ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակով՝ նշված պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետին եւ 52-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝
1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ն անդամ պետությունների էլեկտրակապի միջոցներ արտադրողների համար ապահովել անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին էլեկտրակապի միջոցների համապատասխանությունը հաստատելիս որպես հայտատու հանդես գալու հնարավորությունը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանին՝ ապահովել սույն կարգադրության կատարման մշտադիտարկումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |