ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
1 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի մայիսի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» թիվ 6 որոշումը կատարելու նպատակով՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների ցանկը (այսուհետ՝ ցանկ):
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումները հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին տեղեկացնելու խնդրանքով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն և համակարգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 21 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների
|
Հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողություններ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացման համար առաջարկվող միջոցառումներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներ |
Ակնկալվող տնտեսական արդյունք |
|
Ուղղություն 1. Մակրոտնտեսական կայունության պահպանում | |||
|
1. Գնային և ֆինանսական կայունության ապահովում |
գնային և ֆինանսական կայունության պահպանմանը, ինչպես նաև պետական ֆինանսների կայունությանն ուղղված միջոցառումների՝ ազգային մակարդակով ընդունում |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների մոնիթորինգի անցկացում |
անդամ պետություններում մակրոտնտեսական կայունության ապահովում |
|
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ խորհրդատվությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցման դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների ու համատեղ միջոցների մշակման և ընդունման կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան | |||
|
Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում՝ Կարգին համապատասխան Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանման ապահովմանն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարականների մշակում՝ Կարգին համապատասխան | |||
|
անհրաժեշտության դեպքում՝ հաշվի առնել Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանման ապահովմանն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարականները |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն | ||
|
ազգային (կենտրոնական) բանկերի միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ գնային կայունության հարցերով | |||
|
2. Ֆինանսական հատվածի գործունեության անընդհատության ապահովում, գործառնական ռիսկերի կրճատում և տեղեկատվական անվտանգության պահպանում՝ աշխատակիցների մի մասին հեռավար աշխատանքի համար հնարավորությունների տրամադրման պայմաններում |
անդամ պետություններում ֆինանսական հատվածի անխափան գործունեության ապահովմանն ուղղված միջոցների ընդունում ֆինանսական կարգավորիչների կողմից |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
ֆինանսական ռեսուրսներով անդամ պետությունների տնտեսությունների անխափան ապահովում |
|
գործառնական ռիսկերի նվազեցմանն ու տեղեկատվության պաշտպանության ապահովմանն ուղղված ազգային միջոցների ընդունում, այդ թվում՝ հաշվի առնելով աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները |
անդամ պետությունների ֆինանսական համակարգի կայունության բարձրացում | ||
|
տեղեկատվության փոխանակման ժամանակ անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծում | |||
|
3. Աջակցություն ֆինանսական հատվածի ներուժին՝ տնտեսությանը ռեսուրսներ տրամադրելու մասով, այդ թվում՝ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման պայմանների մեղմացման մասով (COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ անդամ պետությունների կառավարությունների և ֆինանսական կարգավորիչների միջոցառումների շրջանակներում) |
անհրաժեշտության դեպքում ֆինանսական կարգավորիչների կողմից միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման աջակցության համար լրացուցիչ կապիտալի ազատմանն ուղղված պրուդենցիալ պահանջների մեղմացման ձևով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
տնտեսության իրական հատվածի ֆինանսական աջակցության ապահովում |
|
տնտեսավարող սուբյեկտների համար վարկային միջոցների մատչելիության բարձրացում | |||
|
անհրաժեշտության դեպքում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումից առավել տուժած փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների, ճյուղերի տնտեսավարող սուբյեկտների վարկային պարտավորությունների հետ կապված կարգավորիչ զիջողությունների կիրառում | |||
|
COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցում և իրական հատվածի ձեռնարկությունների ֆինանսական կայունության պահպանում | |||
|
անհրաժեշտության դեպքում՝ պարտավորության վերակազմավորման ժամանակ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման պայմանների չվատթարացմանը նպաստող պայմանների ձևավորում, այդ թվում՝ հետաձգում (տարաժամկետ վճարում) տրամադրելու և վարկային պայմանագրերի ժամկետները երկարաձգելու միջոցով | |||
|
անհրաժեշտության դեպքում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների, համակարգաստեղծ ձեռնարկությունների և տնտեսության ճյուղերի համար վարկերի վերաֆինանսավորման ծրագրերի ընդլայնում | |||
|
4. Վճարային համակարգերի վարչական ծանրաբեռնվածության մեղմացում՝ դրանց գործունեության անընդհատության անվերապահ պահպանման պայմանով |
անհրաժեշտության դեպքում՝ վճարային համակարգերի օպերատորների, դրամական միջոցների փոխանցման օպերատորների և վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատորների, ազգային վճարային համակարգի սուբյեկտների նկատմամբ կարգավորիչ և վերահսկիչ ծանրաբեռնվածության օպտիմալացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ազգային մակարդակով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
վճարային համակարգերի աշխատանքի անխափանության և անընդհատության ապահովում |
|
գործարքների հետ կապված ծախքերի կրճատում՝ անդամ պետությունների տնտեսական սուբյեկտների միջև դրամական փոխանցումներ իրականացնելիս | |||
|
5. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց մեծ մասամբ վճարման անկանխիկ եղանակների օգտագործման խթանում՝ ներառյալ արագ վճարման համակարգերի, ինչպես նաև բանկային ծառայությունների հեռավար ստացման մեխանիզմների օգտագործումը, այդ թվում՝ հեռավար նույնականացման հնարավորությունների կիրառմամբ |
անհրաժեշտության դեպքում՝ բանկային գործառնություններ իրականացնելիս սպասարկման հեռավար ուղիների և թվային ծառայությունների մասսայականացմանը և մատչելիության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ազգային (կենտրոնական) բանկերի կողմից |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
անկանխիկ հաշվարկների և վճարումների մասնաբաժնի ավելացում |
|
հեռավար, այդ թվում՝ կենսաչափական նույնականացման միջոցների, ինչպես նաև նույնականացման տվյալների փոխանակման միջբանկային համակարգերի զարգացում | |||
|
6. Երրորդ երկրների արժույթների նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների տատանողականության հետ կապված մոնիթորինգի իրականացում և գների չհիմնավորված աճի կանխարգելմանն ուղղված միջոցների օպերատիվ ձեռնարկում |
երրորդ երկրներից ներմուծվող սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների պահուստների ձևավորման և անդամ պետություններում ձևավորված ռեզերվների օգտագործման շարժունության համար պայմանների ստեղծում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
անդամ պետություններում գնային կայունության պահպանում |
|
պարբերական մոնիթորինգի անցկացում և առաջին անհրաժեշտության ապրանքների և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների սպեկուլյատիվ աճը կանխելուն ուղղված միջոցների՝ ազգային մակարդակով ձեռնարկում՝ շուկայական տնտեսության սկզբունքների պահպանման հիման վրա | |||
|
7. Դուրս մնացող եկամուտները ծածկելու նպատակով բյուջեի եկամուտների լրացուցիչ աղբյուրների ձևավորում, որոնք ուղղված կլինեն տնտեսությանն ու բնակչությանն աջակցելուն |
երկարաժամկետ հեռանկարում անդամ պետությունների բյուջետային համակարգի կայունացման ապահովմանն ուղղված՝ լրացուցիչ բյուջետային մուտքերի առաջացման և զարգացման հնարավորությունների ուսումնասիրում՝ հաշվի առնելով ազգային տնտեսությունների առանձնահատկություններն ու կառուցվածքը |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի եկամուտների բարձրացում |
|
Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանման ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում՝ Հանձնաժողովի հանձնարարականների մշակման շրջանակներում | |||
|
պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի միջոցների ծախսի օպտիմալացում | |||
|
հարկային և մաքսային վարչարարության կատարելագործում, տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մեջ հարկային և մաքսային կարգապահության պահպանում | |||
|
8. Միության համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների շրջանակներում էներգետիկ ռեսուրսներով անդամ պետությունների տնտեսությունների հուսալի ապահովում |
անդամ պետության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակում և դրանք ներկայացնելը Հանձնաժողով՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» 2016 թվականի ապրիլի 22-ի համաձայնագրով սահմանված ժամկետում |
Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորվում և դրանց հրապարակում Միության պաշտոնական կայքում՝ անդամ պետությունների տնտեսությունների էներգառեսուրսների մասով կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքում անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից օգտագործման համար |
անդամ պետությունների պահանջների ապահովման հուսալիության բարձրացում՝ էներգառեսուրսների հիմնական տեսակների մասով, և անդամ պետությունների միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործում |
|
Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկատվության քննարկում Հանձնաժողովի կոլեգիայում | |||
|
9. Փոխադարձ առևտրում անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու խթանում |
բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու և հաշվարկների ապադոլարացման հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում՝ Միության շրջանակներում փոխադարձ առևտուր իրականացնելիս հաշվարկների ապադոլարացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար |
բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծում և կազմակերպում՝ Միության շրջանակներում փոխադարձ առևտուր իրականացնելիս հաշվարկների ապադոլարացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար |
պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման համար |
|
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
երրորդ երկրների արժույթներից անդամ պետությունների տնտեսությունների կախվածության նվազեցում | ||
|
անդամ պետությունների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մոնիթորինգ ու վերլուծություն և դրանց օգտագործման ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների մշակում | |||
|
10. Մակրոտնտեսական կայունացման նպատակով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից անդամ պետություններին սահմանված կարգով վարկային աջակցության ցուցաբերում, Եվրասիական զարգացման բանկի կողմից՝ իր իրավասության շրջանակներում անդամ պետությունների հետ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցմանն ուղղված նախագծերի իրագործման հարցերի մշակում |
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի քննարկմանը՝ անդամ պետություններում տնտեսական կայունացման ապահովմանն ուղղված միջոցների իրագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (առկայության դեպքում) |
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Եվրասիական զարգացման բանկի գործունեության շրջանակներում իրագործվող միջոցների վերլուծություն |
մակրոտնտեսական կայունացման նպատակով և այդ թվում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցմանն ուղղված նախագծերի իրագործման նպատակով ընդունվող միջոցների արդյունավետության բարձրացում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսական հնարավորությունների օգտագործմամբ |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 1 կարգադրությանը համապատասխան ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ձևավորում և ուսումնասիրություն՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվելու համար | |||
|
Եվրասիական զարգացման բանկի խորհրդի քննարկմանը՝ անդամ պետություններում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներին ֆինանսական աջակցության վերաբերյալ, ինչպես նաև COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների հաղթահարման համար անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին օգնության հնարավոր միջոցների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (առկայության դեպքում) | |||
|
Ուղղություն 2. Միջոցների ձեռնարկում՝ ներդրումների պահպանման ու աճի, Միության գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի զարգացման համար | |||
|
1. Անդամ պետություններում աշխատատեղերի պահպանում և զբաղվածության մակարդակի բարձրացում |
ազգային տնտեսություններում նոր մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանումն ապահովող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների աջակցությանն ուղղված միջոցների ձեռնարկում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
անդամ պետություններում աշխատատեղերի պահպանում և զբաղվածության մակարդակի բարձրացում |
|
Միությունում աշխատանքային ռեսուրսների որակի բարձրացմանն ու օգտագործման արդյունավետությանն ուղղված պայմանների ստեղծում | |||
|
զբաղվածության տարբեր ձևերի, այդ թվում՝ հեռավար և մասնակի զբաղվածության զարգացմանն ուղղված միջոցների ձեռնարկում | |||
|
աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ անդամ պետություններում տրված փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական և իրավաբանական ոլորտներում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգն անցնելու անհրաժեշտության մասով՝ Միության ներքին շուկայում բացառումների վերացման վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն |
աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ անդամ պետություններում տրված փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական և իրավաբանական ոլորտներում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգն անցնելու անհրաժեշտության մասով Միության ներքին շուկայում բացառումների վերացման վերաբերյալ հարցի քննարկում անդամ պետությունների հետ | ||
|
2. Եկամուտների նվազման պայմաններում՝ փոքր ու միջին բիզնեսի և տնտեսության հատվածների՝ աջակցության առավել կարիք ունեցող ձեռնարկությունների հարկային ու բյուջետային աջակցության միջոցների ձեռնարկում |
փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների և տնտեսության հատվածների՝ աջակցության առավել կարիք ունեցող ձեռնարկությունների ֆիսկալ բեռի նվազեցմանն ուղղված միջոցների ձեռնարկում՝ ներառյալ հարկային պարտքի և սոցիալական հատկացումների մասով պարտքերի վճարման համար հետաձգման (տարաժամկետ վճարման) տրամադրումը, հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար հարկային պատժամիջոցների կիրառման և տույժերի հաշվեգրման ժամանակավոր դադարեցումը |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
փոքր և միջին բիզնեսի և տնտեսության հատվածների՝ աջակցության առավել կարիք ունեցող ձեռնարկությունների ֆինանսական կայունության պահպանում |
|
անդամ պետություններում զբաղվածության և գործարար ակտիվության մակարդակի պահպանում | |||
|
վարձակալության իրավունքով պետական և (կամ) մունիցիպալ սեփականությունն օգտագործող իրավաբանական անձանց համար «վարձակալական արձակուրդների» կիրառում | |||
|
անհատ ձեռնարկատերերին, փոքր և միջին բիզնեսին և առավել կարիք ունեցող իրավաբանական անձանց կատեգորիաներին պետական ֆինանսական աջակցության տրամադրում | |||
|
3. ներդրումային կլիմայի բարելավման և պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմի ակտիվացման համար անդամ պետությունների բյուջետային միջոցների յուրացման արդյունավետության բարձրացում |
անդամ պետությունների բյուջեների ներդրումային ծախսերի թափանցիկության և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
անդամ պետություններում ներդրումային գործընթացների ակտիվացում |
|
պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցների իրականացում |
օժանդակություն անդամ պետություններին՝ պետական-մասնավոր գործընկերության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, այդ թվում՝ վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման հարցում |
Միության տարածքում պետական-մասնավոր գործընկերության նախագծերի իրականացման օպտիմալ մեխանիզմների ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծում | |
|
4. Ներդրումային ոլորտում վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցում և (կամ) վերացում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպը և անդամ պետությունների փորձը |
ներդրումային ոլորտում վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի վերլուծություն |
ներդրումային գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն |
անդամ պետություններում ներդրումային գործընթացների ակտիվացում |
|
ներդրումների ներգրավումը խոչընդոտող վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկում անդամ պետությունների կողմից՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպը և անդամ պետությունների առաջադեմ փորձը |
վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցմանը և (կամ) վերացմանն ուղղված՝ անդամ պետությունների կողմից ընդունվող միջոցների վերլուծություն |
անդամ պետություններում ներդրումային կլիմայի բարելավում | |
|
5. Ներդրողների պաշտպանությանն ուղղված՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի կատարելագործում |
ներդրողների, այդ թվում՝ մյուս անդամ պետություններից, իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն |
ներդրողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն |
անդամ պետություններում ներդրումային գործընթացների ակտիվացում |
|
ներդրողների, այդ թվում՝ մյուս անդամ պետություններից, իրավունքների պաշտպանությունն ապահովող նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանն ուղղված միջոցների ձեռնարկում անդամ պետություններում |
ներդրողների, այդ թվում՝ մյուս անդամ պետություններից, իրավունքների պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետություններում ձեռնարկվող միջոցների վերլուծություն |
անդամ պետություններում ներդրումային կլիմայի բարելավում | |
|
6. Գիտական հետազոտությունների և առողջապահության ոլորտի զարգացման համար պետական և մասնավոր ձեռնարկությունների ներդրումների խթանմանն ուղղված միջոցների ձեռնարկում |
միջնաժամկետ հեռանկարում գիտական հետազոտությունների և առողջապահության համար պետական բյուջեների ծախսերի մասնաբաժինների աստիճանաբար ավելացման հնարավորությունների ուսումնասիրություն |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
Միության գիտական ներուժի զարգացում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում |
|
առողջապահության ոլորտում կադրային ներուժի բարձրացում | |||
|
գիտական հետազոտություններ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, իրականացնող ձեռնարկությունների համար խթանող համալիր միջոցների մշակում | |||
|
բժշկական կադրերի վերապատրաստման մշտական գործող համակարգի համատեղ մշակմանն ու ներդրմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում | |||
|
7. Ավելացված արժեքի արտադրական-տեխնոլոգիական շղթաներ ստեղծող կոոպերացիոն նախագծերի զարգացմանն աջակցություն, այդ թվում՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածներում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ բարձր մակարդակի պլանին համապատասխան «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման շարունակում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ բարձր մակարդակի պլանին համապատասխան «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման շարունակում |
Միությունում արտադրական կոոպերացիայի զարգացում |
|
արտադրական շղթաների մոդելավորում, այդ թվում՝ արտադրական հզորությունների օպտիմալ բեռնման նպատակով | |||
|
անհրաժեշտության դեպքում՝ միջպետական ծրագրերի և նախագծերի, ինչպես նաև նոր եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի մշակմանն ուղղված նախաձեռնական առաջարկությունների ուսումնասիրություն |
միջպետական ծրագրերի և նախագծերի հաստատմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգում | ||
|
եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության աշխատանքների համակարգում |
նորարարական գործընթացների խթանում, այդ թվում՝ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով | ||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 191 կարգադրությամբ ստեղծված՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման մասով ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Միության արդյունաբերականացման քարտեզի ձևավորմանը մասնակցություն |
Միության արդյունաբերականացման քարտեզի ձևավորում | ||
|
Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի ձևավորում |
անդամ պետություններում արտադրվող արտադրանքով Միության ընդհանուր շուկայի հագեցում | ||
|
արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ներմուծման փոխարինման և ինտեգրացիոն համատեղ նախագծերի իրագործմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում | |||
|
8. Թվային ֆինանսական տեխնոլոգիաների զարգացում և այդ ոլորտում ներդրումների ներգրավում |
ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործման ընդլայնմանն աջակցություն |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
ֆինանսական ծառայությունների մատչելիության, որակի և տեսականու բարձրացում |
|
Ուղղություն 3. Կայուն պահանջարկի պահպանման, արտահանման հնարավորությունների ընդլայնման և փոխադարձ առևտրի ակտիվացման համար պայմանների ստեղծում | |||
|
1. Միության ներքին շուկայում արգելքների վերացում, բացառումների և սահմանափակումների կրճատում, ինչպես նաև նոր խոչընդոտների առաջացման բացառում |
Միության ներքին շուկայի ազգային հատվածներ փոխադարձ մուտքի համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով |
Միության ներքին շուկայի ազգային հատվածներ փոխադարձ մուտքի համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության հայտնաբերում, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող՝ հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության սահմանում |
անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճ |
|
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծում | |||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 152 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա խոչընդոտներն ըստ արգելքների, բացառումների և սահմանափակումների տարանջատելու մեթոդաբանության մեջ փոփոխություններ կատարելու մասին Միության մարմնի ակտի նախապատրաստում և ընդունում |
անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ մյուս անդամ | ||
|
պետությունների շուկաներ մուտքի պարզեցում | |||
|
2. Անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարեխիղճ մրցակցության և դրա պաշտպանության ապահովում |
Միության իրավունքի մաս կազմող ակտերում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հանձնաժողով |
Միության իրավունքի կատարելագործում՝ Պայմանագրում, մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության հարցերը կարգավորող՝ Հանձնաժողովի ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողովի ակտերի նախագծեր մշակելու միջոցով |
հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և հակամենաշնորհային կարգավորման զարգացման միտումները՝ մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության մեխանիզմների և գործիքների կատարելագործում |
|
անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովի կողմից անցկացվող բանակցային գործընթացներում մասնակցություն | |||
|
Միության իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի մեջ ներդնելու նպատակով մրցակցության ոլորտում միջազգային առաջատար փորձի ուսումնասիրություն | |||
|
Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների առկայության մասին տեղեկատվություն պարունակող նյութերի փոխանցում Հանձնաժողով՝ անդամ պետությունների հակամենաշնորհային (մրցակցային) մարմինների կողմից |
Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, որը ներառում է անդամ պետությունների հակամենաշնորհային (մրցակցային) մարմինների հետ փոխգործակցության իրականացում՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների և տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների շուկաներում մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով |
Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության վերականգնում և ապահովում | |
|
3. Երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում, ինչպես նաև տարածաշրջանային առանցքային տնտեսական միավորումների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգային երկխոսության ձևավորում՝ փոխշահավետ համագործակցություն ձևավորելու և Միության արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով |
մասնակցություն Միության և դրա անդամ պետությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության և Միության այլ առևտրային գործընկերոջ հետ առևտրային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ բանակցություններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունվելու դեպքում |
Միության և դրա անդամ պետությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության և Միության այլ առևտրային գործընկերոջ հետ առևտրային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների կազմակերպում և անցկացում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունվելու դեպքում |
Միության և դրա անդամ պետությունների՝ Միության առևտրային գործընկեր պետությունների հետ առևտրային և ներդրումային համագործակցության ինտենսիվացում |
|
անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում |
երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ Միության առևտրային գործընկեր պետությունների կամ անդամ պետությունների առաջարկությունների՝ Հանձնաժողովի հարթակում ուսումնասիրության ապահովում |
երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների մուտքի պայմանների պարզեցում | |
|
մասնակցություն երրորդ երկրների կառավարությունների հետ համատեղ աշխատանքային խմբերի նիստերին |
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով օտարերկրյա գործընկերների հետ Հանձնաժողովի համագործակցության ակտիվացում | ||
|
երրորդ երկրների կառավարությունների հետ համատեղ աշխատանքային խմբերի նիստերի կազմակերպում և անցկացում | |||
|
անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում համագործակցության մասին հուշագրերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում | |||
|
աջակցություն երրորդ երկրների կառավարությունների հետ բիզնես ֆորումների անցկացման մասով և մասնակցություն դրանցում |
երրորդ երկրների կառավարությունների հետ համատեղ բիզնես ֆորումների կազմակերպում և անցկացում |
||
|
անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում երկրների, տարածաշրջանային տնտեսական միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ արտաքին տնտեսական կապերի զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում |
արտաքին տնտեսական կապերի զարգացում երկրների, տարածաշրջանային տնտեսական միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Կենտրոնական և Լատինական Ամերիկայից ու Կարիբյան ավազանից |
||
|
4. Գերակա պայմանների ապահովում՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքն արտաքին շուկաներ արտահանելու համար |
անդամ պետությունների արտահանման աջակցության ինստիտուտների առավել արդյունավետ ձևաչափերով փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում |
անդամ պետությունների արտահանման աջակցության ինստիտուտների տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման ձևաչափերի մշակում |
երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների արտադրանքի արտահանման ծավալների ավելացում |
|
համատեղ արտադրված արտադրանքի արտահանման ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության հնարավոր համատեղ գործիքների, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում |
համատեղ արտադրված արտադրանքի արտահանման ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության համատեղ գործիքների, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ Միության մարմնի ակտի նախագծի մշակում |
երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների մուտքի պայմանների պարզեցում | |
|
անդամ պետությունների արտասահմանյան արտահանման ենթակառուցվածքի համատեղ օգտագործման ձևաչափի վերաբերյալ առաջարկությունների մշակում |
անդամ պետությունների արտասահմանյան արտահանման ենթակառուցվածքի համատեղ օգտագործման ձևաչափի վերաբերյալ առաջարկությունների մշակում | ||
|
5. Անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ փոխադարձ և արտաքին առևտրի թվայնացման համար |
անդամ պետությունների և երրորդ երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասով առաջարկությունների նախապատրաստում |
անդամ պետությունների և երրորդ երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացման մասով առաջարկությունների մշակում |
անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների ավելացում |
|
Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների միջև առևտրային համաձայնագրերի նախագծերում թվային համագործակցության իրականացմանն ու էլեկտրոնային առևտրի զարգացմանն ուղղված դրույթների ներառում |
անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրում առևտրային գործառնությունների թափանցիկության բարձրացում | ||
|
6. Անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում |
անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, այդ թվում՝ Միության զարգացման և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության փոխկապակցման շրջանակներում |
անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, այդ թվում՝ Միության զարգացման և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության փոխկապակցման շրջանակներում՝ Միությունում և անդամ պետությունների տարածքներով տարանցիկ ապրանքային հոսքերի տեղաշարժն ապահովելու նպատակով |
բեռնաշրջանառության, ուղևորաշրջանառության, բեռների և ուղևորների փոխադրման ծավալների աճ |
|
7. Բնակչության եկամուտների պահպանմանն ու ավելացմանն ուղղված միջոցների ձեռնարկում, ինչպես նաև ըստ տնտեսական զարգացման և բնակչության եկամուտների մակարդակի՝ անդամ պետությունների կոնվերգենցիայի համար նախադրյալների ստեղծում |
բնակչության եկամուտների պահպանմանը, ինչպես նաև բարդ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում աշխատելու համար աշխատողների խթանմանն ուղղված միջոցների ձեռնարկում |
անդամ պետությունների բնակչության տնտեսական զարգացման և եկամուտների մակարդակների մոտարկման մասին հանձնարարականներ պարունակող՝ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ զեկույցի նախապատրաստում |
անդամ պետությունների բնակչության եկամուտների ավելացում |
|
անդամ պետություններում ներքին պահանջարկի պահպանում | |||
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 86 կարգադրությամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցություն |
անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մոտարկման համար պայմանների ստեղծում | ||
|
Միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 86 կարգադրությամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում | |||