ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 ապրիլի 2019 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 8-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ԿԵՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերին համապատասխան ներդաշնակեցնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերին համապատասխան ներդաշնակեցնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերին համապատասխան ներդաշնակեցնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերին համապատասխան ներդաշնակեցնելու մասին
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 55-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերի իրականացման նպատակով, և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ կազմակերպել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու, և 2021 թվականի հունվարի 1-ից (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից) եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի միասնական շուկայի) գործունեությունն ապահովելու աշխատանքները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի փոփոխման և ընդունման միջոցով՝ ըստ հավելվածի համաձայն ցանկի (կցվում է)։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի թիվ որոշման |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների հատվածի կարգավորման ոլորտում փոփոխման կամ ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտերի
I. Փոփոխման ենթակա նորմատիվ իրավական ակտերը
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ ЗР-145 օրենքը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միանալու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որպես «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1872-Н և 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 467-Н որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1329-Н որոշումը։
3. Բելառուսի Հանրապետության 2006 թվականի հունվարի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ 93-3 օրենքը։
4. Ղազախստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը։
5. Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 16-ի «Թույլտվությունների և ծանուցումների մասին» թիվ 202-V օրենքը։
6. Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 20-ի «Հիդրոօդերևութաբանության ոլորտում լիազորված մարմնի հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման կարգի մասին հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 103 որոշումը։
7. Ղրղզստանի Հանրապետության «Խախտումների մասին» օրենսգիրքը։
II. Ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտեր
Ղազախստանի Հանրապետության «Բնապահպանական օրենսգիրքը» (նոր խմբագրություն)։