ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանում կատարվող
|
1. 1-ին կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||||
|
«ժթ) ինտեգրված համակարգի զարգացման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ ստանդարտների և առաջարկությունների նախագծերի մշակում |
ստանդարտներ և առաջարկություններ |
II-IV եռամսյակներ |
- |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ»: |
|
2. 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||||
|
«է) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ելից (մտից) էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) կիրառման իրավաչափության վերահսկումն ապահովելու համար էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների արտոնությունների և լիազորությունների կառավարման ենթակառուցվածքի ստեղծում |
տեխնիկական պահանջներ, մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
I-IV եռամսյակներ |
I-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ»: |
|
3. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ | ||||
|
«5. Միության տեղեկությունների գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակում |
տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, արտոնագրային հետազոտությունների անցկացման մասին հաշվետվություն, փորձանմուշներ, փորձանմուշների փորձարկումներ անցկացնելու արձանագրություններ և ակտեր, կատարված աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ, Հանձնաժողով*»: |
|
4. 6-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||||
|
«ե) ինտեգրված համակարգի հաշվողական ենթակառուցվածքի արդիականացում՝ սույն պլանի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված տեխնիկական որոշումներին համապատասխան |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր, սարքավորումների (ապրանքների) մատակարարում |
IV եռամսյակ |
I-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*»: |
|
5. 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||||
|
«գ) անդամ պետությունների ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների միջև ինտեգրված համակարգի ծառայությունների առաջմղման միջոցառումների կազմակերպում և անցկացում |
հաշվետվություն |
II եռամսյակ |
- |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ»: |
|
6. Նշված պլանի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||||
|
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացվող ենթահամակարգերի և բաղադրիչների
|
Մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակման ժամկետը |
Ենթահամակարգի արդիականացման ժամկետը | |||
|
Փուլ I |
Փուլ II |
Փուլ I |
Փուլ II | |
|
1 Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալ |
2019 թվականի II եռամսյակ |
2020 թվականի II եռամսյակ |
2019 թվականի IV եռամսյակ |
2020 թվականի IV եռամսյակ |
|
2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ |
2019 թվականի III եռամսյակ |
- |
- |
- |
|
3. Վիճակագրություն |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
4. Նախագծերի և ծրագրերի կառավարում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
5. Արգելքների և խոչընդոտների վերլուծություն |
2019 թվականի IV եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
6. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
7. Տեխնիկական կանոնակարգում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
8. Ընդհանուր գործընթացների կառավարում |
2019 թվականի II եռամսյակ |
2020 թվականի II եռամսյակ |
2019 թվականի IV եռամսյակ |
2020 թվականի IV եռամսյակ |
|
9. Ինտեգրացիոն հարթակ |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի IV եռամսյակ |
- |
|
10. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
11. Տեղեկատվական անվտանգություն |
2019 թվականի IV եռամսյակ |
- |
2020 թվականի IV եռամսյակ |
- |
|
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վստահված երրորդ կողմ |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
13. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոն |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրման կենտրոն |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
-»: |
7. Նշված պլանի թիվ 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ստեղծվող ենթահամակարգերի
|
Իրագործման ժամկետը | |
|
1. Միջպետական թեստավորում |
2020 թվականի IV եռամսյակ |
|
2. Թվային սիմուլյատոր (տեղեկատվական-մոդելավորող համալիր) (I հերթ) |
2020 թվականի IV եռամսյակ |
|
3. Ենթակառուցվածքային հարթակ |
2020 թվականի IV եռամսյակ |
|
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի պահոց |
2020 թվականի IV եռամսյակ |
|
5. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգից օգտվողների նույնականացում և իսկորոշում |
2020 թվականի IV եռամսյակ |
|
6. Թվային հարթակների ինտեգրում (I հերթ) |
2020 թվականի IV եռամսյակ։»։ |
8. Նշված պլանի թիվ 4 հավելվածում՝
ա) 1-ին կետում՝
«2019 թվական» սյունակում «180 206» թվանշանները փոխարինել «171 650» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «215 930» թվանշանները փոխարինել «167 400» թվանշաններով.
բ) 2-րդ կետում՝
«2019 թվական» սյունակում «226 032» թվանշանները փոխարինել «219 520» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «508 708» թվանշանները փոխարինել «413 750» թվանշաններով.
գ) 3-րդ կետում՝
«2019 թվական» սյունակում «18 300» թվանշանները փոխարինել «17 430» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «34 385» թվանշանները փոխարինել «29 311» թվանշաններով.
դ) 4-րդ կետում՝
«2019 թվական» սյունակում «86 130» թվանշանները փոխարինել «76 800» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «188 520» թվանշանները փոխարինել «136 100» թվանշաններով.
ե) 5-րդ կետում՝
«2019 թվական» սյունակում «120 000» թվանշանները փոխարինել «20 000» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «30 000» թվանշանները փոխարինել «120 000» թվանշաններով.
զ) 6-րդ կետում՝
«2019 թվական» սյունակում «318 916» թվանշանները փոխարինել «263 061,1» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «293 330» թվանշանները փոխարինել «218 437» թվանշաններով.
է) 7-րդ կետում՝
«2019 թվական» սյունակում «15 780» թվանշանները փոխարինել «15 585» թվանշաններով.
«2020 թվական» սյունակում «34 300» թվանշանները փոխարինել «18 829» թվանշաններով.
ը) 8-րդ կետում «2020 թվական» սյունակում «ճշտվում է 2019 թվականի արդյունքներով» բառերը փոխարինել «143 300» թվանշաններով: