ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 180
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

11 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 180

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանում կատարվող

 

1. 1-ին կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) ինտեգրված համակարգի զարգացման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ ստանդարտների և առաջարկությունների նախագծերի մշակում

ստանդարտներ և առաջարկություններ

II-IV եռամսյակներ

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ»:

2. 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ելից (մտից) էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) կիրառման իրավաչափության վերահսկումն ապահովելու համար էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների արտոնությունների և լիազորությունների կառավարման ենթակառուցվածքի ստեղծում

տեխնիկական պահանջներ, մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր

I-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ»:

3. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5. Միության տեղեկությունների գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակում

տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, արտոնագրային հետազոտությունների անցկացման մասին հաշվետվություն, փորձանմուշներ, փորձանմուշների փորձարկումներ անցկացնելու արձանագրություններ և ակտեր, կատարված աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ, Հանձնաժողով*»:

4. 6-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ինտեգրված համակարգի հաշվողական ենթակառուցվածքի արդիականացում՝ սույն պլանի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված տեխնիկական որոշումներին համապատասխան

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր, սարքավորումների (ապրանքների) մատակարարում

IV եռամսյակ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*»:

5. 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) անդամ պետությունների ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների միջև ինտեգրված համակարգի ծառայությունների առաջմղման միջոցառումների կազմակերպում և անցկացում

հաշվետվություն

II եռամսյակ

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ»:

6. Նշված պլանի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացվող ենթահամակարգերի և բաղադրիչների

 

 

Մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակման ժամկետը

Ենթահամակարգի արդիականացման ժամկետը

Փուլ I

Փուլ II

Փուլ I

Փուլ II

1 Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալ

2019 թվականի

II եռամսյակ

2020 թվականի

II եռամսյակ

2019 թվականի

IV եռամսյակ

2020 թվականի

IV եռամսյակ

2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ

2019 թվականի

III եռամսյակ

-

-

-

3. Վիճակագրություն

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

II եռամսյակ

-

4. Նախագծերի և ծրագրերի կառավարում

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

II եռամսյակ

-

5. Արգելքների և խոչընդոտների վերլուծություն

2019 թվականի

IV եռամսյակ

-

2020 թվականի

III եռամսյակ

-

6. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

III եռամսյակ

-

7. Տեխնիկական կանոնակարգում

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

III եռամսյակ

-

8. Ընդհանուր գործընթացների կառավարում

2019 թվականի

II եռամսյակ

2020 թվականի

II եռամսյակ

2019 թվականի

IV եռամսյակ

2020 թվականի

IV եռամսյակ

9. Ինտեգրացիոն հարթակ

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

IV եռամսյակ

-

10. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարում

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

II եռամսյակ

-

11. Տեղեկատվական անվտանգություն

2019 թվականի

IV եռամսյակ

-

2020 թվականի

IV եռամսյակ

-

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վստահված երրորդ կողմ

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

II եռամսյակ

-

13. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոն

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

II եռամսյակ

-

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրման կենտրոն

2019 թվականի

III եռամսյակ

-

2020 թվականի

II եռամսյակ

-»:

 

7. Նշված պլանի թիվ 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ստեղծվող ենթահամակարգերի

 
 

Իրագործման ժամկետը

1. Միջպետական թեստավորում

2020 թվականի IV եռամսյակ

2. Թվային սիմուլյատոր (տեղեկատվական-մոդելավորող համալիր) (I հերթ)

2020 թվականի IV եռամսյակ

3. Ենթակառուցվածքային հարթակ

2020 թվականի IV եռամսյակ

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի պահոց

2020 թվականի IV եռամսյակ

5. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգից օգտվողների նույնականացում և իսկորոշում

2020 թվականի IV եռամսյակ

6. Թվային հարթակների ինտեգրում (I հերթ)

2020 թվականի IV եռամսյակ։»։

 

8. Նշված պլանի թիվ 4 հավելվածում՝

ա) 1-ին կետում՝

«2019 թվական» սյունակում «180 206» թվանշանները փոխարինել «171 650» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «215 930» թվանշանները փոխարինել «167 400» թվանշաններով.

բ) 2-րդ կետում՝

«2019 թվական» սյունակում «226 032» թվանշանները փոխարինել «219 520» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «508 708» թվանշանները փոխարինել «413 750» թվանշաններով.

գ) 3-րդ կետում՝

«2019 թվական» սյունակում «18 300» թվանշանները փոխարինել «17 430» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «34 385» թվանշանները փոխարինել «29 311» թվանշաններով.

դ) 4-րդ կետում՝

«2019 թվական» սյունակում «86 130» թվանշանները փոխարինել «76 800» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «188 520» թվանշանները փոխարինել «136 100» թվանշաններով.

ե) 5-րդ կետում՝

«2019 թվական» սյունակում «120 000» թվանշանները փոխարինել «20 000» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «30 000» թվանշանները փոխարինել «120 000» թվանշաններով.

զ) 6-րդ կետում՝

«2019 թվական» սյունակում «318 916» թվանշանները փոխարինել «263 061,1» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «293 330» թվանշանները փոխարինել «218 437» թվանշաններով.

է) 7-րդ կետում՝

«2019 թվական» սյունակում «15 780» թվանշանները փոխարինել «15 585» թվանշաններով.

«2020 թվական» սյունակում «34 300» թվանշանները փոխարինել «18 829» թվանշաններով.

ը) 8-րդ կետում «2020 թվական» սյունակում «ճշտվում է 2019 թվականի արդյունքներով» բառերը փոխարինել «143 300» թվանշաններով: