ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    

22 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 24

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 11 որոշումը կատարելու նպատակով՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների` կից ներկայացվող ցանկը (այսուհետ՝ ցանկ):

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումները հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին տեղեկացնելու խնդրանքով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն և համակարգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 22-ի

թիվ 24 կարգադրությամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների

 

Հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողություններ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացման համար առաջարկվող միջոցառումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու դեպարտամենտներ

Ակնկալվող տնտեսական արդյունք

 

Ուղղություն 1. Մակրոտնտեսական բարենպաստ պայմանների ստեղծում

 

1. Գնային կայունության ապահովում

գնային կայունության ձեռքբերմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում` ազգային մակարդակով

գնային կայունության ձեռքբերմանն ու պահպանմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից ձեռնարկվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

մակրոտնտեսական կայունության ապահովում

2. Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի քաղաքականության նկատմամբ վստահության բարձրացում՝ գնաճային սպասումները նվազեցնելու նպատակով

անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից հետևողական հաղորդակցման քաղաքականության վարում՝ դրանց կողմից կայացվող որոշումների թափանցիկությունն ու հասանելիությունն ապահովելու նպատակով

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

մակրոտնտեսական կայունության
ապահովում

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից առաջարկությունների նախապատրաստում, որոնք ուղղված են համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանը՝ անդամ պետությունների կողմից նշված մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցվելու դեպքում

Հանձնաժողովի հետ խորհրդակցությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածում նշված՝ տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներն անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում

անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում՝ Պայմանագրի 63-րդ հոդվածում նշված տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներն անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

մակրոտնտեսական կայունության
ապահովում

անհրաժեշտության դեպքում, համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնելը

համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունների մշակում

 

4. Տնտեսության ցիկլային տատանումներից և արտաքին տնտեսական կոնյուկտուրայից պետական ֆինանսների կախվածությունը նվազեցնելուն ուղղված մոտեցումների մշակում, այդ թվում՝ անդամ պետությունների բյուջետային կանոնները կատարելագործելու միջոցով

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի կառուցվածքային հաշվեկշռի ցուցանիշի օգտագործման միջազգային գործելակերպի ուսումնասիրում

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի կառուցվածքային հաշվեկշռի ցուցանիշի օգտագործման միջազգային գործելակերպի ուսումնասիրում

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

բյուջետային և պարտքային կայունության
ձեռքբերում ու պահպանում

 

բյուջետային կանոնների մշակման ոլորտում անդամ պետությունների փորձի ուսումնասիրում

   

5. Միջնաժամկետ հեռանկարում աստիճանական բյուջետային համախմբվածության ապահովում

բյուջետային եկամուտների մոբիլիզացմանն ուղղված միջոցների ձեռնարկում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

մակրոտնտեսական կայունության ապահովում

բյուջետային ծախսերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում

 

6. Անդամ պետությունների կողմից պետական ֆինանսների պարտքային կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկում

պետական կառավարման հատվածի պարտքի կառավարման մասով ռազմավարական միջնաժամկետ փաստաթղթերում պետական կառավարման հատվածի պարտքը Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված սահմաններում պահպանելու անհրաժեշտությունը հաշվի առնելը

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

մակրոտնտեսական կայունության ապահովում

միջնաժամկետ հեռանկարում փոխառությունների օպտիմալ պայմանների պահպանում

 

Ուղղություն 2. Ներդրումային ակտիվության խթանում և գործարար միջավայրի բարելավում

1. Միջնաժամկետ ժամանակահատվածում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հարկային ծանրաբեռնվածության պահպանում՝ կայուն և տնտեսապես հիմնավորված մակարդակի վրա

կայունության ու անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հարկային ծանրաբեռնվածության կանխատեսելիության սկզբունքների պահպանումը նախատեսող ազգային ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի ընդունման ու կատարման շրջանակներում միջոցառումների իրագործում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

տնտեսավարող սուբյեկտների վրա հարկաբյուջետային բեռի օպտիմալացում

ներդրումների ծավալների ավելացում

2. Արդյունավետ հարկային արտոնությունների, նվազեցումների համակարգի և այլ մեխանիզմների ստեղծում, որոնք ուղղված են ներդրումային ակտիվության խթանմանը

անդամ պետությունների կողմից անցկացվող հարկային քաղաքականության շրջանակներում գերակա ազգային ներդրումային ծրագրերում ներդրումների ներգրավմանն ուղղված միջոցառումների իրագործում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

անդամ պետություններում գործարար մթնոլորտի բարելավում

ներդրումների ծավալների ավելացում

3. Իրավական կարգավորման կատարելագործում և գործնականում պետական ծրագրերի իրականացմանը մասնավոր կապիտալի ներգրավման արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմների ներդրում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա.

պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցների իրագործում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

բարենպաստ պայմանների ստեղծում՝ պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման մեխանիզմների կատարելագործման համար

Միության շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման հարցերով փորձագիտական խմբի նիստերի և անդամ պետությունների մասնակցությամբ՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կատարելագործման հարցերի շուրջ խորհրդակցությունների կազմակերպում

մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման հարցերով փորձագիտական խմբի նիստերին և պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կատարելագործման հարցերի շուրջ խորհրդակցություններին

օժանդակություն անդամ պետություններին՝ պետական-մասնավոր գործընկերության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման հարցում

   

Միության շրջանակներում պետական-մասնավոր գործընկերության ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրացիոն բնույթի) իրագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում

4. Կոլեկտիվ և վենչուրային ներդրումների մեխանիզմների զարգացում՝ փոքր և միջին բիզնեսի ֆինանսական հնարավորությունները բարելավելու նպատակով

 

ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման մեխանիզմների զարգացման համար այնպիսի պայմանների ստեղծում, որոնցով կապահովվի այդ ռեսուրսների հասանելիությունը նորարարական ծրագրեր իրականացնող փոքր և միջին ձեռնարկությունների համար

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման մեջ ներդրումների ծավալների ավելացում, անդամ պետություններում գործարար մթնոլորտի բարելավում

5. երկարաժամկետ վարկային ռեսուրսների հասանելիությունը բարձրացնելու հնարավորությունների ընդլայնում, այդ թվում՝ զարգացման՝ ազգային և տարածաշրջանային ինստիտուտների ներդրումների ներգրավմամբ

երկարաժամկետ խնայողությունների, այդ թվում՝ կուտակային ապահովագրական և կենսաթոշակային միջոցների ներդրման համար պայմանների ու հարթակների ստեղծում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

երկարաժամկետ վարկավորման ծավալների ավելացում

 

զարգացման ազգային ու տարածաշրջանային ինստիտուտների ներուժի օգտագործման ակտիվացում՝ ձեռնարկությունների ներդրումային հնարավորություններն ընդլայնելու նպատակով

Հանձնաժողովի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում

ներգրավվող ներդրումների ծավալների ավելացում

 

Հանձնաժողովի և Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկների ուսումնասիրում

 

ձեռնարկությունների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացում՝ երկարաժամկետ հեռանկարում

 

ներպետական համաձայնեցման, ներպետական ընթացակարգերի անցկացում և «Միության շրջանակներում՝ վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրի նախագծի ստորագրում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

պայմանների ստեղծում անդրսահմանային վարկավորման ժամանակ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն ապահովելու համար, Միության շրջանակներում՝ ֆինանսական ծառայությունների սպառողների համար պայմանների բարելավում, այդ թվում՝ հաշվի առնելով աշխատանքային միգրացիայի ակտիվացումը

6. Ինստիտուցիոնալ միջավայրի բարելավում՝ բիզնես վարելու համար

բիզնեսին ֆինանսական, գույքային, վարչական ու տեղեկատվական օժանդակության համակարգի կատարելագործում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

պայմանների բարելավում՝ անդամ պետություններում բիզնես վարելու համար

Ուղղություն 3. Տնտեսության իրական հատվածում արտադրողականության բարձրացման համար պայմանների ստեղծում

1. Անդամ պետությունների կողմից արտադրողականության բարձրացմանն ուղղված՝ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի ընդունում և իրագործում

արտադրողականության բարձրացմանն ուղղված՝ անդամ պետությունների ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի իրագործում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, արտադրողականության բարձրացման հարցերին առնչվող նպատակային փաստաթղթերի ընդունում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

անդամ պետություններում արտադրողականության բարձրացում և տնտեսական զարգացման արագացում

2. Մշակող արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի առաջանցիկ զարգացման խթանում

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորում պայմանների ստեղծում՝ մշակող արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական արտադրությունների արագացված զարգացման համար

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորման արդյունքներով արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ստեղծում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

արտադրության գործընթացների օպտիմալացում և անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների, արդյունաբերության ճյուղերի մրցունակության բարձրացում, ինչպես նաև միջճյուղային համագործակցության խորացում՝ արտադրական գործընթացում ներգրավված ձեռնարկությունների քանակն ավելացնելու միջոցով

 

մշակող արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանն ուղղված ազգային ծրագրային փաստաթղթերի իրագործում

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի ներառում Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 
   

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի իրագործման ընթացքում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում

 

անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության և սուբկոնտրակտացիայի համար հասանելի տեղեկատվական ռեսուրսի ստեղծում

   

արդյունաբերական ձեռնարկությունների (կապալառուների և ենթակապալառուների), աշխատանքների ու ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող միասնական ռեեստրի ազգային հատվածների միջև փոխգործակցության ապահովում

   

3. Անդամ պետությունների տնտեսություններում կառուցվածքային վերափոխումների իրականացման շարունակում

անդամ պետությունների տնտեսություններում կառուցվածքային վերափոխումներին առնչվող ռազմավարական ու ծրագրային փաստաթղթերի իրագործում

բոլոր անդամ պետությունների համար ընդհանուր շահ ներկայացնող և անդամ պետությունների պահանջմունքներն առավելագույնը բավարարող՝ տնտեսության ոլորտներում կառուցվածքային վերափոխումների վերլուծության անցկացում և անդամ պետությունների հետ դրա արդյունքների քննարկման կազմակերպում

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

 

արտադրողականության բարձրացում

 

կայուն տնտեսական աճի ձեռքբերում

 

մասնակցություն բոլոր անդամ պետությունների համար ընդհանուր շահ ներկայացնող և անդամ պետությունների պահանջմունքներն առավելագույնը բավարարող՝ տնտեսության ոլորտներում կառուցվածքային վերափոխումների վերլուծության անցկացմանը և անդամ պետությունների հետ դրա արդյունքների քննարկմանը

4. Իրական հատվածում արդիականացման գործընթացների և նորարարական ապրանքների ու տեխնոլոգիաների ներդրման խթանում

տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորում, իրական հատվածում նորարարական ապրանքների ու տեխնոլոգիաների արդիականացմանն ու ներդրմանն առնչվող ծրագրային փաստաթղթերի իրագործում

տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորման արդյունքներով տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

տնտեսության իրական հատվածում նորարարությունների ներդնում ու առևտրականացում, միջպետական գործակցային կապերի ընդլայնում

   

տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի ներառում Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

արդյունաբերության բարձր տեխնոլոգիական հատվածների զարգացում

   

տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում՝ տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի գործունեությունն ապահովող ընդհանուր գործընթացի իրագործման ընթացքում

   
   

օգտագործողների, տեխնոլոգիական հարցումների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ պարունակող միասնական ռեեստրի ազգային հատվածների միջև փոխգործակցության ապահովում

   
 

նորարարական նախագծեր իրագործող եվրասիական տեխնոլոգիական հարթակներում մասնակցության համար անդամ պետությունների գործարար համայնքների ներգրավմանն ուղղված միջոցառումների անցկացում

Միության շրջանակներում իրագործվող միջպետական ծրագրերին ու նորարարական նախագծերին եվրասիական տեխնոլոգիական հարթակներում մասնակցության ապահովում

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

5. Ինդուստրիալ ենթակառուցվածքի զարգացում

տեխնոպարկերի, հատուկ ինդուստրիալ գոտիների, տեղեկատվական տեխնոլոգիական հարթակների, ինժինիրինգային կենտրոնների և ինդուստրիալ ենթակառուցվածքի այլ օբյեկտների ձևավորում ու զարգացում

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

արդյունաբերության արտադրության զարգացում

 

կայուն տնտեսական աճի ձեռքբերում

6. Միության թվային օրակարգի իրագործում և թվային տեխնոլոգիաների ներդրում անդամ պետությունների տնտեսությունների տարբեր ոլորտներում

Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման հետ կապված առաջարկների ձևավորում ու ներկայացում Հանձնաժողով

 

Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման հետ կապված գործունեության համակարգում, մոնիթորինգ ու վերահսկում

նախաձեռնությունների կառավարման գրասենյակ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

անդամ պետություններում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի զարգացում

մասնակցություն Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում մշակվող նախաձեռնությունների վերլուծության անցկացմանը և դրանց հիման վրա նախագծերի իրագործմանը

 

անդամ պետություններում տնտեսական ակտիվության աճ

 

անդամ պետությունների արդյունաբերական ներուժի բարձրացում

մասնակցություն արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի նախագծի մշակմանը

արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգի նախագծի մշակման և Միության մարմինների կողմից դրա ուսումնասիրման ապահովում

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

արդյունաբերության թվային փոխակերպման համար անդամ պետությունների կողմից պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին, արտադրանքն արտադրողներին ու գիտական հաստատություններին, արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցին ու տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցին մասնակցությանը ներգրավելու միջոցով

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ ձևավորված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ու տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման արդյունքներով

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

 

7. միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործում արդյունաբերական ոլորտում՝ անդամ պետությունների մասնակցությամբ

մասնակցություն միջպետական ծրագրերի և նախագծերի մշակմանն ու իրականացմանը անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից միջպետական ծրագրերի ու նախագծերի շրջանակներում անդամ պետության տարածքում կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության անցկացում

Միության մարմինների կողմից ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրման հետ կապված միջոցառումների իրագործում ծրագրերի ու նախագծերի մշակմանն ու իրագործմանն ուղղված գործունեության համակարգման իրականացում

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացում

8. մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունների զարգացում, աշխատավորների որակավորման բարձրացում՝ աշխատանքային ռեսուրսների որակի բարելավման և արդյունավետ զբաղվածության աճի նպատակով

 

մասնակցություն անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցի մշակմանը՝ Միությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով

անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցի մշակում՝ Միությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անդամ պետությունների աշխատավորների կազմակերպված հավաքագրման և ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ

աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում

 

աշխատանքային ռեսուրսների որակի բարձրացման համար պայմանների ստեղծում

9. Միության շրջանակներում աշխատանքային և ակադեմիական շարժունակության ոլորտում հնարավորությունների ընդլայնում

մասնակցություն գիտական աստիճանների ու գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի մշակման նպատակահարմարության հարցի մշակմանը

գիտական աստիճանների ու գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի մշակման նպատակահարմարության հարցի մշակում

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ

Միության աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացում, Միության գիտական ներուժի բարձրացում

Ուղղություն 4. Արտաքին առևտրային կապերի ամրապնդում և Միության ներքին շուկայի զարգացում

1. Միության ներքին շուկայում արգելքների հայտնաբերման և դրանց փուլ առ փուլ վերացման, ինչպես նաև բացառումների և սահմանափակումների կրճատման աշխատանքների շարունակում

Միության ներքին շուկայի ազգային հատվածներին փոխադարձ հասանելիության համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության մասին, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող` հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության մասին տեղեկատվության ուղարկում Հանձնաժողով

Միության ներքին շուկայի ազգային հատվածներին փոխադարձ հասանելիության համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության հայտնաբերում, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող` հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության որոշում

Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ, Հանձնաժողովի այլ դեպարտամենտներ (դրանց իրավասությանը համապատասխան)

անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճ

փոխադարձ առևտրի ներուժի իրականացում

ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծում, և այլ անդամ պետությունների շուկաներ անդամ պետության տնտեսավարող սուբյեկտների հասանելիության պարզեցում

 

Հանձնաժողովին ժամանակին տեղեկացում` անդամ պետությունների օրենսդրության այն փոփոխությունների մասին, որոնք կարգավորում են մյուս անդամ պետությունների հետ առևտրի ոլորտում իրավահարաբերությունները՝ ներքին շուկայի գործունեությունը պլանավորելու նպատակով

անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցառումների վերլուծություն

 

 

ներքին շուկայի գործունեության ապահովում առանց խոչընդոտների՝ բացառումների և սահմանափակումների նվազագույն քանակով

   

մասնակցություն Եվրասիական միջպետական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման 2018-2019 թվականների միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրագործմանը

   
2. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ Միության մաքսային սահմանին իրականացվող գործառնությունների օպտիմալացում՝ արդյունավետ մաքսային և այլ տեսակի հսկողություն ապահովելու միջոցով էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը կազմելիս Միության տվյալների մոդելի օգտագործմանն անցնելու մասով աշխատանքների անցկացում, Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումների անցկացում

Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում էլեկտրոնային մաքսային փաստաթղթերին ներկայացվող պահանջների որոշում, էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը կազմելիս Միության տվյալների մոդելի օգտագործմանն անցնելու ժամկետների սահմանում

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

Միության շրջանակներում առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում, փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքաշրջանառության ծավալների ավելացում

   

Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումների անցկացում՝ անդամ պետությունների հետ համատեղ

   

3. Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկաների ձևավորում՝ այն հատվածներում և ժամկետներում, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներով

Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների ժամանակին կատարում

Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարման նկատմամբ մոնիթորինգ

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

անդամ պետությունների ծառայությունների փոխադարձ առևտրի աճ

ծառայությունների հատվածների մրցունակության բարձրացում

4. Միության տրանսպորտային-լոգիստիկ ներուժի զարգացում և դրա՝ տարանցման հնարավորությունների օգտագործում

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») կատարում

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») իրագործում և կատարման նկատմամբ մոնիթորինգ

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

փոխադարձ և արտաքին առևտրի շրջանակներում բեռնահոսքերի ավելացում

5. Երրորդ կողմերի հետ առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման աշխատանքների շարունակում՝ արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով

մասնակցություն Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության) միջև առևտրային համաձայնագրերի կնքման վերաբերյալ բանակցություններին

Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության) միջև առևտրային համաձայնագրերի կնքման վերաբերյալ բանակցությունների կազմակերպում և անցկացում

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

երրորդ երկրների հետ առևտրի ծավալների ավելացում

 

Միության և դրա անդամ պետությունների ու առևտրային գործընկեր հանդիսացող պետությունների միջև առևտրային համագործակցության ինտենսիֆիկացում

 

անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում առաջարկների նախապատրաստում՝ երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առևտրային գործընկեր հանդիսացող պետությունների կամ անդամ պետությունների առաջարկների ուսումնասիրման ապահովում Հանձնաժողովի հարթակում

 

երրորդ կողմերի շուկաներ անդամ պետությունների ապրանքների հասանելիության պայմանների պարզեցում

երրորդ կողմերի կառավարությունների և գործարար համայնքների հետ միջազգային համագործակցության զարգացում

 

Հանձնաժողովի և արտասահմանյան երկրների (Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Կամբոջայի Թագավորության, Մարոկկոյի Թագավորության, Մոլդովայի Հանրապետության, Մոնղոլիայի, Պերուի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Չիլիի Հանրապետության) կառավարությունների միջև և (Հունաստանի Հանրապետության հետ) համատեղ հայտարարագրի շրջանակներում համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի իրագործում

աշխատանքային խմբերի նիստերի, բիզնես ֆորումների և այլ միջոցառումների կազմակերպում

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

Հանձնաժողովի և շահագրգռված արտասահմանյան երկրների կառավարությունների միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի նախագծերի մշակում ու համաձայնեցում

Հանձնաժողովի և շահագրգռված արտասահմանյան երկրների կառավարությունների միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի նախագծերի համաձայնեցում

 

6. Փոխգործակցության խորացում միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն այլ միավորումների հետ տնտեսական բնագավառում

Հանձնաժողովի և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների (Անդյան համայնքի) միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի իրագործում

աշխատանքային խմբերի նիստերի, բիզնես- ֆորումների և այլ միջոցառումների կազմակերպում

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

անդամ պետությունների մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացում

անդամ պետությունների համար առևտրի պայմանների կանխատեսելիության ու թափանցիկության մակարդակի և համաշխարհային տնտեսությունում Միության դերի բարձրացում

 

Հանձնաժողովի և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների (Անկախ պետությունների համագործակցության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Լատինամերիկյան տնտեսական համակարգի, Առևտրի միջազգային կենտրոնի և այլնի) միջև համագործակցության ու փոխըմբռնման հուշագրերի նախագծերի համաձայնեցում

հուշագրերի նախագծերի մշակում ու համաձայնեցում, փոխգործակցություն տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ, Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

 

փոխգործակցություն և մասնակցություն միջազգային կազմակերպությունների (Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների, ՄԱԿ-ի՝ առևտրի ու զարգացման հարցերով համաժողովի, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության և այլնի) գծով մարմինների աշխատանքին

նշված միջոցառումներին Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության ապահովում, համատեղ միջոցառումների կազմակերպում

   
 

Միությանը Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների անցկացում

Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունների հանդիպումների կազմակերպում ու անցկացում՝ ԱՀԿ-ի շրջանակներում սակագնային պարտավորությունների փոփոխման հարցերի շուրջ մասնակցություն ԱՀԿ-ի շահագրգռված անդամների՝ սակագնային բանակցությունների մասնակիցների հետ խորհրդակցություններին

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

ԱՀԿ-ի շրջանակներում անդամ պետությունների սակագնային պարտավորությունների ներդաշնակեցում