ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 24 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 11 որոշումը կատարելու նպատակով՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների` կից ներկայացվող ցանկը (այսուհետ՝ ցանկ):
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումները հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին տեղեկացնելու խնդրանքով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն և համակարգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 24 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների
|
Հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողություններ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացման համար առաջարկվող միջոցառումներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու դեպարտամենտներ |
Ակնկալվող տնտեսական արդյունք | |
|
Ուղղություն 1. Մակրոտնտեսական բարենպաստ պայմանների ստեղծում |
|||||
|
1. Գնային կայունության ապահովում |
գնային կայունության ձեռքբերմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում` ազգային մակարդակով |
գնային կայունության ձեռքբերմանն ու պահպանմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից ձեռնարկվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
մակրոտնտեսական կայունության ապահովում | |
|
2. Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացում՝ գնաճային սպասումները նվազեցնելու նպատակով |
անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից հետևողական հաղորդակցման քաղաքականության վարում՝ դրանց կողմից կայացվող որոշումների թափանցիկությունն ու հասանելիությունն ապահովելու նպատակով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
մակրոտնտեսական կայունության | |
|
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից առաջարկությունների նախապատրաստում, որոնք ուղղված են համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանը՝ անդամ պետությունների կողմից նշված մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցվելու դեպքում |
Հանձնաժողովի հետ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածում նշված՝ տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներն անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում |
անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Պայմանագրի 63-րդ հոդվածում նշված տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներն անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
մակրոտնտեսական կայունության | |
|
անհրաժեշտության դեպքում, համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնելը |
համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունների մշակում |
||||
|
4. Տնտեսության ցիկլային տատանումներից և արտաքին տնտեսական կոնյուկտուրայից պետական ֆինանսների կախվածությունը նվազեցնելուն ուղղված մոտեցումների մշակում, այդ թվում՝ անդամ պետությունների բյուջետային կանոնները կատարելագործելու միջոցով |
պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի կառուցվածքային հաշվեկշռի ցուցանիշի օգտագործման միջազգային գործելակերպի ուսումնասիրում |
պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի կառուցվածքային հաշվեկշռի ցուցանիշի օգտագործման միջազգային գործելակերպի ուսումնասիրում |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
բյուջետային և պարտքային կայունության | |
|
բյուջետային կանոնների մշակման ոլորտում անդամ պետությունների փորձի ուսումնասիրում |
|||||
|
5. Միջնաժամկետ հեռանկարում աստիճանական բյուջետային համախմբվածության ապահովում |
բյուջետային եկամուտների մոբիլիզացմանն ուղղված միջոցների ձեռնարկում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
մակրոտնտեսական կայունության ապահովում | |
|
բյուջետային ծախսերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում |
|||||
|
6. Անդամ պետությունների կողմից պետական ֆինանսների պարտքային կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկում |
պետական կառավարման հատվածի պարտքի կառավարման մասով ռազմավարական միջնաժամկետ փաստաթղթերում պետական կառավարման հատվածի պարտքը Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված սահմաններում պահպանելու անհրաժեշտությունը հաշվի առնելը |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
մակրոտնտեսական կայունության ապահովում | |
|
միջնաժամկետ հեռանկարում փոխառությունների օպտիմալ պայմանների պահպանում |
|||||
|
Ուղղություն 2. Ներդրումային ակտիվության խթանում և գործարար միջավայրի բարելավում | |||||
|
1. Միջնաժամկետ ժամանակահատվածում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հարկային ծանրաբեռնվածության պահպանում՝ կայուն և տնտեսապես հիմնավորված մակարդակի վրա |
կայունության ու անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հարկային ծանրաբեռնվածության կանխատեսելիության սկզբունքների պահպանումը նախատեսող ազգային ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի ընդունման ու կատարման շրջանակներում միջոցառումների իրագործում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
տնտեսավարող սուբյեկտների վրա հարկաբյուջետային բեռի օպտիմալացում | |
|
ներդրումների ծավալների ավելացում | |||||
|
2. Արդյունավետ հարկային արտոնությունների, նվազեցումների համակարգի և այլ մեխանիզմների ստեղծում, որոնք ուղղված են ներդրումային ակտիվության խթանմանը |
անդամ պետությունների կողմից անցկացվող հարկային քաղաքականության շրջանակներում գերակա ազգային ներդրումային ծրագրերում ներդրումների ներգրավմանն ուղղված միջոցառումների իրագործում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
անդամ պետություններում գործարար մթնոլորտի բարելավում | |
|
ներդրումների ծավալների ավելացում | |||||
|
3. Իրավական կարգավորման կատարելագործում և գործնականում պետական ծրագրերի իրականացմանը մասնավոր կապիտալի ներգրավման արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմների ներդրում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա. |
պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցների իրագործում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
բարենպաստ պայմանների ստեղծում՝ պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման մեխանիզմների կատարելագործման համար | |
|
Միության շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման հարցերով փորձագիտական խմբի նիստերի և անդամ պետությունների մասնակցությամբ՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կատարելագործման հարցերի շուրջ խորհրդակցությունների կազմակերպում | |||||
|
մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման հարցերով փորձագիտական խմբի նիստերին և պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կատարելագործման հարցերի շուրջ խորհրդակցություններին |
օժանդակություն անդամ պետություններին՝ պետական-մասնավոր գործընկերության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման հարցում |
||||
|
Միության շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրացիոն բնույթի) իրագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում | |||||
|
4. Կոլեկտիվ և վենչուրային ներդրումների մեխանիզմների զարգացում՝ փոքր և միջին բիզնեսի ֆինանսական հնարավորությունները բարելավելու նպատակով
|
ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման մեխանիզմների զարգացման համար այնպիսի պայմանների ստեղծում, որոնցով կապահովվի այդ ռեսուրսների հասանելիությունը նորարարական ծրագրեր իրականացնող փոքր և միջին ձեռնարկությունների համար |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման մեջ ներդրումների ծավալների ավելացում, անդամ պետություններում գործարար մթնոլորտի բարելավում | |
|
5. երկարաժամկետ վարկային ռեսուրսների հասանելիությունը բարձրացնելու հնարավորությունների ընդլայնում, այդ թվում՝ զարգացման՝ ազգային և տարածաշրջանային ինստիտուտների ներդրումների ներգրավմամբ |
երկարաժամկետ խնայողությունների, այդ թվում՝ կուտակային ապահովագրական և կենսաթոշակային միջոցների ներդրման համար պայմանների ու հարթակների ստեղծում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
երկարաժամկետ վարկավորման ծավալների ավելացում | |
|
զարգացման ազգային ու տարածաշրջանային ինստիտուտների ներուժի օգտագործման ակտիվացում՝ ձեռնարկությունների ներդրումային հնարավորություններն ընդլայնելու նպատակով |
Հանձնաժողովի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
ներգրավվող ներդրումների ծավալների ավելացում | |||
|
Հանձնաժողովի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկների ուսումնասիրում |
ձեռնարկությունների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացում՝ երկարաժամկետ հեռանկարում | ||||
|
ներպետական համաձայնեցման, ներպետական ընթացակարգերի անցկացում և «Միության շրջանակներում՝ վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրի նախագծի ստորագրում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ |
պայմանների ստեղծում անդրսահմանային վարկավորման ժամանակ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն ապահովելու համար, Միության շրջանակներում՝ ֆինանսական ծառայությունների սպառողների համար պայմանների բարելավում, այդ թվում՝ հաշվի առնելով աշխատանքային միգրացիայի ակտիվացումը | ||
|
6. Ինստիտուցիոնալ միջավայրի բարելավում՝ բիզնես վարելու համար |
բիզնեսին ֆինանսական, գույքային, վարչական ու տեղեկատվական օժանդակության համակարգի կատարելագործում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
պայմանների բարելավում՝ անդամ պետություններում բիզնես վարելու համար | |
|
Ուղղություն 3. Տնտեսության իրական հատվածում արտադրողականության բարձրացման համար պայմանների ստեղծում | |||||
|
1. Անդամ պետությունների կողմից արտադրողականության բարձրացմանն ուղղված՝ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի ընդունում և իրագործում |
արտադրողականության բարձրացմանն ուղղված՝ անդամ պետությունների ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի իրագործում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, արտադրողականության բարձրացման հարցերին առնչվող նպատակային փաստաթղթերի ընդունում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
անդամ պետություններում արտադրողականության բարձրացում և տնտեսական զարգացման արագացում | |
|
2. Մշակող արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի առաջանցիկ զարգացման խթանում |
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորում պայմանների ստեղծում՝ մշակող արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական արտադրությունների արագացված զարգացման համար |
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորման արդյունքներով արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ստեղծում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ |
արտադրության գործընթացների օպտիմալացում և անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների, արդյունաբերության ճյուղերի մրցունակության բարձրացում, ինչպես նաև միջճյուղային համագործակցության խորացում՝ արտադրական գործընթացում ներգրավված ձեռնարկությունների քանակն ավելացնելու միջոցով | |
|
մշակող արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանն ուղղված ազգային ծրագրային փաստաթղթերի իրագործում |
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի ներառում Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|||
|
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի իրագործման ընթացքում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում |
անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության և սուբկոնտրակտացիայի համար հասանելի տեղեկատվական ռեսուրսի ստեղծում | ||||
|
արդյունաբերական ձեռնարկությունների (կապալառուների և ենթակապալառուների), աշխատանքների ու ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող միասնական ռեեստրի ազգային հատվածների միջև փոխգործակցության ապահովում |
|||||
|
3. Անդամ պետությունների տնտեսություններում կառուցվածքային վերափոխումների իրականացման շարունակում |
անդամ պետությունների տնտեսություններում կառուցվածքային վերափոխումներին առնչվող ռազմավարական ու ծրագրային փաստաթղթերի իրագործում |
բոլոր անդամ պետությունների համար ընդհանուր շահ ներկայացնող և անդամ պետությունների պահանջմունքներն առավելագույնը բավարարող՝ տնտեսության ոլորտներում կառուցվածքային վերափոխումների վերլուծության անցկացում և անդամ պետությունների հետ դրա արդյունքների քննարկման կազմակերպում |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ
|
արտադրողականության բարձրացում | |
|
կայուն տնտեսական աճի ձեռքբերում | |||||
|
մասնակցություն բոլոր անդամ պետությունների համար ընդհանուր շահ ներկայացնող և անդամ պետությունների պահանջմունքներն առավելագույնը բավարարող՝ տնտեսության ոլորտներում կառուցվածքային վերափոխումների վերլուծության անցկացմանը և անդամ պետությունների հետ դրա արդյունքների քննարկմանը | |||||
|
4. Իրական հատվածում արդիականացման գործընթացների և նորարարական ապրանքների ու տեխնոլոգիաների ներդրման խթանում |
տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորում, իրական հատվածում նորարարական ապրանքների ու տեխնոլոգիաների արդիականացմանն ու ներդրմանն առնչվող ծրագրային փաստաթղթերի իրագործում |
տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորման արդյունքներով տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ |
տնտեսության իրական հատվածում նորարարությունների ներդնում ու առևտրականացում, միջպետական գործակցային կապերի ընդլայնում | |
|
տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի ներառում Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
արդյունաբերության բարձր տեխնոլոգիական հատվածների զարգացում | |||
|
տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում՝ տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի իրագործման ընթացքում |
|||||
|
օգտագործողների, տեխնոլոգիական հարցումների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ պարունակող միասնական ռեեստրի ազգային հատվածների միջև փոխգործակցության ապահովում |
|||||
|
նորարարական նախագծեր իրագործող եվրասիական տեխնոլոգիական հարթակներում մասնակցության համար անդամ պետությունների գործարար համայնքների ներգրավմանն ուղղված միջոցառումների անցկացում |
Միության շրջանակներում իրագործվող միջպետական ծրագրերին ու նորարարական նախագծերին եվրասիական տեխնոլոգիական հարթակներում մասնակցության ապահովում |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|||
|
5. Ինդուստրիալ ենթակառուցվածքի զարգացում |
տեխնոպարկերի, հատուկ ինդուստրիալ գոտիների, տեղեկատվական տեխնոլոգիական հարթակների, ինժինիրինգային կենտրոնների և ինդուստրիալ ենթակառուցվածքի այլ օբյեկտների ձևավորում ու զարգացում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
արդյունաբերության արտադրության զարգացում | |
|
կայուն տնտեսական աճի ձեռքբերում | |||||
|
6. Միության թվային օրակարգի իրագործում և թվային տեխնոլոգիաների ներդրում անդամ պետությունների տնտեսությունների տարբեր ոլորտներում |
Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման հետ կապված առաջարկների ձևավորում ու ներկայացում Հանձնաժողով
|
Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման հետ կապված գործունեության համակարգում, մոնիթորինգ ու վերահսկում |
նախաձեռնությունների կառավարման գրասենյակ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ |
անդամ պետություններում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի զարգացում | |
|
մասնակցություն Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում մշակվող նախաձեռնությունների վերլուծության անցկացմանը և դրանց հիման վրա նախագծերի իրագործմանը |
անդամ պետություններում տնտեսական ակտիվության աճ | ||||
|
անդամ պետությունների արդյունաբերական ներուժի բարձրացում | |||||
|
մասնակցություն արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի նախագծի մշակմանը |
արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի նախագծի մշակման և Միության մարմինների կողմից դրա ուսումնասիրման ապահովում |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ | |||
|
արդյունաբերության թվային փոխակերպման համար անդամ պետությունների կողմից պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին, արտադրանքն արտադրողներին ու գիտական հաստատություններին, արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցին ու տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցին մասնակցությանը ներգրավելու միջոցով |
Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ ձևավորված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ու տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման արդյունքներով |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
|||
|
7. միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործում արդյունաբերական ոլորտում՝ անդամ պետությունների մասնակցությամբ |
մասնակցություն միջպետական ծրագրերի և նախագծերի մշակմանն ու իրականացմանը անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից միջպետական ծրագրերի ու նախագծերի շրջանակներում անդամ պետության տարածքում կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության անցկացում |
Միության մարմինների կողմից ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրման հետ կապված միջոցառումների իրագործում ծրագրերի ու նախագծերի մշակմանն ու իրագործմանն ուղղված գործունեության համակարգման իրականացում |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացում | |
|
8. մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունների զարգացում, աշխատավորների որակավորման բարձրացում՝ աշխատանքային ռեսուրսների որակի բարելավման և արդյունավետ զբաղվածության աճի նպատակով
|
մասնակցություն անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցի մշակմանը՝ Միությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով |
անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցի մշակում՝ Միությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ |
աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում | |
|
աշխատանքային ռեսուրսների որակի բարձրացման համար պայմանների ստեղծում | |||||
|
9. Միության շրջանակներում աշխատանքային և ակադեմիական շարժունակության ոլորտում հնարավորությունների ընդլայնում |
մասնակցություն գիտական աստիճանների ու գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի մշակման նպատակահարմարության հարցի մշակմանը |
գիտական աստիճանների ու գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի մշակման նպատակահարմարության հարցի մշակում |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ |
Միության աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացում, Միության գիտական ներուժի բարձրացում | |
|
Ուղղություն 4. Արտաքին առևտրային կապերի ամրապնդում և Միության ներքին շուկայի զարգացում | |||||
|
1. Միության ներքին շուկայում արգելքների հայտնաբերման և դրանց փուլ առ փուլ վերացման, ինչպես նաև բացառումների և սահմանափակումների կրճատման աշխատանքների շարունակում |
Միության ներքին շուկայի ազգային հատվածներին փոխադարձ հասանելիության համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության մասին, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող` հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության մասին տեղեկատվության ուղարկում Հանձնաժողով |
Միության ներքին շուկայի ազգային հատվածներին փոխադարձ հասանելիության համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության հայտնաբերում, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող` հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության որոշում |
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ, Հանձնաժողովի այլ դեպարտամենտներ (դրանց իրավասությանը համապատասխան) |
անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճ | |
|
փոխադարձ առևտրի ներուժի իրականացում | |||||
|
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծում, և այլ անդամ պետությունների շուկաներ անդամ պետության տնտեսավարող սուբյեկտների հասանելիության պարզեցում | |||||
|
Հանձնաժողովին ժամանակին տեղեկացում` անդամ պետությունների օրենսդրության այն փոփոխությունների մասին, որոնք կարգավորում են մյուս անդամ պետությունների հետ առևտրի ոլորտում իրավահարաբերությունները՝ ներքին շուկայի գործունեությունը պլանավորելու նպատակով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն |
| |||
|
|||||
| 2. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ Միության մաքսային սահմանին իրականացվող գործառնությունների օպտիմալացում՝ արդյունավետ մաքսային և այլ տեսակի հսկողություն ապահովելու միջոցով | էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը կազմելիս Միության տվյալների մոդելի օգտագործմանն անցնելու մասով աշխատանքների անցկացում, Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումների անցկացում |
Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում էլեկտրոնային մաքսային փաստաթղթերին ներկայացվող պահանջների որոշում, էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը կազմելիս Միության տվյալների մոդելի օգտագործմանն անցնելու ժամկետների սահմանում |
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ |
Միության շրջանակներում առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում, փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքաշրջանառության ծավալների ավելացում | |
|
Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումների անցկացում՝ անդամ պետությունների հետ համատեղ |
|||||
|
3. Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկաների ձևավորում՝ այն հատվածներում և ժամկետներում, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներով |
Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների ժամանակին կատարում |
Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարման նկատմամբ մոնիթորինգ |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
անդամ պետությունների ծառայությունների փոխադարձ առևտրի աճ | |
|
ծառայությունների հատվածների մրցունակության բարձրացում | |||||
|
4. Միության տրանսպորտային-լոգիստիկ ներուժի զարգացում և դրա՝ տարանցման հնարավորությունների օգտագործում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») կատարում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») իրագործում և կատարման նկատմամբ մոնիթորինգ |
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ |
փոխադարձ և արտաքին առևտրի շրջանակներում բեռնահոսքերի ավելացում | |
|
5. Երրորդ կողմերի հետ առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման աշխատանքների շարունակում՝ արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով |
մասնակցություն Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության) միջև առևտրային համաձայնագրերի կնքման վերաբերյալ բանակցություններին |
Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության) միջև առևտրային համաձայնագրերի կնքման վերաբերյալ բանակցությունների կազմակերպում և անցկացում |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
երրորդ երկրների հետ առևտրի ծավալների ավելացում | |
|
Միության և դրա անդամ պետությունների ու առևտրային գործընկեր հանդիսացող պետությունների միջև առևտրային համագործակցության ինտենսիֆիկացում | |||||
|
անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում առաջարկների նախապատրաստում՝ երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ |
երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առևտրային գործընկեր հանդիսացող պետությունների կամ անդամ պետությունների առաջարկների ուսումնասիրման ապահովում Հանձնաժողովի հարթակում |
երրորդ կողմերի շուկաներ անդամ պետությունների ապրանքների հասանելիության պայմանների պարզեցում | |||
|
երրորդ կողմերի կառավարությունների և գործարար համայնքների հետ միջազգային համագործակցության զարգացում | |||||
|
Հանձնաժողովի և արտասահմանյան երկրների (Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Կամբոջայի Թագավորության, Մարոկկոյի Թագավորության, Մոլդովայի Հանրապետության, Մոնղոլիայի, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Չիլիի Հանրապետության) կառավարությունների միջև և (Հունաստանի Հանրապետության հետ) համատեղ հայտարարագրի շրջանակներում համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի իրագործում |
աշխատանքային խմբերի նիստերի, բիզնես ֆորումների և այլ միջոցառումների կազմակերպում |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ | |||
|
Հանձնաժողովի և շահագրգռված արտասահմանյան երկրների կառավարությունների միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի նախագծերի մշակում ու համաձայնեցում | |||||
|
Հանձնաժողովի և շահագրգռված արտասահմանյան երկրների կառավարությունների միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի նախագծերի համաձայնեցում |
|||||
|
6. Փոխգործակցության խորացում միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն այլ միավորումների հետ տնտեսական բնագավառում |
Հանձնաժողովի և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների (Անդյան համայնքի) միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի իրագործում |
աշխատանքային խմբերի նիստերի, բիզնես- ֆորումների և այլ միջոցառումների կազմակերպում |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ |
անդամ պետությունների մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացում | |
|
անդամ պետությունների համար առևտրի պայմանների կանխատեսելիության ու թափանցիկության մակարդակի և համաշխարհային տնտեսությունում Միության դերի բարձրացում | |||||
|
Հանձնաժողովի և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների (Անկախ պետությունների համագործակցության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Լատինամերիկյան տնտեսական համակարգի, Առևտրի միջազգային կենտրոնի և այլնի) միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի նախագծերի համաձայնեցում |
հուշագրերի նախագծերի մշակում ու համաձայնեցում, փոխգործակցություն տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ, Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ | |||
|
փոխգործակցություն և մասնակցություն միջազգային կազմակերպությունների (Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների, ՄԱԿ-ի՝ առևտրի ու զարգացման հարցերով համաժողովի, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության և այլնի) գծով մարմինների աշխատանքին |
նշված միջոցառումներին Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության ապահովում, համատեղ միջոցառումների կազմակերպում |
||||
|
Միությանը Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների անցկացում |
Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունների հանդիպումների կազմակերպում ու անցկացում՝ ԱՀԿ-ի շրջանակներում սակագնային պարտավորությունների փոփոխման հարցերի շուրջ մասնակցություն ԱՀԿ-ի շահագրգռված անդամների՝ սակագնային բանակցությունների մասնակիցների հետ խորհրդակցություններին |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
ԱՀԿ-ի շրջանակներում անդամ պետությունների սակագնային պարտավորությունների ներդաշնակեցում | ||