ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


1 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 21

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի մայիսի 19-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» թիվ 6 որոշումը կատարելու նպատակով՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների ցանկը (այսուհետ՝ ցանկ):

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումները հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին տեղեկացնելու խնդրանքով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն և համակարգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի հոկտեմբերի 1-ի

թիվ 21 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների

 

Հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողություններ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացման համար առաջարկվող միջոցառումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներ

Ակնկալվող տնտեսական արդյունք

Ուղղություն 1. Մակրոտնտեսական կայունության պահպանում

1. Գնային և ֆինանսական կայունության ապահովում

գնային և ֆինանսական կայունության պահպանմանը, ինչպես նաև պետական ֆինանսների կայունությանն ուղղված միջոցառումների՝ ազգային մակարդակով ընդունում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների մոնիթորինգի անցկացում

անդամ պետություններում մակրոտնտեսական կայունության ապահովում

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ խորհրդատվությունների անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցման դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների ու համատեղ միջոցների մշակման և ընդունման կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան

Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում՝ Կարգին համապատասխան

Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանման ապահովմանն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարականների մշակում՝ Կարգին համապատասխան

անհրաժեշտության դեպքում՝ հաշվի առնել Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանման ապահովմանն ուղղված՝ Հանձնաժողովի հանձնարարականները

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

ազգային (կենտրոնական) բանկերի միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ գնային կայունության հարցերով

2. Ֆինանսական հատվածի գործունեության անընդհատության ապահովում, գործառնական ռիսկերի կրճատում և տեղեկատվական անվտանգության պահպանում՝ աշխատակիցների մի մասին հեռավար աշխատանքի համար հնարավորությունների տրամադրման պայմաններում

անդամ պետություններում ֆինանսական հատվածի անխափան գործունեության ապահովմանն ուղղված միջոցների ընդունում ֆինանսական կարգավորիչների կողմից

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

ֆինանսական ռեսուրսներով անդամ պետությունների տնտեսությունների անխափան ապահովում

գործառնական ռիսկերի նվազեցմանն ու տեղեկատվության պաշտպանության ապահովմանն ուղղված ազգային միջոցների ընդունում, այդ թվում՝ հաշվի առնելով աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները

անդամ պետությունների ֆինանսական համակարգի կայունության բարձրացում

տեղեկատվության փոխանակման ժամանակ անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծում

3. Աջակցություն ֆինանսական հատվածի ներուժին՝ տնտեսությանը ռեսուրսներ տրամադրելու մասով, այդ թվում՝ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման պայմանների մեղմացման մասով (COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ անդամ պետությունների կառավարությունների և ֆինանսական կարգավորիչների միջոցառումների շրջանակներում)

անհրաժեշտության դեպքում ֆինանսական կարգավորիչների կողմից միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման աջակցության համար լրացուցիչ կապիտալի ազատմանն ուղղված պրուդենցիալ պահանջների մեղմացման ձևով

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

տնտեսության իրական հատվածի ֆինանսական աջակցության ապահովում

տնտեսավարող սուբյեկտների համար վարկային միջոցների մատչելիության բարձրացում

անհրաժեշտության դեպքում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումից առավել տուժած փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների, ճյուղերի տնտեսավարող սուբյեկտների վարկային պարտավորությունների հետ կապված կարգավորիչ զիջողությունների կիրառում

COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցում և իրական հատվածի ձեռնարկությունների ֆինանսական կայունության պահպանում

անհրաժեշտության դեպքում՝ պարտավորության վերակազմավորման ժամանակ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման պայմանների չվատթարացմանը նպաստող պայմանների ձևավորում, այդ թվում՝ հետաձգում (տարաժամկետ վճարում) տրամադրելու և վարկային պայմանագրերի ժամկետները երկարաձգելու միջոցով

անհրաժեշտության դեպքում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների, համակարգաստեղծ ձեռնարկությունների և տնտեսության ճյուղերի համար վարկերի վերաֆինանսավորման ծրագրերի ընդլայնում

4. Վճարային համակարգերի վարչական ծանրաբեռնվածության մեղմացում՝ դրանց գործունեության անընդհատության անվերապահ պահպանման պայմանով

անհրաժեշտության դեպքում՝ վճարային համակարգերի օպերատորների, դրամական միջոցների փոխանցման օպերատորների և վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատորների, ազգային վճարային համակարգի սուբյեկտների նկատմամբ կարգավորիչ և վերահսկիչ ծանրաբեռնվածության օպտիմալացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ազգային մակարդակով

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

վճարային համակարգերի աշխատանքի անխափանության և անընդհատության ապահովում

գործարքների հետ կապված ծախքերի կրճատում՝ անդամ պետությունների տնտեսական սուբյեկտների միջև դրամական փոխանցումներ իրականացնելիս

5. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց մեծ մասամբ վճարման անկանխիկ եղանակների օգտագործման խթանում՝ ներառյալ արագ վճարման համակարգերի, ինչպես նաև բանկային ծառայությունների հեռավար ստացման մեխանիզմների օգտագործումը, այդ թվում՝ հեռավար նույնականացման հնարավորությունների կիրառմամբ

անհրաժեշտության դեպքում՝ բանկային գործառնություններ իրականացնելիս սպասարկման հեռավար ուղիների և թվային ծառայությունների մասսայականացմանը և մատչելիության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ազգային (կենտրոնական) բանկերի կողմից

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

անկանխիկ հաշվարկների և վճարումների մասնաբաժնի ավելացում

հեռավար, այդ թվում՝ կենսաչափական նույնականացման միջոցների, ինչպես նաև նույնականացման տվյալների փոխանակման միջբանկային համակարգերի զարգացում

6. Երրորդ երկրների արժույթների նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների տատանողականության հետ կապված մոնիթորինգի իրականացում և գների չհիմնավորված աճի կանխարգելմանն ուղղված միջոցների օպերատիվ ձեռնարկում

երրորդ երկրներից ներմուծվող սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների պահուստների ձևավորման և անդամ պետություններում ձևավորված ռեզերվների օգտագործման շարժունության համար պայմանների ստեղծում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

անդամ պետություններում գնային կայունության պահպանում

պարբերական մոնիթորինգի անցկացում և առաջին անհրաժեշտության ապրանքների և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների սպեկուլյատիվ աճը կանխելուն ուղղված միջոցների՝ ազգային մակարդակով ձեռնարկում՝ շուկայական տնտեսության սկզբունքների պահպանման հիման վրա

7. Դուրս մնացող եկամուտները ծածկելու նպատակով բյուջեի եկամուտների լրացուցիչ աղբյուրների ձևավորում, որոնք ուղղված կլինեն տնտեսությանն ու բնակչությանն աջակցելուն

երկարաժամկետ հեռանկարում անդամ պետությունների բյուջետային համակարգի կայունացման ապահովմանն ուղղված՝ լրացուցիչ բյուջետային մուտքերի առաջացման և զարգացման հնարավորությունների ուսումնասիրում՝ հաշվի առնելով ազգային տնտեսությունների առանձնահատկություններն ու կառուցվածքը

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի եկամուտների բարձրացում

Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանման ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում՝ Հանձնաժողովի հանձնարարականների մշակման շրջանակներում

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի միջոցների ծախսի օպտիմալացում

հարկային և մաքսային վարչարարության կատարելագործում, տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մեջ հարկային և մաքսային կարգապահության պահպանում

8. Միության համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների շրջանակներում էներգետիկ ռեսուրսներով անդամ պետությունների տնտեսությունների հուսալի ապահովում

անդամ պետության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակում և դրանք ներկայացնելը Հանձնաժողով՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» 2016 թվականի ապրիլի 22-ի համաձայնագրով սահմանված ժամկետում

Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորվում և դրանց հրապարակում Միության պաշտոնական կայքում՝ անդամ պետությունների տնտեսությունների էներգառեսուրսների մասով կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքում անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից օգտագործման համար

անդամ պետությունների պահանջների ապահովման հուսալիության բարձրացում՝ էներգառեսուրսների հիմնական տեսակների մասով, և անդամ պետությունների միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործում

Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկատվության քննարկում Հանձնաժողովի կոլեգիայում

9. Փոխադարձ առևտրում անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու խթանում

բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու և հաշվարկների ապադոլարացման հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում՝ Միության շրջանակներում փոխադարձ առևտուր իրականացնելիս հաշվարկների ապադոլարացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար

բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծում և կազմակերպում՝ Միության շրջանակներում փոխադարձ առևտուր իրականացնելիս հաշվարկների ապադոլարացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար

պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման համար

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

երրորդ երկրների արժույթներից անդամ պետությունների տնտեսությունների կախվածության նվազեցում

անդամ պետությունների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման մոնիթորինգ ու վերլուծություն և դրանց օգտագործման ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների մշակում

10. Մակրոտնտեսական կայունացման նպատակով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից անդամ պետություններին սահմանված կարգով վարկային աջակցության ցուցաբերում, Եվրասիական զարգացման բանկի կողմից՝ իր իրավասության շրջանակներում անդամ պետությունների հետ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցմանն ուղղված նախագծերի իրագործման հարցերի մշակում

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի քննարկմանը՝ անդամ պետություններում տնտեսական կայունացման ապահովմանն ուղղված միջոցների իրագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (առկայության դեպքում)

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Եվրասիական զարգացման բանկի գործունեության շրջանակներում իրագործվող միջոցների վերլուծություն

մակրոտնտեսական կայունացման նպատակով և այդ թվում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցմանն ուղղված նախագծերի իրագործման նպատակով ընդունվող միջոցների արդյունավետության բարձրացում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսական հնարավորությունների օգտագործմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 1 կարգադրությանը համապատասխան ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ձևավորում և ուսումնասիրություն՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվելու համար

Եվրասիական զարգացման բանկի խորհրդի քննարկմանը՝ անդամ պետություններում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներին ֆինանսական աջակցության վերաբերյալ, ինչպես նաև COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների հաղթահարման համար անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին օգնության հնարավոր միջոցների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (առկայության դեպքում)

Ուղղություն 2. Միջոցների ձեռնարկում՝ ներդրումների պահպանման ու աճի, Միության գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի զարգացման համար

1. Անդամ պետություններում աշխատատեղերի պահպանում և զբաղվածության մակարդակի բարձրացում

ազգային տնտեսություններում նոր մշտական և ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանումն ապահովող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների աջակցությանն ուղղված միջոցների ձեռնարկում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

անդամ պետություններում աշխատատեղերի պահպանում և զբաղվածության մակարդակի բարձրացում

Միությունում աշխատանքային ռեսուրսների որակի բարձրացմանն ու օգտագործման արդյունավետությանն ուղղված պայմանների ստեղծում

զբաղվածության տարբեր ձևերի, այդ թվում՝ հեռավար և մասնակի զբաղվածության զարգացմանն ուղղված միջոցների ձեռնարկում

աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ անդամ պետություններում տրված փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական և իրավաբանական ոլորտներում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգն անցնելու անհրաժեշտության մասով՝ Միության ներքին շուկայում բացառումների վերացման վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն

աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ անդամ պետություններում տրված փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական և իրավաբանական ոլորտներում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգն անցնելու անհրաժեշտության մասով Միության ներքին շուկայում բացառումների վերացման վերաբերյալ հարցի քննարկում անդամ պետությունների հետ

2. Եկամուտների նվազման պայմաններում՝ փոքր ու միջին բիզնեսի և տնտեսության հատվածների՝ աջակցության առավել կարիք ունեցող ձեռնարկությունների հարկային ու բյուջետային աջակցության միջոցների ձեռնարկում

փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների և տնտեսության հատվածների՝ աջակցության առավել կարիք ունեցող ձեռնարկությունների ֆիսկալ բեռի նվազեցմանն ուղղված միջոցների ձեռնարկում՝ ներառյալ հարկային պարտքի և սոցիալական հատկացումների մասով պարտքերի վճարման համար հետաձգման (տարաժամկետ վճարման) տրամադրումը, հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար հարկային պատժամիջոցների կիրառման և տույժերի հաշվեգրման ժամանակավոր դադարեցումը

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

փոքր և միջին բիզնեսի և տնտեսության հատվածների՝ աջակցության առավել կարիք ունեցող ձեռնարկությունների ֆինանսական կայունության պահպանում

անդամ պետություններում զբաղվածության և գործարար ակտիվության մակարդակի պահպանում

վարձակալության իրավունքով պետական և (կամ) մունիցիպալ սեփականությունն օգտագործող իրավաբանական անձանց համար «վարձակալական արձակուրդների» կիրառում

անհատ ձեռնարկատերերին, փոքր և միջին բիզնեսին և առավել կարիք ունեցող իրավաբանական անձանց կատեգորիաներին պետական ֆինանսական աջակցության տրամադրում

3. ներդրումային կլիմայի բարելավման և պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմի ակտիվացման համար անդամ պետությունների բյուջետային միջոցների յուրացման արդյունավետության բարձրացում

անդամ պետությունների բյուջեների ներդրումային ծախսերի թափանցիկության և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

անդամ պետություններում ներդրումային գործընթացների ակտիվացում

պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցների իրականացում

օժանդակություն անդամ պետություններին՝ պետական-մասնավոր գործընկերության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, այդ թվում՝ վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման հարցում

Միության տարածքում պետական-մասնավոր գործընկերության նախագծերի իրականացման օպտիմալ մեխանիզմների ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծում

4. Ներդրումային ոլորտում վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցում և (կամ) վերացում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպը և անդամ պետությունների փորձը

ներդրումային ոլորտում վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի վերլուծություն

ներդրումային գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն

անդամ պետություններում ներդրումային գործընթացների ակտիվացում

ներդրումների ներգրավումը խոչընդոտող վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկում անդամ պետությունների կողմից՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպը և անդամ պետությունների առաջադեմ փորձը

վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցմանը և (կամ) վերացմանն ուղղված՝ անդամ պետությունների կողմից ընդունվող միջոցների վերլուծություն

անդամ պետություններում ներդրումային կլիմայի բարելավում

5. Ներդրողների պաշտպանությանն ուղղված՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական բազայի կատարելագործում

ներդրողների, այդ թվում՝ մյուս անդամ պետություններից, իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն

ներդրողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն

անդամ պետություններում ներդրումային գործընթացների ակտիվացում

ներդրողների, այդ թվում՝ մյուս անդամ պետություններից, իրավունքների պաշտպանությունն ապահովող նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանն ուղղված միջոցների ձեռնարկում անդամ պետություններում

ներդրողների, այդ թվում՝ մյուս անդամ պետություններից, իրավունքների պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետություններում ձեռնարկվող միջոցների վերլուծություն

անդամ պետություններում ներդրումային կլիմայի բարելավում

6. Գիտական հետազոտությունների և առողջապահության ոլորտի զարգացման համար պետական և մասնավոր ձեռնարկությունների ներդրումների խթանմանն ուղղված միջոցների ձեռնարկում

միջնաժամկետ հեռանկարում գիտական հետազոտությունների և առողջապահության համար պետական բյուջեների ծախսերի մասնաբաժինների աստիճանաբար ավելացման հնարավորությունների ուսումնասիրություն

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

Միության գիտական ներուժի զարգացում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում

առողջապահության ոլորտում կադրային ներուժի բարձրացում

գիտական հետազոտություններ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, իրականացնող ձեռնարկությունների համար խթանող համալիր միջոցների մշակում

բժշկական կադրերի վերապատրաստման մշտական գործող համակարգի համատեղ մշակմանն ու ներդրմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում

7. Ավելացված արժեքի արտադրական-տեխնոլոգիական շղթաներ ստեղծող կոոպերացիոն նախագծերի զարգացմանն աջակցություն, այդ թվում՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածներում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ բարձր մակարդակի պլանին համապատասխան «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման շարունակում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ բարձր մակարդակի պլանին համապատասխան «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման շարունակում

Միությունում արտադրական կոոպերացիայի զարգացում

արտադրական շղթաների մոդելավորում, այդ թվում՝ արտադրական հզորությունների օպտիմալ բեռնման նպատակով

անհրաժեշտության դեպքում՝ միջպետական ծրագրերի և նախագծերի, ինչպես նաև նոր եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ փաստաթղթերի մշակմանն ուղղված նախաձեռնական առաջարկությունների ուսումնասիրություն

միջպետական ծրագրերի և նախագծերի հաստատմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքների համակարգում

եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության աշխատանքների համակարգում

նորարարական գործընթացների խթանում, այդ թվում՝ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 191 կարգադրությամբ ստեղծված՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման մասով ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Միության արդյունաբերականացման քարտեզի ձևավորմանը մասնակցություն

Միության արդյունաբերականացման քարտեզի ձևավորում

Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի ձևավորում

անդամ պետություններում արտադրվող արտադրանքով Միության ընդհանուր շուկայի հագեցում

արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ներմուծման փոխարինման և ինտեգրացիոն համատեղ նախագծերի իրագործմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում

8. Թվային ֆինանսական տեխնոլոգիաների զարգացում և այդ ոլորտում ներդրումների ներգրավում

ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործման ընդլայնմանն աջակցություն

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն

ֆինանսական ծառայությունների մատչելիության, որակի և տեսականու բարձրացում

Ուղղություն 3. Կայուն պահանջարկի պահպանման, արտահանման հնարավորությունների ընդլայնման և փոխադարձ առևտրի ակտիվացման համար պայմանների ստեղծում

1. Միության ներքին շուկայում արգելքների վերացում, բացառումների և սահմանափակումների կրճատում, ինչպես նաև նոր խոչընդոտների առաջացման բացառում

Միության ներքին շուկայի ազգային հատվածներ փոխադարձ մուտքի համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով

Միության ներքին շուկայի ազգային հատվածներ փոխադարձ մուտքի համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության հայտնաբերում, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող՝ հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության սահմանում

անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճ

ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 152 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա խոչընդոտներն ըստ արգելքների, բացառումների և սահմանափակումների տարանջատելու մեթոդաբանության մեջ փոփոխություններ կատարելու մասին Միության մարմնի ակտի նախապատրաստում և ընդունում

անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ մյուս անդամ

պետությունների շուկաներ մուտքի պարզեցում

2. Անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարեխիղճ մրցակցության և դրա պաշտպանության ապահովում

Միության իրավունքի մաս կազմող ակտերում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հանձնաժողով

Միության իրավունքի կատարելագործում՝ Պայմանագրում, մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության հարցերը կարգավորող՝ Հանձնաժողովի ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողովի ակտերի նախագծեր մշակելու միջոցով

հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և հակամենաշնորհային կարգավորման զարգացման միտումները՝ մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության մեխանիզմների և գործիքների կատարելագործում

անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովի կողմից անցկացվող բանակցային գործընթացներում մասնակցություն

Միության իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի մեջ ներդնելու նպատակով մրցակցության ոլորտում միջազգային առաջատար փորձի ուսումնասիրություն

Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների առկայության մասին տեղեկատվություն պարունակող նյութերի փոխանցում Հանձնաժողով՝ անդամ պետությունների հակամենաշնորհային (մրցակցային) մարմինների կողմից

Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, որը ներառում է անդամ պետությունների հակամենաշնորհային (մրցակցային) մարմինների հետ փոխգործակցության իրականացում՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների և տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների շուկաներում մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով

Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության վերականգնում և ապահովում

3. Երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում, ինչպես նաև տարածաշրջանային առանցքային տնտեսական միավորումների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգային երկխոսության ձևավորում՝ փոխշահավետ համագործակցություն ձևավորելու և Միության արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով

մասնակցություն Միության և դրա անդամ պետությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության և Միության այլ առևտրային գործընկերոջ հետ առևտրային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ բանակցություններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունվելու դեպքում

Միության և դրա անդամ պետությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության և Միության այլ առևտրային գործընկերոջ հետ առևտրային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների կազմակերպում և անցկացում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունվելու դեպքում

Միության և դրա անդամ պետությունների՝ Միության առևտրային գործընկեր պետությունների հետ առևտրային և ներդրումային համագործակցության ինտենսիվացում

անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում

երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ Միության առևտրային գործընկեր պետությունների կամ անդամ պետությունների առաջարկությունների՝ Հանձնաժողովի հարթակում ուսումնասիրության ապահովում

երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների մուտքի պայմանների պարզեցում

մասնակցություն երրորդ երկրների կառավարությունների հետ համատեղ աշխատանքային խմբերի նիստերին

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով օտարերկրյա գործընկերների հետ Հանձնաժողովի համագործակցության ակտիվացում

երրորդ երկրների կառավարությունների հետ համատեղ աշխատանքային խմբերի նիստերի կազմակերպում և անցկացում

անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում համագործակցության մասին հուշագրերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում

աջակցություն երրորդ երկրների կառավարությունների հետ բիզնես ֆորումների անցկացման մասով և մասնակցություն դրանցում

երրորդ երկրների կառավարությունների հետ համատեղ բիզնես ֆորումների կազմակերպում և անցկացում

 

անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում երկրների, տարածաշրջանային տնտեսական միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ արտաքին տնտեսական կապերի զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում

արտաքին տնտեսական կապերի զարգացում երկրների, տարածաշրջանային տնտեսական միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Կենտրոնական և Լատինական Ամերիկայից ու Կարիբյան ավազանից

 

4. Գերակա պայմանների ապահովում՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքն արտաքին շուկաներ արտահանելու համար

անդամ պետությունների արտահանման աջակցության ինստիտուտների առավել արդյունավետ ձևաչափերով փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում

անդամ պետությունների արտահանման աջակցության ինստիտուտների տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման ձևաչափերի մշակում

երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների արտադրանքի արտահանման ծավալների ավելացում

համատեղ արտադրված արտադրանքի արտահանման ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության հնարավոր համատեղ գործիքների, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում

համատեղ արտադրված արտադրանքի արտահանման ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության համատեղ գործիքների, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում համատեղ նախագծերի իրագործման վերաբերյալ Միության մարմնի ակտի նախագծի մշակում

երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների մուտքի պայմանների պարզեցում

անդամ պետությունների արտասահմանյան արտահանման ենթակառուցվածքի համատեղ օգտագործման ձևաչափի վերաբերյալ առաջարկությունների մշակում

անդամ պետությունների արտասահմանյան արտահանման ենթակառուցվածքի համատեղ օգտագործման ձևաչափի վերաբերյալ առաջարկությունների մշակում

5. Անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ փոխադարձ և արտաքին առևտրի թվայնացման համար

անդամ պետությունների և երրորդ երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասով առաջարկությունների նախապատրաստում

անդամ պետությունների և երրորդ երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացման մասով առաջարկությունների մշակում

անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների ավելացում

Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների միջև առևտրային համաձայնագրերի նախագծերում թվային համագործակցության իրականացմանն ու էլեկտրոնային առևտրի զարգացմանն ուղղված դրույթների ներառում

անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրում առևտրային գործառնությունների թափանցիկության բարձրացում

6. Անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում

անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, այդ թվում՝ Միության զարգացման և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության փոխկապակցման շրջանակներում

անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, այդ թվում՝ Միության զարգացման և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության փոխկապակցման շրջանակներում՝ Միությունում և անդամ պետությունների տարածքներով տարանցիկ ապրանքային հոսքերի տեղաշարժն ապահովելու նպատակով

բեռնաշրջանառության, ուղևորաշրջանառության, բեռների և ուղևորների փոխադրման ծավալների աճ

7. Բնակչության եկամուտների պահպանմանն ու ավելացմանն ուղղված միջոցների ձեռնարկում, ինչպես նաև ըստ տնտեսական զարգացման և բնակչության եկամուտների մակարդակի՝ անդամ պետությունների կոնվերգենցիայի համար նախադրյալների ստեղծում

բնակչության եկամուտների պահպանմանը, ինչպես նաև բարդ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում աշխատելու համար աշխատողների խթանմանն ուղղված միջոցների ձեռնարկում

անդամ պետությունների բնակչության տնտեսական զարգացման և եկամուտների մակարդակների մոտարկման մասին հանձնարարականներ պարունակող՝ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ զեկույցի նախապատրաստում

անդամ պետությունների բնակչության եկամուտների ավելացում

անդամ պետություններում ներքին պահանջարկի պահպանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 86 կարգադրությամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցություն

անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մոտարկման համար պայմանների ստեղծում

Միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 86 կարգադրությամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում