ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 22-րդ կետին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու պահից ազգային մտավոր տրանսպորտային համակարգերի փոխգործակցության մասով համաձայնեցված մոտեցումներ մշակելու համար, այդ թվում՝ տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողությունը կատարելագործելու նպատակով՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ մշակել ազգային մտավոր տրանսպորտային համակարգերի փոխգործակցության հայեցակարգի նախագիծը, որը նախատեսում է նաև՝
տրանսպորտային համալիրի ծառայությունների հասանելիության բարձրացումը.
տրանսպորտային գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացումը.
տրանսպորտային համակարգի անվտանգության բարձրացումը.
շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության նվազեցումը.
կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ստանդարտների փոխկապակցման հնարավորությունը.
մտավոր տրանսպորտային համակարգերի ներդրման արդյունավետության ցուցիչների համակարգի ձևավորումը.
մտավոր տրանսպորտային համակարգերի ոլորտում մասնագետների նախապատրաստման համար պայմանների ստեղծումը.
մտավոր տրանսպորտային համակարգերի ոլորտում ստանդարտացման եվրոպական և համաշխարհային ինստիտուտների հետ միջազգային պահանջներին համապատասխանող փոխգործակցության ծրագրերի մշակումը.
մոտակա ազդեցության ռադիոկապի սարքերի կամ C-V2X տեխնոլոգիայի (անլար բջջային կապ) հիման վրա տեխնոլոգիաների օգտագործման հնարավորության որոշումը՝ V2X մակարդակի փոխգործակցության կազմակերպման համար (ավտոմեքենա — ճանապարհային ենթակառուցվածք — ճանապարհային երթևեկության մասնակիցներ).
բ) ձևավորել մտավոր տրանսպորտային համակարգերի ազգային ցանցի ստեղծման, զարգացման և դրա գործունեության ապահովման իրավական հիմքերը.
գ) մշակել մտավոր տրանսպորտային համակարգի և դրա բաղադրիչների նկատմամբ պարտադիր պահանջների սահմանման նպատակահարմարության հարցը.
դ) խթանել անօդաչու (ինքնավար) ավտոմեքենաների ծրագրային ապահովման կառուցվածքի օգտագործումը՝ մտավոր տրանսպորտային համակարգերի ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ.
ե) ձեռնարկել տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության ոլորտում տեղեկատվական փոխգործակցության զարգացմանն ու կատարելագործանն ուղղված միջոցներ՝ նման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնող տեղեկությունների փոխանակման մասով:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |