ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 ապրիլի 2019 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ

 

1. 2019 թվականի հունիսի 1-ից գործողության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը՝ տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով (այսուհետ համապատասխանաբար՝ ընդհանուր գործընթաց, միասնական ռեեստր)։

2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցները միանում են միացման ընթացակարգի կատարման միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 39 որոշմամբ հաստատված՝ Տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն։

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին նախքան ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու օրն ապահովելու միասնական ռեեստրի սկզբնական համալրումը միասնական ռեեստրի ազգային հատվածներում ներառված՝ նախկինում տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի մասին տեղեկություններով։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան