ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 158

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի իրականացման շրջանակներում 2019-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանին (կցվում է) և պլանի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն ձևակերպել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Ա.Մ. Սուբբոտինի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Շանդոր Ֆազեկաշի միջև գրությունների փոխանակման եղանակով՝ հաշվի առնելով այն փաստը, որ նշված պլանը կկիրառվի վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՊԼԱՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի իրականացման շրջանակներում 2019-2023 թվականների համատեղ միջոցառումների

 

Համագործակցության նպատակը

Համագործակցության ձևը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) պատասխանատու կատարողը

Պատասխանատու կատարողը

I. Առևտուր

1. Փոխգործակցություն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Հունգարիայի շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրի կարգավորման հարցերով

խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ, Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ: Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

II. Անասնաբուծություն և կենդանիների առողջության պահպանում

2. Կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովում

տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում (այդ թվում՝ կենդանիների նույնականացման և գրանցման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հետագծելիության համակարգի կատարելագործման), այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

3. Կենդանիների հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզների կանխարգելում, ախտորոշում և դրանց դեմ պայքար

տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

4. Փոխգործակցություն՝ խոզաբուծության, թռչնաբուծության և խոշոր եղջերավոր անասունների բուծման ոլորտի զարգացման հարցերով

խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

III. Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն

5. Գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսական մշակաբույսերի, սննդամթերքի և կերերի կենսաանվտանգության բարձրացում և շրջանառության նորմատիվային կարգավորում

խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

6. Սերմնաբուծության, ընտրասերման ոլորտի զարգացման և ընտրասերման ոլորտում միտումների մասով Հունգարիայի փորձի ուսումնասիրություն

մասնակցություն ԵՏՀ, անդամ պետությունների և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության կողմից անցկացվող միջոցառումներին, խորհրդատվությունների անցկացում

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

7. Հունգարիայի՝ օրգանական արտադրանքի արտադրության վրա մասնագիտացված գյուղատնտեսական արտադրողների փորձի ուսումնասիրություն՝ արտադրողների պետական աջակցության համակարգի կատարելագործման նպատակով անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալում օրգանական արտադրանքի մասնաբաժինն ավելացնելու նպատակով

տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

IV. Նախագծային գործունեությունը

8. Սննդամթերքի վերամշակման նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության հարցերով փոխգործակցություն

խորհրդատվությունների անցկացում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

V. Գյուղատնտեսության թվային փոխակերպում

9. Տնտեսության ագրարային հատվածում թվային տեխնոլոգիաների ներդրման մասով անդամ պետությունների և Հունգարիայի փորձի ուսումնասիրություն

տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում, այդ թվում՝ անդամ պետություններից մեկի հարցման հիման վրա և անդամ պետություններին տեղեկացնելու նպատակով

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան