ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 ապրիլի 2019 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ
1. 2019 թվականի հունիսի 1-ից գործողության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը՝ տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով (այսուհետ համապատասխանաբար՝ ընդհանուր գործընթաց, միասնական ռեեստր)։
2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցները միանում են միացման ընթացակարգի կատարման միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 39 որոշմամբ հաստատված՝ Տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն։
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին նախքան ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու օրն ապահովելու միասնական ռեեստրի սկզբնական համալրումը միասնական ռեեստրի ազգային հատվածներում ներառված՝ նախկինում տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի մասին տեղեկություններով։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |