ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
3 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը)։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 159 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
(ճանապարհային քարտեզ)
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման միջոցառումների
|
Միջոցառման անվանում |
Իրագործման ժամկետ |
Պատասխանատու կատարողներ |
|
I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններում մասնակցության հասանելիությունը | ||
|
1. Անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններում բրոքերների և դիլերների մասնակցության փոխադարձ հասանելիության ապահովումը. |
2020-2025 թվականներ |
անդամ պետություններ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
|
ա) անդամ պետությունների բրոքերների և դիլերների համար Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքում առևտրի ազատության ապահովմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների համար այլ անդամ պետության բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններում մասնակցության հասանելիության մասին միջազգային պայմանագրի կնքումը |
||
|
գ) ազգային հաճախորդներին և երրորդ երկրների հաճախորդներին սպասարկող բրոքերների և դիլերների համար անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններում մասնակցության ապահովում |
||
|
դ) արժեթղթերի (բացառությամբ հավաքական ներդրումների և կենսաթոշակային հիմնադրամների) կառավարիչներին՝ անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններում մասնակցության հասանելիություն տրամադրելու հնարավորության դիտարկումը |
||
|
ե) արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրման կարգի, պայմանների և տրամադրումը մերժելու հիմքերի վերլուծությունը |
||
|
II. Արժեթղթերի շրջանառության ազատությունը | ||
|
2. Անդամ պետությունների բորսայի կանոնների և կարգավորող նորմերի զարգացումը՝ անդամ պետությունների թողարկողների և ներդրողների անդրսահմանային ակտիվությունն ապահովելու նպատակով. |
2020-2027 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքում արժեթղթերի շրջանառության ազատության ապահովմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը․ |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) անդամ պետությունների բորսաներում (առևտրի կազմակերպիչների մոտ) արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության փոխադարձ հասանելիության մասին միջազգային պայմանագրի կնքումը |
||
|
գ) անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) և կարգավորողների կողմից անդամ պետությունների տարածքներում բորսայական սակարկություններին թույլատրված արժեթղթերի փոխադարձ հասանելիության ապահովման ներդաշնակեցված չափանիշների մշակումը՝ հաշվի առնելով արժեթղթերի շուկայի կարգավորման և տեղեկատվության բացահայտման միջազգային ստանդարտները և հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները |
||
|
դ) անդամ պետություններում արժեթղթերի թողարկման ազդագրերին ներկայացվող պահանջների վերլուծությունը և արժեթղթերի ազդագրերին, արժեթղթերի թողարկման ազդագրերին ներկայացվող ներդաշնակեցված պահանջների նպատակահարմարության գնահատումը՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով |
||
|
ե) անդամ պետություններից մեկի լիազորված մարմնի կողմից գրանցված արժեթղթերի ազդագրերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակման նպատակահարմարության դիտարկումը |
||
|
3. Անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) գործունեության կազմակերպումը՝ հաշվի առնելով կորպորատիվ կառավարման ոլորտի միջազգային ստանդարտները. |
2020-2027 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) կորպորատիվ կառավարման ոլորտում բորսաների (առևտրի կազմակերպիչների) գործունեության կազմակերպմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) կարգավորող մարմինների աջակցությունը բորսաների (առևտրի կազմակերպիչների) կողմից կորպորատիվ կառավարման կազմակերպման նկատմամբ ընդհանուր մոտեցումների մշակման հարցում ՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները (բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) ներկայացվող պահանջները) և անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները |
||
|
գ) բորսաների (առևտրի կազմակերպիչների) կողմից կորպորատիվ կառավարման կազմակերպման նկատմամբ ներդաշնակեցված մոտեցումների մշակումը և ներդրումը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները (բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) ներկայացվող պահանջները) և անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները |
||
|
դ) սեփականության կառուցվածքին և բորսաների (առևտրի կազմակերպիչների) կապիտալում սահմանափակումներին ներկայացվող պահանջները համաձայնեցնելու հնարավորության դիտարկումը |
||
|
III.Կորպորատիվ և ֆինանսական տեղեկատվության բացահայտման համակարգը | ||
|
4. Բրոքերներին, դիլերներին, ընկերությունների կառավարիչներին, բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) և այլ շահագրգիռ անձանց համար ֆինանսական գործիքներ թողարկողների ֆինանսական դրության և կորպորատիվ կառավարման վիճակի մասին արդիական տեղեկատվության ապահովումը. |
2022-2027 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդամ պետություններում կիրառվող՝ կորպորատիվ և ֆինանսական տեղեկատվության բացահայտման համակարգերի վերլուծությունը |
||
|
բ) Միության շրջանակներում կորպորատիվ և ֆինանսական տեղեկատվության բացահայտման համակարգ ստեղծելու նպատակահարմարության քննարկումը |
||
|
գ) Միության շրջանակներում կորպորատիվ և ֆինանսական տեղեկատվության բացահայտման համակարգի ստեղծմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
դ) անդամ պետություններում՝ Միության շրջանակներում կորպորատիվ և ֆինանսական տեղեկատվության բացահայտման համակարգ ձևավորելու միջոցառումների ցանկի մշակումը (այդպիսի համակարգ ստեղծելու նպատակահարմարության մասին որոշում կայացնելու դեպքում) |
||
|
IV. Արժեթղթերի որակի միասնական ստանդարտ | ||
|
5. Կորպորատիվ կառավարման և այն ֆինանսական գործիքներ թողարկողների կողմից տեղեկատվության բացահայտման ստանդարտների ներդաշնակեցումը, որոնք շրջանառության մեջ են դրվելու Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքում՝ կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքներին (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կորպորատիվ կառավարման (G20) սկզբունքներ) համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով անդամ պետությունների հանրային ընկերությունների կողմից կիրառման համար առաջարկված՝ կորպորատիվ կառավարման և տեղեկատվության բացահայտման ստանդարտները և համապատասխան անդամ պետություններում դրանց կիրառման փորձը․ |
2022-2028 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) յուրաքանչյուր անդամ պետության համար ՏՀԶԿ-ի՝ կորպորատիվ կառավարման (G20) սկզբունքների իրագործման աստիճանի գնահատումը |
||
|
բ) ֆինանսական գործիքներ թողարկողների կորպորատիվ կառավարման ստանդարտների և տեղեկատվության բացահայտման ներդաշնակեցմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
գ) կորպորատիվ կառավարմանը և այն կազմակերպությունների կողմից կորպորատիվ տեղեկատվության բացահայտմանը ներկայացվող պահանջների մասով անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակահարմարության գնահատումը, որոնց արժեթղթերը շրջանառության մեջ են դրվելու Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքում |
||
|
V. Արժեթղթերի շուկայում չարաշահումներին հակազդելը | ||
|
6. Արժեթղթերի շուկայում չարաշահումներին հակազդելու (ներառյալ՝ շուկայի մանիպուլացումը և ինսայդերային տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը) և արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների մշակումը. |
2022-2029 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) Միության շրջանակներում՝ ֆինանսական ոլորտում քրեական և վարչական գործերի մասով իրավական օգնության և փոխգործակցության մասին միջազգային պայմանագրի մշակումը |
||
|
բ) արժեթղթերի շուկայում չարաշահումներին հակազդելու (ներառյալ՝ շուկայի մանիպուլացումը և ինսայդերային տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը) և արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների պաշտպանության ոլորտում պահանջների ներդաշնակեցումը |
||
|
գ) վերահսկող մարմինների կողմից ստուգում անցկացնելու, արժեթղթերի շուկայում չարաշահումները կանխելու և ներդրողների իրավունքները պաշտպանելու ընթացքում վերջիններիս միջև փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր մշակելու նպատակահարմարության դիտարկումը |
||
|
VI. Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի գործունեության հետթրեյդինգային ապահովումը | ||
|
7. Ֆինանսական գործիքներով կազմակերպված առևտրի կազմակերպման ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց (այսուհետ՝ ենթակառուցվածքային կազմակերպություններ), արժեթղթերի հաշվառման և դրանց նկատմամբ իրավունքների փոխանցման ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց (այսուհետ՝ հաշվառում իրականացնող կառույցներ), անդամ պետությունների՝ միմյանց միջև, և երրորդ երկրների ենթակառուցվածքային կազմակերպությունների և հաշվառում իրականացնող կառույցների հետ կայուն փոխգործակցություն ապահովելու համար պայմանների ստեղծում. |
2023-2030 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների, հաշվառում իրականացնող կառույցների միջև կայուն փոխգործակցություն ապահովելու համար պայմանների ստեղծմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) այն կենտրոնական (հաշվարկային) ավանդապահի կողմից միջավանդային հաշիվների բացման և վարման համար պայմանների ստեղծումը, որն ապահովում է մեկ անդամ պետության բորսայական սակարկությունների արդյունքներով արժեթղթերի կենտրոնացված հաշվարկներն այլ անդամ պետությունների կենտրոնական ավանդապահների հետ (այսուհետ՝ կենտրոնական ավանդապահ) |
||
|
գ) անդամ պետության կենտրոնական ավանդապահի և մյուս անդամ պետությունների հաշվառում իրականացնող կառույցների միջև արդյունավետ փոխհարաբերություններ ձևավորելու, ինչպես նաև մյուս անդամ պետությունների արժեթղթերի շուկայի՝ անդրսահմանային գործառնություններ իրականացնող մասնակիցների հետ էլեկտրոնային փոխգործակցության համար պայմանների ստեղծումը |
||
|
դ) անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների և հաշվառում իրականացնող կառույցների գործառութային համատեղելիությունն ապահովող տեխնոլոգիաների և բիզնես գործընթացների ներդրման աջակցությունը |
||
|
ե) Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի հաշվարկային-ավանդային կլաստերի (կենտրոնացված տեխնոլոգիական հանգույցի) ստեղծման անհրաժեշտության և հնարավորության ուսումնասիրությունը |
||
|
8. Անդամ պետությունների կենտրոնական ավանդապահների կողմից միջազգային ստանդարտների պահանջների կատարումը և համապատասխան առաջարկությունների պատրաստումն ապահովելու նկատմամբ մոտեցումների մշակումը. |
2023-2030 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդամ պետությունների արժեթղթերի շուկայի մասնակիցների միջև ֆինանսական գործիքներով անդրսահմանային գործառնությունների գծով հաշվարկների վերջնականության սկզբունքի իրագործմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) անդամ պետությունների կենտրոնական ավանդապահների համապատասխան հաշիվներում գրառումներ կատարելու պահից բորսայում (առևտրի կազմակերպիչ) կատարված արժեթղթերով գործարքների գծով հաշվարկների վերջնականության սկզբունքը սահմանող և, անդամ պետությունների օրենսդրությունը հաշվի առնելով, կենտրոնական ավանդապահի կողմից արժեթղթերի սեփականատերերի մասին տեղեկատվության ներկայացման կարգը սահմանող միջազգային պայմանագրի նախագծի մշակման նպատակահարմարության գնահատումը |
||
|
գ) կենտրոնական ավանդապահի գործունեությանը վերաբերող մասով անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները |
||
|
9. Անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների), կենտրոնական ավանդապահների, ավանդապահների, գրանցողների, բրոքերների և դիլերների միջև էլեկտրոնային անդրսահմանային փոխգործակցության զարգացումը. |
2023-2030 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդամ պետությունների բորսաների, կենտրոնական ավանդապահների, բրոքերների և դիլերների միջև էլեկտրոնային փոխգործակցության միասնականացված ձևաչափերի ներդրմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) կարգավորող մարմինների աջակցությունը անդամ պետությունների բորսաների, կենտրոնական ավանդապահների, բրոքերների և դիլերների միջև էլեկտրոնային փոխգործակցության միասնականացված ձևաչափերի մշակման և ներդրման հարցում |
||
|
գ) անդամ պետությունների բորսաների, կենտրոնական ավանդապահների, բրոքերների և դիլերների միջև վստահության անդրսահմանային տարածք ստեղծելու նկատմամբ մոտեցումների ձևավորումը |
||
|
դ) անդամ պետությունների բորսաների, կենտրոնական ավանդապահների, բրոքերների և դիլերների միջև իրավաբանորեն նշանակալի տեղեկատվության պաշտպանված փոխանակման իրականացման ապահովումը |
||
|
10. Անդամ պետություններում կենտրոնական կոնտրագենտի ինստիտուտի ստեղծման նպատակահարմարության մասին հարցի ուսումնասիրությունը. |
2023-2030 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդրսահմանային գործարքների եզրափակումն ապահովելու մեխանիզմների և եղանակների քննարկումը, այդ թվում՝ կենտրոնական կոնտրագենտի ինստիտուտն օգտագործելու միջոցով |
||
|
բ) կենտրոնական կոնտրագենտի ինստիտուտի ստեղծման հայեցակարգի (միջազգային պայմանագրի) մշակումը (դրա ստեղծման նպատակահարմարության մասին որոշում կայացնելու դեպքում) |
||
|
գ) անդամ պետությունների կողմից (անհրաժեշտության դեպքում) քլիրինգի և կենտրոնական կոնտրագենտի մասին նորմատիվ իրավական ակտերի ընդունումը |
||
|
դ) բորսային շուկայում քլիրինգի մասին անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները (անհրաժեշտության դեպքում) |
||
|
VII. Ածանցյալ ֆինանսական գործիքների շրջանառությունը | ||
|
11. Անդամ պետություններում ռեպոզիտարիաների ինստիտուտի ստեղծման նպատակահարմարության մասին հարցի ուսումնասիրությունը և համապատասխան որոշում կայացնելու դեպքում Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքում ռեպոզիտարիայի գործունեության օպտիմալ մոդելի մշակումը. |
2023-2030 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
ա) անդամ պետություններում ռեպոզիտարիաների ստեղծմանը խոչընդոտող արգելքների, բացառումների և սահմանափակումների վերլուծությունը. |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների ցանկի ձևավորումը |
||
|
արգելքների, բացառումների և սահմանափակումների բացասական ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունների ցանկի սահմանումը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և ստանդարտները |
||
|
բ) ռեպոզիտարիաների ինստիտուտի ստեղծման հայեցակարգի (միջազգային պայմանագրի) մշակումը (անհրաժեշտության դեպքում) |
||
|
գ) անդամ պետությունների կողմից ռեպոզիտարիաների և ռեպոզիտարիաների գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի ընդունումը (անհրաժեշտության դեպքում) |
||
|
դ) ռեպոզիտարիաների և ռեպոզիտարիաների գործունեության մասին անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը (անհրաժեշտության դեպքում)՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները |
||