ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 158 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի իրականացման շրջանակներում 2019-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանին (կցվում է) և պլանի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն ձևակերպել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ա.Մ. Սուբբոտինի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Շանդոր Ֆազեկաշի միջև գրությունների փոխանակման եղանակով՝ հաշվի առնելով այն փաստը, որ նշված պլանը կկիրառվի վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՊԼԱՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի իրականացման շրջանակներում 2019-2023 թվականների համատեղ միջոցառումների
|
Համագործակցության նպատակը |
Համագործակցության ձևը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) պատասխանատու կատարողը |
Պատասխանատու կատարողը |
|
I. Առևտուր | |||
|
1. Փոխգործակցություն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Հունգարիայի շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրի կարգավորման հարցերով |
խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ, Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ: Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
II. Անասնաբուծություն և կենդանիների առողջության պահպանում | |||
|
2. Կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովում |
տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում (այդ թվում՝ կենդանիների նույնականացման և գրանցման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հետագծելիության համակարգի կատարելագործման), այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
3. Կենդանիների հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզների կանխարգելում, ախտորոշում և դրանց դեմ պայքար |
տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
4. Փոխգործակցություն՝ խոզաբուծության, թռչնաբուծության և խոշոր եղջերավոր անասունների բուծման ոլորտի զարգացման հարցերով |
խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
III. Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն | |||
|
5. Գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսական մշակաբույսերի, սննդամթերքի և կերերի կենսաանվտանգության բարձրացում և շրջանառության նորմատիվային կարգավորում |
խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
6. Սերմնաբուծության, ընտրասերման ոլորտի զարգացման և ընտրասերման ոլորտում միտումների մասով Հունգարիայի փորձի ուսումնասիրություն |
մասնակցություն ԵՏՀ, անդամ պետությունների և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության կողմից անցկացվող միջոցառումներին, խորհրդատվությունների անցկացում |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
7. Հունգարիայի՝ օրգանական արտադրանքի արտադրության վրա մասնագիտացված գյուղատնտեսական արտադրողների փորձի ուսումնասիրություն՝ արտադրողների պետական աջակցության համակարգի կատարելագործման նպատակով անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալում օրգանական արտադրանքի մասնաբաժինն ավելացնելու նպատակով |
տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
IV. Նախագծային գործունեությունը | |||
|
8. Սննդամթերքի վերամշակման նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության հարցերով փոխգործակցություն |
խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն |
|
V. Գյուղատնտեսության թվային փոխակերպում | |||
|
9. Տնտեսության ագրարային հատվածում թվային տեխնոլոգիաների ներդրման մասով անդամ պետությունների և Հունգարիայի փորձի ուսումնասիրություն |