ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
9 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 19 |
քաղ. Երևան |
2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին, կենտրոնական (ազգային) բանկերին (համաձայնեցմամբ)՝ ի գիտություն ընդունել «2019 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
սույն կարգադրության 1-ին կետում նշված զեկույցը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում․
մշակել անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վրա խոչընդոտների ազդեցության գնահատման մեթոդիկան.
անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին հերթական զեկույցի մեջ ներառել տեղեկատվություն՝ փոխադարձ առևտրի, այդ թվում՝ ծառայությունների փոխադարձ առևտրի վիճակի, ինչպես նաև փոխադարձ առևտրի վիճակի վրա COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի ազդեցության մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |