ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 156 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու պլանի կատարման մոնիթորինգի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաշվետվության արդյունքներով ընդունվող միջոցների վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման մոնիթորինգի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաշվետվությունը (այսուհետ՝ մշակման պլան) և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգեր, փոփոխություններ տեխնիկական կանոնակարգերում) նախագծերի մշակման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները՝
1. Խնդրանքով դիմել Միության անդամ պետությունների կառավարություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝
ա) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կատարել մշակման պլանով նախատեսված ժամկետների խափանման պատճառների մանրամասն վերլուծություն, այդ թվում`
Բելառուսի Հանրապետության կողմից՝ ըստ մշակման պլանի II բաժնի 18, 21 և 23 կետերի.
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ ըստ մշակման պլանի I բաժնի 12 և 17 կետերի և II բաժնի 15, 25 և 32 կետերի.
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ըստ մշակման պլանի I բաժնի 7, 13-15, 18 և 21-24 կետերի և II բաժնի 7-9, 11, 13, 16, 19, 24, 26-30, 33 և 35 կետերի.
բ) մինչև 2020 թվականի հունվարի 1-ը անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հիմնավորված առաջարկներ ներկայացնել մշակման պլանի ճշգրտման, այդ թվում՝ դրանում սահմանված ժամկետների մասով.
գ) մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն իրենց պետությունների պետական իշխանության այն մարմինների մասին (նշելով՝ պաշտոնատար անձանց), որոնք սահմանվել են որպես պատասխանատու՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մասով անդամ պետությունում տարաձայնություններ առաջանալու դեպքում (տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու) որոշումներ ընդունելու և միասնական դիրքորոշում ձևավորելու համար.
դ) մինչև 2020 թվականի փետրվարի 1-ն ապահովել մշակման պլանում նշված այն տեխնիկական կանոնակարգերի (տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու) նախագծերի ներկայացումը Հանձնաժողով, որոնց ներկայացման ժամկետը լրացել է.
ե) քննարկել ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգով սահմանված, ինչպես նաև մշակման պլանով նախատեսված ժամկետների պահպանման ապահովման համար միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը.
անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու) նախագծի ներպետական համաձայնեցման կարգերում մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը ճշգրտումներ կատարելու հնարավորությունը՝ համաձայնեցման ընթացակարգի արդյունավետության բարձրացման և դրա անցկացման ժամկետների կրճատման նպատակով.
զ) Միության պաշտոնական կայքում սույն կարգադրության հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում սահմանել իրենց պետությունների այն պետական իշխանությունների մարմինները, որոնք պատասխանատու են ընդունված տեխնիկական կանոնակարգերի անդամ պետությունում կիրառման մոնիթորինգի համար, որոնց մշակողը (համամշակողը) եղել է այդ անդամ պետությունը, և տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասով առաջարկներ նախապատրաստելիս անդամ պետության պետական իշխանության մարմինների համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու համար և համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հանձնաժողով:
2. Հանձնաժողովի կոլեգիային՝ մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք նախատեսում են տեխնիկական կանոնակարգեր մշակելու և ընդունելու և դրանցում փոփոխություններ կատարելու ժամկետների կրճատում և ընթացակարգերի օպտիմալացում, ինչպես նաև կանոնավոր հիմքով տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման ընթացքի (տեխնիկական կանոնակարգերում՝ փոփոխությունների) և ընդունված տեխնիկական կանոնակարգերի կիրառման վերլուծության անցկացում:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |