ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 31 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՈՒ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ 2018-2020 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 14-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
ելնելով եվրասիական տրանսպորտային միջանցքների ու երթուղիների ստեղծման ու զարգացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տարանցիկ ներուժի իրագործման ու զարգացման և Միության յուրաքանչյուր անդամ պետությունում տրանսպորտային կապակցելիության մակարդակի բարձրացման կարևորությունը,
հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
աջակցել Եվրասիական տնտեսական միության՝ http://eec.eaeunion.org/ru/act/energetikaiinfr/transport/Documents/transport.pdf պաշտոնական կայքում տեղադրված ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության անդամ պետությունների հետ համատեղ ըստ անհրաժեշտության արդիականացվող՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների ու երթուղիների ցանկում ներառված տրանսպորտային միջանցքների ու երթուղիների շահագործման բնութագրերի առաջնահերթ զարգացմանն ու սինքրոնացմանը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |