ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 հունիսի 2019 թվականի |
թիվ 101 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋՄՂՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋՄՂՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության» նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋՄՂՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման միջոցառումների պլանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
|
I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ոսկերչական արտադրանք արտադրողների մրցունակության բարձրացում | |||
|
1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին համաձայնագրի ստորագրում |
2019 թվական |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ`անդամ պետություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) |
միջազգային պայմանագիր |
|
2. Անդամ պետությունների ոսկերչական շուկայի մասնակիցների խորհրդի մասին հիմնադրույթի նախապատրաստում և հաստատում |
2020 թվական |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշում |
|
3. Ոսկերչական շուկայի մասնակիցների խորհրդի նիստերի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի խոշորագույն արտադրողների հետ հումքի մատակարարման կազմակերպման և երկարաժամկետ պայմանագրերի կնքման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացում |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
արձանագրային որոշում |
|
4. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում թանկարժեք քարերի և կիսաթանկարժեք քարերի (ներառյալ մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդներ) նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին առաջարկների նախապատրաստում և ներկայացում Հանձնաժողովի քննարկմանը |
2020 թվականի I եռամսյակ |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
անդամ պետությունների առաջարկներ |
|
II. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի արտահանմանը աջակցության առաջնային միջոցառումների իրագործում | |||
|
5. Երրորդ երկրների (այդ թվում՝ այն երկրների, որոնց հետ պլանավորվում է ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքում) տարածքներում համատեղ առևտրային ենթակառուցվածքի ստեղծման մասին առաջարկների նախապատրաստում |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
անդամ պետությունների առաջարկները՝ համաձայնագրերի նախագծերում ներառելու համար |
|
6. Դիզայներների համաժողովների և մրցույթների կազմակերպում (այդ թվում՝ արտասահմանյան ցուցահանդեսային միջոցառումների շրջանակներում) |
2019-2021 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
համաժողովների անցկացում, դիպլոմների շնորհում |
|
7. Միության ոսկերչական բրենդի ստեղծման շուրջ հարցի ուսումնասիրում |
2021 թվականի III եռամսյակ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին |
|
III. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման լրացուցիչ մեխանիզմների ձևավորում | |||
|
8. Ռուսաստանի Դաշնությունում Վլադիվոստոկ ազատ նավահանգստի տարածքում Եվրասիական ալմաստային կենտրոնի ստեղծման փորձի վերլուծություն |
2020թ. |
Ռուսաստանի Դաշնություն |
զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին |
|
9. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման մեխանիզմների հետազոտություն ստորև նշվածին վերաբերող մասով՝ |
2020-2021 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին |
|
ոսկերչական արտադրանքի առաջմղման և թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի շրջանառության ոլորտում երրորդ երկրների օրենսդրություն |
|||
|
ոսկերչական արտադրանքի իրացման հեռանկարային շուկաների բացահայտում |
|||
|
էլեկտրոնային առևտրի համար թվային ենթակառուցվածքի ստեղծման փորձ |
|||
|
արտահանման ժամանակ ոսկերչական արտադրատեսակների նույնականացման տեխնոլոգիաներ |
|||
|
ոսկերչական արտադրատեսակների (այդ թվում՝ լիգատուրի) արտադրության տեխնոլոգիաներ և ստանդարտներ |
|||
|
10. Ոսկերչական արտադրանքի, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի նկատմամբ անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման կարգի սահմանում |
2021 թվականի I եռամսյակ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի ակտ |
|
11. Անդամ պետություններում ոսկերչական արտադրանք արտադրողների ցուցահանդես-տոնավաճառային միջոցառումների և բիզնես առաքելությունների ցանկի վերաբերյալ առաջարկության մշակում |
2021 թվականի IV եռամսյակ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկություն |