ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 868-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 853-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 853-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «Անահիտ Ավետիսյանի՝ ճանապարհածախսը» բառերը փոխարինել «Անահիտ Ավետիսյանի և Խաչատուր Ադումյանի՝ միայն ճանապարհածախսը» բառերով.
2) հավելվածը «Ա. Ավետիսյան - թարգմանիչ (29.09.2025 թ. - 30.09.2025 թ., համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյան - թարգմանիչ (30.09.2025 թ., համաձայնությամբ)» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |