ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 160 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին
1. «Եվրասիական տեխնոլոգիական առաջնահերթ հարթակների ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ի թիվ կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարվող
1. 2-րդ կետում «15» թիվը փոխարինել «16» թվով։
2. Նշված կարգադրության թիվ 1 հավելվածում՝
ա) առաջին սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ դիրքով՝
«12. Էներգետիկա».
բ) երկրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ դիրքով՝
«15. Էներգետիկա և էլեկտրիֆիկացում»:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 16 հավելվածով՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ 16 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Էներգետիկա և էլեկտրիֆիկացում» եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հիմնադիրներ՝
«ՄԷԻ» ազգային հետազոտական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա).
Բելառուսի ազգային տեխնիկական համալսարան (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ).
«Սոկոլովսկո-Սարբայսկոյե լեռնահարստացման արտադրական միավորում» բաժնետիրական ընկերություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ռուդնի).
«Ռուդնիի ինդուստրիալ ինստիտուտ» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ռուդնի).
«Ս. Տորայգիրովի անվան Պավլոդարի պետական համալսարան» տնտեսվարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Պավլոդար).
«EcoWatt[Էկո-Վատտ]» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի).
Ղրղզստանի Ի. Ռազզակովի անվան պետական տեխնիկական համալսարան (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ)
Վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգաարդյունավետության զարգացման կենտրոն (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ).
«ԳՐՈՍՍՄԱՆ ՌՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Սանկտ Պետերբուրգ).
2. Նպատակներ՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ կազմակերպությունների արդյունավետ փոխգործակցության ապահովում՝ սպառողներին էներգետիկ ռեսուրսներով ապահովելու, դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և շրջակա միջավայրի վրա էներգետիկ օբյեկտների բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով.
անդամ պետություններում ավանդական և վերականգնվող էներգառեսուրսների արտադրության, փոխակերպման, հաղորդման, բաշխման և սպառման էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և առևտրականացում:
3. Խնդիրներ՝
էներգետիկայի ոլորտում ազգային առաջատար և համաշխարհային ձեռքբերումների վերլուծության մասով համակարգային աշխատանքի կազմակերպում.
անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածների՝ նոր էներգետիկ տեխնոլոգիաների պահանջմունքի որոշում.
անդամ պետությունների գիտական ներուժի և բիզնես համայնքի ներկայացուցիչների ներգրավում՝ նորարարական արտադրատեսակների և տեխնոլոգիաների մասով կիրառական խնդիրների համատեղ լուծման, արդյունաբերական արտադրության մեջ դրանց ներդրման համար.
անդամ պետություններում և երրորդ երկրներում կիրառվող էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման լավագույն ձեռքբերումների և հասանելի տեխնոլոգիաների բացահայտում, անդամ պետությունների տարածքներում գիտատեխնիկական գերակա համատեղ նախագծերի որոնում և աջակցություն դրանց զարգացմանը:
4. Գործունեության հիմնական ուղղությունները՝
Էներգետիկ մեքենաշինություն,
արդյունավետ ջերմաֆիկացում, կոգեներացում և տրիգեներացում, կենտրոնացված և ապակենտրոնացված ջերմամատակարարում,
Էլեկտրիֆիկացում՝ էներգամատակարարման հուսալիության բարձրացում, ռելեային պաշտպանություն և կորուստների նվազեցման ավտոմատիկա, էլեկտրական էներգիայի որակի բարձրացում,
«խելացի էլեկտրական ցանցեր», այդ թվում՝ ցանցում տարբեր աղբյուրների, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների զուգահեռ աշխատանքի հնարավորություն ապահովող,
բաշխված գեներացում՝ ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրները,
վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում՝ հեռավոր սպառողների էներգամատակարարման համար