ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 մայիսի 2019 թվականի |
թիվ 82 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ, ԲԵՌՆԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Տրանսպորտային, բեռնառաքման և լոգիստիկ ընկերությունների եվրասիական միության միջև համագործակցության մասին» հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Է.Ա. Կայկիևին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Տրանսպորտային, բեռնառաքման և լոգիստիկ ընկերությունների եվրասիական միության միջև համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Տրանսպորտային, բեռնառաքման և լոգիստիկ ընկերությունների եվրասիական միությունը, այսուհետ՝ Կողմերը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի և 2012 թվականի հունիսի 20-ի Տրանսպորտային, բեռնառաքման և լոգիստիկ ընկերությունների եվրասիական միության կանոնակարգի վրա,
հաշվի առնելով տրանսպորտի զարգացման հարցերի շուրջ Կողմերի ձևավորված կառուցողական փոխգործակցությունը, տրանսպորտային գործունեության վրա ազդող խոչընդոտների վերացմանն ուղղված համատեղ ջանքերը, ինչպես նաև Կողմերի՝ տրանսպորտի ոլորտում, բեռնառաքման և լոգիստիկ գործունեության մեջ համագործակցություն իրականացնելու գործում փոխադարձ հետաքրքրությունը,
հետևելով փոխադարձ հարգանքի և Կողմերի փոխշահավետ գործարար համագործակցության սկզբունքներին,
եկան ստորև նշվածի շուրջ փոխըմբռնման՝
1. Սույն հուշագրի նպատակն է միջազգային փոխադրումների մրցունակության բարձրացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային, լոգիստիկ և բեռնառաքման գործունեության, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն նպաստելը:
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են փոխգործակցել հետևյալ ուղղություններով.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային փոխադրումների (այդ թվում՝ մուլտիմոդալ), բեռնառաքման և լոգիստիկ գործունեության զարգացման միջազգային փորձի կիրառումը.
միջազգային փոխադրումների որակը և արդյունավետությունը բարձրացնելը.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային փոխադրումների իրականացմանը խոչընդոտող արգելքներ բացահայտելը և դրանց վերացման մասով համապատասխան առաջարկներ մշակելը.
Եվրասիական տնտեսական միության տարանցիկ ներուժի իրագործման համար պայմաններ ստեղծելը.
տրանսպորտի, բեռնառաքման և լոգիստիկ գործունեության ոլորտում թվային տեխնոլոգիաներ և ինտելեկտուալ համակարգեր ներդնելը.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օժանդակ տրանսպորտային ծառայությունների շուկայի ձևավորման մասով առաջարկներ մշակելը.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
3. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակով.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության, փաստաթղթերի և փորձի փոխանակման.
տրանսպորտային, բեռնառաքման, լոգիստիկ գործունեության և ճանապարհային տնտեսության զարգացման արդի հարցերի քննարկման համար համատեղ միջոցառումների (համաժողովների, խորհրդակցությունների, ցուցահանդեսների և այլն) անցկացման.
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության ձևով։
4. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերից որևէ մեկի համար չի առաջացնում որևէ իրավական և ֆինանսական պարտավորություն:
5. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
6. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
7. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է քաղաքում 201 թվականի « »-ին, երկու օրինակից՝ ռուսերենով, յուրաքանչյուր Կողմին՝ մեկական օրինակ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Տրանսպորտային, բեռնառաքման և լոգիստիկ ընկերությունների եվրասիական միության կողմից՝ |