գլոբալ կրթական հարթակներում (Coursera, edX և այլն) հետագա տեղադրմամբ.
անդամ պետությունների գործընկերային բուհերի առանձին ծրագրերով բուհերի ուսանողների հեռավար ուսուցման և (կամ) ուսումնական (գիտական) պրակտիկայի հնարավորության ուսումնասիրությունը։
10.1.2. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում պրոֆիլային պորտալներում կրթության մասին պետական փաստաթղթերի (պետականին հավասարեցված՝ կրթության մասին փաստաթղթերի), ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի տերերի ակադեմիական և մասնագիտական իրավունքների մասին պաշտոնական նյութերի տեղադրման վերաբերյալ հարցի մշակումը։
10.1.3. Անդամ պետությունների աշխատավորներին կրթության հաստատությունների (կրթության ոլորտում կազմակերպությունների) կողմից տրված՝ կրթության մասին փաստաթղթերի իսկության հեռավար ստուգման մեխանիզմի ստեղծման մասին հարցի մշակումը։
10.1.4. Անդամ պետությունների կողմից Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների շուկայի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գործունեության (այդ թվում՝ բժշկական, մանկավարժական, իրավաբանական և դեղագործական կրթության ոլորտում) տարբեր տեսակների մասով մասնագետների որակավորումների հետևողական մոտարկման անհրաժեշտության մասին հարցի մշակումը։
10.2. Կրթական ոլորտում Միության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը։
10.2.1. Անդամ պետությունների ազգային կրթական ստանդարտների և հիմնական հանրակրթական ծրագրերի մասին տեղեկություններ ներառող՝ կրթության ոլորտում միասնական տեղեկատվական պորտալի ստեղծման մասին հարցի մշակումը։
10.2.2. Աշխատանքի և ծառայությունների շուկայի զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով անդամ պետությունների կրթության համակարգերի և ծրագրերի համադրելիության վերլուծության անցկացումը։
10.3. Առողջապահության բնագավառում տնտեսական համագործակցության զարգացումը։
10.3.1. Անդամ պետությունների քաղաքացիների համար առողջապահության ոլորտում ժամանակակից նվաճումների հասանելիության ապահովման մասով առողջապահության բնագավառում համագործակցության միջոցառումների ծրագրի մշակումը և ընդունումը։
10.3.2. Աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ցուցաբերման ոլորտում փոխգործակցության նկատմամբ մոտեցումների մշակումը։
10.3.3. Առաջատար մեթոդների և մասնագիտացված գիտելիքների հասանելիությունն ապահովելու համար առողջապահության ոլորտում արդիական հարցերի շուրջ միջազգային ֆորումների կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը։
10.3.4. Անդամ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ դեղագործության ոլորտի համատեղ նախաձեռնությունների և նախագծերի՝ Միության թվային օրակարգի շրջանակներում մշակումը և իրագործումը։
10.3.5. Առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կոոպերացիոն հիմունքով բժշկական վերականգնողական կենտրոնների զարգացման մասին հարցի ուսումնասիրությունը։
10.3.6. Ծխախոտային, ալկոհոլային և թմրամոլային կախվածության դեմ պայքարում միջազգային փորձի կիրառման մասին հարցի ուսումնասիրությունը։
10.3.7. Միության շրջանակներում գործունեություն իրականացնող զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտների գործիքների օգտագործմամբ՝ առողջապահության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և կոոպերացիոն նախագծերի աջակցության և ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը (նախևառաջ՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման մասով գիտական հետազոտությունների և նորարարական մշակումների ներդրման բնագավառում)։
10.3.8. Անդամ պետությունների կողմից համաճարակային ներուժով վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և դրանց արձագանքելու համար գիտագործնական և կադրային ներուժի մեծացման ոլորտում օժանդակության ցուցաբերմանն ուղղված համատեղ նախագծերի իրագործումը։
10.3.9. Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բժշկական և դեղագործական շարունակական կրթության ոլորտում անդամ պետությունների համագործակցության զարգացումը։
10.3.10. Վարակիչ հիվանդությունների հարուցիչների նոր տեսակների մասին գիտական տվյալների փոխանակման համար փոխգործակցությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նկատմամբ նորարարական մոտեցումների մշակման բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների անցկացումը։
10.4. Աշխատանքային միգրացիայի ոլորտում առողջության պահպանման և բժշկական սպասարկման նկատմամբ ընդհանուր մոտեցումների կատարելագործումը։
10.4.1. Սոցիալապես վտանգավոր հիվանդությունների (պալարախտի, ՄԻԱՎ-վարակի, հիմնականում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների) տարածմանը հակազդելու մասով անդամ պետությունների բժշկական և համաճարակաբանական ծառայությունների անդրսահմանային փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը։
10.5. Աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների համար բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման համար պայմանների ստեղծումը։
10.5.1. Աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին անվճար բժշկական օգնության մատուցման շրջանակներում բժշկական ծառայությունների նվազագույն ստանդարտ լրակազմ սահմանելու մասին հարցի մշակումը։
10.5.2. Մշտական բնակության պետության սահմաններից դուրս բնակչության համար բարձր որակավորում ունեցող մասնագետների ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով՝ հեռաբժշկության տեխնոլոգիաների օգտագործման, բժշկական մասնագետների առցանց բժշկական խորհրդակցությունների (կոնսիլիումների) ստեղծման հնարավորության ուսումնասիրությունը։
10.5.3. Քաղաքացիներին բարձրտեխնոլոգիական բժշկական օգնության ցուցաբերման ոլորտում անդամ պետությունների համագործակցության իրականացումը։
10.6. Ժամանակակից նվաճումների հասանելիության ապահովման նպատակով զբոսաշրջության և սպորտի բնագավառում անդամ պետությունների տնտեսական համագործակցության ընդլայնումը։
10.6.1. Համատեղ եվրասիական զբոսաշրջային երթուղիների մշակումը։ Զբոսաշրջային երթուղիների և օբյեկտների մասին միասնական տեղեկատվական ռեսուրսի ստեղծման վերաբերյալ հարցի մշակումը։
10.6.2. Զբոսաշրջային ծառայությունների տրամադրման որակի ստանդարտների վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
10.6.3. Քաղաքացիների համար սպորտի բնագավառում ժամանակակից նվաճումների հասանելիությունն ապահովելու նպատակով տվյալ ոլորտում անդամ պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մշակումը և ընդունումը։
10.6.4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագետների նախապատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ժամանակ փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը։
10.6.5. Միության շրջանակներում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի մշակումը։
Ուղղություն 11։ Միության՝ որպես ժամանակակից աշխարհի զարգացման առավել նշանակալի կենտրոններից մեկի ձևավորումը
11.1. Միությանն առընթեր դիտորդ պետության ինստիտուտի ներուժի օգտագործումը։
11.1.1. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստացած պետությունների հետ երկխոսության զարգացումը, Միությունում անդամության և Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի ստացման մասսայականացումը։
11.2. Միության և դրա անդամ պետությունների՝ երրորդ կողմերի հետ միջազգային պայմանագրերի կիրարկումը։
11.2.1. Միության կողմից արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շահերի պաշտպանության և առաջմղման նպատակով անդամ պետությունների համար երրորդ երկրների շուկաների հասանելիության համար երրորդ երկրների հետ Միության առևտրային համաձայնագրերով, ինչպես նաև Միության մարմինների ակտերով նախատեսված գործիքների օգտագործումը։
11.2.2. Ապրանքների ծագման վերիֆիկացման և սերտիֆիկացման էլեկտրոնային համակարգերի գործունեության ապահովման համար Միության տեղեկատվական ռեսուրսների օգտագործումը։
11.3. Առանձնաշնորհային առևտրային ռեժիմների ձևավորման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման և բազմակողմանի խորացման հարցերի շուրջ երրորդ երկրների և դրանց ինտեգրացիոն միավորումների հետ Միության և դրա անդամ պետությունների պայմանագրային իրավական բազայի հետագա ձևավորումը։
11.3.1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի Հանրապետության հետ բանակցություններն ավարտելը և ազատ առևտրի գոտու ստեղծումը (երրորդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի կնքումը)։
11.3.2. Հնդկաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների անցկացումը։
11.3.3. Մինչև 2025 թվականը միջնաժամկետ կտրվածքով Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նկատմամբ մոտեցումներ սահմանող ռազմավարական փաստաթղթի հաստատումը։
11.3.4. Ազատ առևտրի մասին համաձայնագրերի՝ նոր գործընկերներ նշանակելը, ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար վերջիններիս հետ համատեղ հետազոտությունների անցկացումը, վերջիններիս հետ համաձայնագրերի կնքման մասին բանակցությունների անցկացումը։
11.3.5. Պայմանագրի 38-րդ հոդվածի շրջանակներում անդամ պետությունների համակարգմանն օժանդակելու նպատակով՝ ծառայությունների առևտրի և ներդրումների ռեժիմի մասով՝ օտարերկրյա պետության (օտարերկրյա պետությունների միության) հետ բանակցություններում հանձնաժողովի ներգրավումը՝ շահագրգիռ անդամ պետությունների նախաձեռնությամբ։
11.4. Փոխգործակցությունն այն երրորդ երկրների հետ, որոնց հետ սահմանված են համագործակցության մեխանիզմներ, կամ որոնք Միության հետ փոխգործակցության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում, այդ թվում՝ համագործակցության մասին հուշագրերի իրագործումը։
11.4.1. Առանցքային տնտեսական միջոցառումների շրջանակներում Հանձնաժողովի գծով կազմակերպվող եվրասիական հիմնախնդրի մասով հանրային միջոցառումներին օտարերկրյա գործընկերների ներգրավումը։
11.4.2. Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի գծով երրորդ երկրների գործարար շրջանակների հետ գործարար երկխոսության ինտենսիֆիկացումը, այդ թվում՝
Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի շրջանակներում Միության և այն երրորդ երկրների միջև գործարար կապերի զարգացման մեխանիզմների ձևավորումը, որոնց հետ առկա են փոխգործակցության կայուն մեխանիզմներ, կամ որոնք հետաքրքրություն են ցուցաբերում Միության հետ համագործակցության հանդեպ.
Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի գծով՝ անդամ պետությունների և երրորդ երկրների միջև ուղղակի գործարար կապերի հաստատումը՝ ճյուղային համագործակցությունն ակտիվացնելու նպատակով` հաշվի առնելով Հանձնաժողովին վերապահված իրավասությունը։
11.5. Պայմանագրով սահմանված ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների հետ տնտեսական համագործակցության մեխանիզմների զարգացումը։
11.5.1. Հանձնաժողովի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունն իրենց իրավասության շրջանակներում Միության և ԱՊՀ աշխատանքային մարմինների նիստերին։
11.5.2. ԱՊՀ մասնակից պետությունների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը։
11.5.3. Ապրանքների շուկաների գործունեության արդյունավետությունը, շրջանառվող ապրանքների անվտանգությունը, սպառողների տեղեկացվածությունը և իրավունքների պատշաճ պաշտպանությունը բարձրացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների հետ Միության փոխգործակցությունը։
11.6. Առաջատար տարածաշրջանային տնտեսական միավորումների հետ համակարգային երկխոսության զարգացումը։
11.6.1. Լավագույն ինտեգրացիոն գործելակերպերի վերլուծությունը և օգտագործումը։
11.6.2. Եվրոպական միության հետ երկխոսության հաստատումը՝
Հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև երկխոսության զարգացումը (ներառյալ՝ Եվրոպական միության մասնագիտացված մարմինների հետ փոխգործակցությունը) տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և անասնաբուժական միջոցառումների կիրառման, դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության, մրցակցության, առևտրային քաղաքականության որոշ ասպեկտների ոլորտներում, ինչպես նաև Միության գործունեության այլ ուղղություններով.
Եվրոպական միության այն երկրների կառավարությունների հետ երկխոսության զարգացումը, որոնց հետ Հանձնաժողովը փոխգործակցություն է հաստատել, ինչպես նաև Եվրոպական միության այն երկրների կառավարությունների հետ, որոնք հետաքրքրություն են դրսևորում Հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացման գործում.
Միության և Եվրոպական միության անդամ պետությունների և մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային համաժողովների և այլ միջոցառումների անցկացումը։
11.6.3. Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը՝
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ համատեղ գործարար ֆորումների անցկացում և այլ համատեղ միջոցառումների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակում ենթադրող աշխատանքային ծրագրերի մշակումը։
11.6.4. Պայմանագրով սահմանված ոլորտներում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ երկխոսության զարգացումը՝
Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցչությունների հարթակների ներուժի օգտագործումը՝ պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների և անդամ պետությունների փորձագիտական ընկերակցության մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման նպատակով։
11.6.5. Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ), Խաղաղօվկիանոսյան դաշինքի և Անդյան միության հետ համագործակցության խորացումը, այդ թվում՝ համատեղ գործարար ֆորումների կազմակերպման միջոցով տնտեսական համագործակցության առավել արդյունավետ ներքին զարգացման և խորացման համար ուղղակի կապերի հաստատման և փորձի փոխանակման գործում գործարար շրջանակներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
11.6.6. Աֆրիկյան միության հետ փոխգործակցության զարգացումը՝
ենթակառուցվածքի և գյուղատնտեսության, առևտրի, ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը.
գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի հաստատմանն օժանդակելը և փորձի փոխանակումը։
11.6.7. Լատինական Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի առաջատար տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն միավորումների հետ երկխոսության հաստատումը։
11.7. Համաշխարհային տնտեսության ոլորտում միջազգային կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ փոխգործակցության խորացումը։
11.7.1. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Միությանը դիտորդի կարգավիճակ շնորհելը: Առանց համապատասխան հաստիքային թվաքանակով ներկայացուցչության ստեղծման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առընթեր դիտորդի կարգավիճակի ստացման մասին անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանն ուղղված միջոցառումների իրագործումը Միության կողմից։
11.7.2. ՄԱԿ-ի համակարգի տարածաշրջանային տնտեսական հանձնաժողովներում և կազմակերպություններում և դրանց աշխատանքային մարմիններում Միության ներկայացվածության ապահովումը՝
տրանսպորտային միջոցների բնագավառում կանոնների համաձայնեցման համար Համաշխարհային ֆորումում որպես դիտորդ Միության մասնակցության հնարավորության մշակումը (WP.29 ՄԱԿ-ի ԵՏՀ).
համատեղ միջոցառումների և բազմակողմանի հանդիպումների անցկացումը։
11.7.3. Հանձնաժողովի հետ համապատասխան հուշագրերի շրջանակներում ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի, ՄԱԿ-ի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության զարգացումը։
11.7.4. ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի հետ համագործակցության զարգացումը՝
ներառական և կայուն զարգացման, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ուղղություններով փոխգործակցությունը.
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման ժամանակ համաշխարհային փորձի օգտագործումը.
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի աշխատանքներին մասնակցությունը.
մրցակցության ոլորտում համագործակցության զարգացումը, ներառյալ՝ համատեղ միջոցառումների, բազմակողմանի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մրցակցության հարցերով հավաքածուի F բաժնին համապատասխան՝ Ղեկավար սկզբունքների և ընթացակարգերի շրջանակներում համատեղ վերլուծական աշխատանքների անցկացումը։
11.7.5. Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄաքկ) հետ համագործակցության զարգացումը.
Միության կողմից անդամ պետությունների հետ համատեղ ՀՄաքկ-ում անդամի կարգավիճակի ստացմանն ուղղված գործողությունների իրականացումը.
Միության կողմից ՀՄաքկ-ի հիմնադիր փաստաթղթերին միանալու հնարավորության մշակումը։
11.7.6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև 2019 թվականի մայիսի 7-ի Հուշագրի շրջանակներում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության զարգացումը (տեղեկատվության փոխանակումը, միջոցառումներին մասնակցությունը)։
11.7.7. ԱՀԿ-ի հետ համագործակցության ակտիվացումը՝
ԱՀԿ-ի քարտուղարության և ԱՀԿ-ի համապատասխան աշխատանքային մարմինների հետ փոխգործակցությունը՝ Միության կողմից, ըստ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող ցանկի, ԱՀԿ առանձին մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու համար։
11.7.8. Հավատարմագրման միջազգային ֆորումի, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային կազմակերպության, Հավատարմագրման եվրոպական կազմակերպության, Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության հետ համագործակցության ապահովումը։
11.7.9. Եվրոպայի խորհրդի՝ դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական դիրեկտորատի, Բժշկական կիրառման դեղապատրաստուկների գրանցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցման հարցերով միջազգային խորհրդի և Բժշկական սարքերի կարգավորիչների միջազգային ֆորումի հետ համագործակցության ապահովումը։
11.7.10. ՏՀԶԿ համընդհանուր ֆորումների աշխատանքին, այլ միջոցառումների և ՏՀԶԿ կառույցների աշխատանքին մասնակցությունը՝
Միության իրավունքում ՏՀԶԿ միջազգային ստանդարտների կիրարկման և միջազգային հարթակում համընդհանուր հիմնախնդիրների լուծման նկատմամբ Միության մոտեցումների առաջմղման նպատակով Հանձնաժողովի և ՏՀԶԿ-ի համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակումը և հետագա իրագործումը.
Հանձնաժողովի հարթակում անդամ պետությունների կողմից ՏՀԶԿ-ի հետ փոխգործակցության շուրջ համագործակցության զարգացումը.
ՏՀԶԿ-ի մրցակցության հարցերով համընդհանուր ֆորումի աշխատանքին, այլ միջոցառումների և մրցակցության ոլորտում ՏՀԶԿ-ի կառույցների աշխատանքին մասնակցությունը.
ՏՀԶԿ-ի մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի ուսումնական ծրագրերին մասնակցությունը։
11.7.11. Անդամ պետությունների և երրորդ երկրների արտահանմանը օժանդակության ինստիտուտների փոխգործակցության ձևաչափերի զարգացումը։
11.7.12. Միջազգային կազմակերպությունների և միավորումների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Եվրոպական միության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Աֆրիկյան միության, ինչպես նաև Էլեկտրակապի միջազգային միության և այլ կազմակերպությունների հետ թվային տրանսֆորմացիայի հարցերի շուրջ փոխգործակցության գործընթացի ակտիվացումը և պաշտոնականացումը։
11.8. Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի շրջանակներում տնտեսական փոխգործակցության մասով եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բաղադրման հարցերի շուրջ համակարգված աշխատանքի անցկացումը։
11.8.1. Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն կոնտուրի կազմավորման կենտրոններից մեկի դիրքավորումը «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ բաղադրման, Շանհայի համագործակցության կազմակերպության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխգործակցության ամրապնդման, Եվրոպական միության և Ասիայի ու Եվրոպայի այլ բազմակողմանի միավորումների և պետությունների հետ երկխոսություն հաստատելու միջոցով։
11.8.2. Միության՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ բաղադրման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մշակումը և ընդունումը, անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից դրա համաձայնեցումը և որպես աշխատանքային ծրագիր հաստատումը։
11.8.3. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով նախատեսված՝ Միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեության ապահովումը։ Այդ հանձնաժողովի շրջանակներում առևտրի կարգավորման ոլորտում ճյուղային համագործակցության և փոխգործակցության հարցերով ենթակոմիտեների ստեղծումը։
11.8.4. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով նախատեսված ճյուղային համագործակցության օրակարգի իրագործումը։
11.8.5. «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ բաղադրման նկատմամբ Միության մոտեցումների համակարգման մշտապես գործող մեխանիզմների ստեղծումը՝ հաշվի առնելով, որպես Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման առանցքային տարր, Միության և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության բաղադրումը։
11.8.6. Ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ որպես՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման արդյունքներից մեկի բաղադրման շրջանակներում իրագործվող և իրագործման համար պլանավորվող՝ Միության ամրապնդման խնդիրները բավարարող ճյուղային համագործակցության գերակա նախագծերի ցանկի (ինտեգրացիոն նախագծերի տվյալների բանկի) ձևավորումը և վարումը։ Տվյալների նշված բանկում ներառվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկու և ավելի անդամ պետությունների նախագծերը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ մեկ անդամ պետության երկկողմ նախագծերը՝ այդ անդամ պետության համապատասխան դիմումը Հանձնաժողով ուղարկելու դեպքում։