ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 մայիսի 2019 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի միջև գործընկերության մասին» հռչակագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային ստորագրել նշված Հռչակագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի միջև գործընկերության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ մի կողմից, և Խաղաղօվկիանոսյան դաշինքի անդամ պետությունները (Կոլումբիայի Հանրապետությունը, Մեքսիկայի Միացյալ Նահանգները, Պերուի Հանրապետությունը և Չիլիի Հանրապետությունը)՝ մյուս կողմից, այսուհետ՝ Կողմեր՝
ցանկություն հայտնելով հիմք դնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների միջև բազմակողմանի համագործակցության համար,
կարևորելով աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը,
Ճանաչելով Եվրասիական տնտեսական միության և Խաղաղօվկիանոսյան դաշինքի դերի կարևորությունը ժամանակակից համաշխարհային տնտեսության ճարտարապետության մեջ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասին» 2012 թվականի հունիսի 6-ի շրջանակային համաձայնագրի վրա,
ընդգծելով առաջընթացը Եվրասիական տնտեսական միության և Խաղաղօվկիանոսյան դաշինքի կողմից ձեռք բերված՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման հարցում,
հաստատելով Եվրասիական տնտեսական միության և Խաղաղօվկիանոսյան դաշինքի՝ այլ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության համար բաց լինելը,
ձգտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների միջև երկխոսության ընդլայնմանը, առևտրային կապերի խորացմանն ու համագործակցության ամրապնդմանը,
հայտնում են՝
ամուր, արդյունավետ և երկարատև հարաբերությունների կառուցման ձգտման մասին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բաց լինելու, փոխշահավետ համագործակցության և հավասարության վրա.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների միջև կոոպերացիոն կապերի հաստատման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում հետաքրքրության մասին.
համագործակցության փոխշահավետ ուղղություններն ուսումնասիրելու որոշման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում, առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների միջև առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցման կարևորությունը ճանաչելու մասին.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր աշխատանքային հանդիպումների իրականացման ձգտման մասին.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների միջև շփումների զարգացմանը և գործնական առաքելությունների կազմակերպմանն աջակցելու մտադրության մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների միջև համագործակցության ձևերը կհամաձայնեցվեն Կողմերի կողմից:
Սույն հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ, դրա Կողմերի համար չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
Ստորագրված է _______ քաղաքում 2019 թվականի _____________ «_____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Խաղաղօվկիանոսյան դաշինքի կողմից՝ |
|
Կոլումբիայի Հանրապետությունից՝ | |
|
Մեքսիկայի Միացյալ Նահանգներից՝ | |
|
Պերուի Հանրապետությունից՝ | |
|
Չիլիի Հանրապետությունից՝ |