ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 28 կարգադրությամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 8-րդ կետի իրագործման նպատակով՝
1. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների ՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված կոնտակտային կետերի գործառույթներն իրականացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Համաձայնագրով կարգավորվող ցանկացած հարցով՝ Համաձայնագրի 12.2-րդ հոդվածին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի հետ համատեղ՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով՝ Համաձայնագրի 7.27-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները խախտող ապրանքների առևտրի մասին տեղեկատվության փոխանակման հարցերով՝ Համաձայնագրի 7.25-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.
Առևտրային 7-րդ կետին համապատասխան, մտավ՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտի հետ համատեղ՝ պետական գնումների հարցերով՝ Համաձայնագրի 9.3-րդ հոդվածին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի հետ համատեղ՝ տեխնիկական կարգավորման հարցերով՝ Համաձայնագրի 4.9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտի հետ համատեղ՝ սանիտարական և բուսասանիտարական կարգավորման հարցերով՝ Համաձայնագրի 5.8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի հետ համատեղ՝ մաքսային կարգավորման հարցերով՝ Համաձայնագրի 6.21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |