ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 174 |
քաղ. Մոսկվա |
«ԿԱՍԵՑՎԱԾ, ՀԵՏ ԿԱՆՉՎԱԾ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Գործողության մեջ դնել «Կասեցված, հետ կանչված և բժշկական կիրառման համար արգելված դեղամիջոցների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն կարգադրությանը համապատասխան՝ գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է միանալու ընթացակարգը կատարելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 126 որոշմամբ հաստատված՝ «Կասեցված, հետ կանչված և բժշկական կիրառման համար արգելված դեղամիջոցների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |