ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՇՎԵՏՈՒ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտադրված նյութերի կազմի մասին հաշվետվության ձևը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների ԵՎ դրանցից արտադրված նյութերի կազմի մասին հաշվետվության ձԵՎը հաստատելու մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 107 որոշմամբ ընդունված՝ «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) 16-րդ կետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 15-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտադրված նյութերի կազմի մասին հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) ձևը։
2. Սահմանել, որ առաջին հաշվետու օրացուցային տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը, հաշվետվության կազմում ներկայացվող տվյալների փոխանցման և պահպանման գաղտնիությունն ապահովող էլեկտրոնային համակարգը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն) շահագործման մեջ դնելու տարվան հաջորդող օրացուցային տարին է։
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված էլեկտրոնային համակարգը մշակելն ու շահագործման մեջ դնելն ապահովելու խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համապատասխան կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտներին միանալու մասին, ինչպես նաև այդպիսի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կատարման համար հավատարմագրված փորձարկման անկախ լաբորատորիաների (կենտրոնների) առկայության մասին տեղեկատվությունը և ծխախոտի այն ստանդարտ նմուշը, որի անձնագրում նշված են որոշվող նյութերի չափագիտական բնութագրերը, բոլոր անդամ պետությունների կողմից ներկայացվելուց հետո փոփոխություններ կատարել հաշվետվության ձևում, որոնցով նախատեսվում է լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնել ծխախոտի արտադրած ծխի մեջ քիմիական նյութերի և միացությունների պարունակության մասին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում իրացված ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտադրված նյութերի կազմի մասին
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20 ____ թվականի ընթացքում Եվրասիական տնտեսական
միության անդամ պետության տարածքում իրացված
ծխախոտային արտադրատեսակների և դրանցից
արտադրված նյութերի կազմի մասին
Ծխախոտային արտադրատեսակի անվանումը ___________________________
Ծխախոտային արտադրանքի անվանումը _______________________________
1. Ծխախոտային արտադրատեսակի բաղադրության մասին տեղեկատվություն՝
1) ծխախոտային արտադրատեսակի զանգվածը (մգ) ___________________
Ծանոթագրություններ. 1. քաշային ծխախոտային արտադրատեսակների համար ծխախոտային արտադրատեսակի զանգված է համարվում (խոնավությունը հաշվի առնելով)՝
ա) 750 մգ մանր կտրատած ծխելու ծխախոտը.
բ) 1 գ այլ ծխախոտային արտադրատեսակներ (նարգիլեի ծխախոտ, ծխամորճի ծխախոտ)։
2. Հատով ծխախոտային արտադրատեսակի (սիգարետ, սիգար, սիգարիլլա (սիգարիտա), ծխագլանակ, բիդի, կրետեկ) զանգված է համարվում դրա մեկ միավորի զանգվածը (խոնավությունը հաշվի առնելով)։
2) ծխախոտային արտադրատեսակի մեջ ծխախոտի զանգվածը (մգ) ______
3) ծխախոտին ավելացվող բաղադրիչները՝
|
Համարը՝ ը/կ |
Բաղադրիչի անվանումը |
Բաղադրիչի զանգվածը (մգ) |
Բաղադրիչի բաժինը (ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ տոկոսներով), % |
Բաղադրիչի նշանակությունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ծանոթագրություններ. |
1. Ծխախոտային բաղադրիչի զանգվածը (մգ) անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ դրա բաժնի միջոցով։ 2. Ծխախոտին ավելացվող բաղադրիչներն ըստ նշանակության բաժանվում են ընտելանալու ազդեցությունն ուժեղացնող հավելումների, սոսինձների, կապող նյութերի, ներկանյութերի, այրման մոդիֆիկատորների (ձևափոխիչ հարմարանքների), մանրաթելերի, լցանյութերի, բուրավետիչների, խոնավապահպան նյութերի, կոնսերվանտների, տեխնոլոգիական հավելումների, լուծիչների, ծխի հատկությունները բարելավվող հավելումների, ծխի գույնի մոդիֆիկատորների, ծխի հոտի և այլ նշանակության մոդիֆիկատորների։ 3. Բաղադրիչի անվանումը, դրա զանգվածը և բաժինը նշվում են ծխախոտային արտադրատեսակների բաղադրագրին (մասնագրին) համապատասխան։ |
4) ոչ ծխախոտային նյութերում պարունակվող բաղադրիչներ (ըստ այն ոչ ծխախոտային նյութերի կատեգորիաների, որոնցում դրանք պարունակվում են)՝
|
Համարը՝ ը/կ |
Բաղադրիչի անվանումը |
Ոչ ծխախոտային նյութերի կատեգորիան |
Բաղադրիչի զանգվածը (մգ) |
Բաղադրիչի բաժինը (ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ տոկոսներով), % |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ծանոթագրություններ. |
1. Ոչ ծխախոտային նյութերը բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝ ծխագլանակային, սիգարետային, եզրաշերտային և ծխափողի թուղթ, ֆիլտրերի համար փաթաթվածքի թուղթ (ֆիցելլա), ֆիլտրող նյութ, սոսինձներ, թանաք և այլն 2. Բաղադրիչի զանգվածը (մգ) անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է ծխախոտային արտադրատեսակի զանգվածի նկատմամբ դրա բաժնի միջոցով։ 3. Բաղադրիչի անվանումը, դրա զանգվածը և բաժինը նշվում են ոչ ծխախոտային նյութերի բաղադրագրին (մասնագրին) համապատասխան։ |
2. Ծխախոտի ծխի մեջ խեժի, նիկոտինի և ածխածնի մոնոօքսիդի պարունակության մասին (մգ/ծխ.) տեղեկատվություն՝ ըստ յուրաքանչյուր անվանման՝
1) խեժի պարունակությունը __________________________________________
2) նիկոտինի պարունակությունը _____________________________________
3) ածխածնի մոնոօքսիդի պարունակությունը __________________________
3. Հաշվետու ժամանակահատվածում ծխախոտային արտադրանքն արտադրողի և (կամ) այն ներմուծողի կողմից կամ վերջիններիս պատվերով ծխախոտային արտադրատեսակներում պարունակվող բաղադրիչների մասով թունաբանական հետազոտություններ անցկացնելու մասին տեղեկատվություն։
Անցկացվե՞լ են արդյոք թունաբանական հետազոտություններ։
□ Այո
□ Ոչ
4. Առևտրային գաղտնիք (բնույթով գաղտնի տեղեկատվություն հանդիսացող) կազմող տեղեկությունները
|
նշված են_________________________________________________________________________ (սույն հաշվետվության 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղյուսակների կետեր) |
|
Ծանոթագրություններ. |
1. Առևտրային գաղտնիք (բնույթով գաղտնի տեղեկատվություն հանդիսացող) կազմող տեղեկությունների բացակայության դեպքում գիծ է դրվում։ 2. Առևտրային գաղտնիք (բնույթով գաղտնի տեղեկատվություն հանդիսացող) կազմող տեղեկությունների մասով առողջապահության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ապահովվում է տեղեկատվության գաղտնիության պահպանման ռեժիմը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ |
_________________________________________________________________________________
(ծխախոտային արտադրանքն արտադրողի, հսկող կազմակերպության կամ ներմուծողի անվանումը՝ նշել անհրաժեշտը)
_________________________________________________________________________________
|
__________________________ (պաշտոնը) |
__________________________ (ստորագրությունը) |
__________________________ (Ա.Ա.Հ.) |
« ___» _____________ 20 _____ թվականի Կ.Տ.