ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 մայիսի 2018 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ` 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության միջև համագործակցության մասին» 2016 թվականի մարտի 29-ի հուշագրի կիրարկման` 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի նախագծին (կից ներկայացվում է) և ձևակերպել պայմանավորվածություն ծրագրի կիրառման մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկու ու «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության նախագահ Ա. Յու. Չայկայի միջև գրությունների փոխանակման ճանապարհով՝ նկատի ունենալով, որ նշված ծրագիրն սկսելու է կիրառվել վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից։ Թույլատրել նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարելու սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԾՐԱԳԻՐ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միության միջև համագործակցության մասին» 2016 թվականի մարտի 29-ի հուշագրի կիրարկման 2018-2020 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կիրարկման ձևը |
Կիրարկման ժամկետը |
|
I. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերլուծական ապահովումը | |||
|
1. Տեղեկատվական վերլուծական նյութերի նախապատրաստում հետևյալ հարցերով՝
երրորդ երկրներում արդյունաբերական քաղաքականության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում քաղաքականության կիրարկման միջոցների ու մեխանիզմների կիրառում, երրորդ երկրների լավագույն գործելակերպերի օգտագործում՝ արտահանմանն օժանդակության, արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերի զարգացման հիմնական ռազմավարությունների կիրարկման, կոոպերացիոն շղթաների ձևավորման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, երրորդ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման բարձր տեխնոլոգիաների տրանսֆերի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ, անդամ պետություններ) արտադրանքի արտահանման ընդլայնման ոլորտներում |
«Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրես» հասարակական միավորումների միջազգային միությունը (այսուհետ՝ ԱՁՄԿ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը |
վերլուծական նյութեր, շնորհանդեսներ, գրաֆիկներ, երրորդ երկրների շուկաների ուսումնասիրություններ |
յուրաքանչյուր տարի |
|
II. Պայմանների ստեղծում՝ ինտեգրումը զարգացնելու համար | |||
|
2. Արդյունաբերության, ագրոարդյունաբերական համալիրի և իրական հատվածի գործունեությունն ապահովող ծառայությունների ոլորտում անդամ պետությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացման գործընթացում հայտնաբերված խոչընդոտները վերացնելու մասով առաջարկներ նախապատրաստելն ու Հանձնաժողով ներկայացնելը |
ԱՁՄԿ |
հայտնաբերված խոչընդոտների ու սահմանափակումների վերաբերյալ զեկույց, տեղեկատվական նյութեր, խորհրդակցությունների, «կլոր սեղան» քննարկումների անցկացում |
մշտական հիմունքներով |
|
3. Ինտեգրումը զարգացնելու ուղղությունների ցանկը նախապատրաստելն ու Հանձնաժողով ներկայացնելը՝ անդամ պետություններում ներմուծափոխարինման ծրագրերը կիրարկելու նպատակով |
ԱՁՄԿ |
Ինտեգրումը զարգացնելու ուղղությունների ցանկ, վերլուծական նյութեր, տեղեկատվական նյութեր, ուսումնասիրություններ |
2018 թվականի II կիսամյակ |
|
4. Անդամ պետությունների և երրորդ երկրների մասնակցությամբ կիրարկվող հավանական կոոպերացիոն նախագծերի ցանկը նախապատրաստելը |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
կոոպերացիոն նախագծերի ցանկ, վերլուծական նյութեր, տեղեկատվական նյութեր, ուսումնասիրություններ |
2019 թվականի I կիսամյակ |
|
5. ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսության՝ ագրոարդյունաբերական և արդյունաբերական համագործակցության համար գերակա հատվածներում ձեռնարկատիրական ակտիվությունը զարգացնելու մասով առաջարկներ նախապատրաստելը |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
առաջարկներ, համատեղ հրապարակումներ |
մշտական հիմունքներով |
|
III. Գիտատեխնիկական համագործակցություն | |||
|
6. Անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի մրցակցային առավելությունների կիրարկումն ապահովող՝ գիտության և տեխնոլոգիաների հեռանկարային բնագավառների ցանկը նախապատրաստելն ու Հանձնաժողով ներկայացնելը՝ համապատասխան արտադրանքը երրորդ երկրների շուկաներ հասցնելու նպատակով |
ԱՁՄԿ |
գիտության և տեխնոլոգիաների հեռանկարային բնագավառների ցանկ |
2018 թվականի II կիսամյակ |
|
7. Աջակցություն համագործակցության զարգացմանը՝ հեռանկարային արտասահմանյան տեխնոլոգիաների տրանսֆերի բնագավառում |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ՝ հեռանկարային արտասահմանյան տեխնոլոգիաների տրանսֆերի մասով |
2019 թվականի II կիսամյակ |
|
IV. Կոոպերացիոն նախագծերի կիրարկում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում | |||
|
8. Լավագույն համաշխարհային անալոգներին համապատասխանող՝ բարձր արտադրողականության ժամանակակից հացահատիկահավաք կոմբայն ստեղծելու մասով առաջարկներ նախապատրաստելը |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ, վերլուծական նյութեր |
2018-2019 թվականներ |
|
9. Անդամ պետությունների տարածքներում նորարարական, այդ թվում՝ էլեկտրական շարժիչներով և անօդաչու վարման հնարավորությամբ տրանսպորտային միջոցների արտադրության մասով առաջարկներ նախապատրաստելը |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ, վերլուծական նյութեր |
2018 թվական |
|
10. ԵԱՏՄ-ի շրջանակներում արտադրողների և գիտական կենտրոնների կոոպերացիոն համագործակցության զարգացման մասով առաջարկներ նախապատրաստելը՝ ավիատեխնիկայի մշակման և արտադրության նպատակով |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ, վերլուծական նյութեր |
2019 թվական |
|
11. ԵԱՏՄ-ի շրջանակներում SPF-հավկիթների (սպեցիֆիկ ախտածին աղտոտիչներից զերծ) արտադրության հարցերով համալիրի ստեղծման մասով առաջարկներ նախապատրաստելն ու Հանձնաժողով ներկայացնելը |
ԱՁՄԿ |
առաջարկներ, վերլուծական նյութեր |
2019 թվականի I կիսամյակ |
|
12. Առաջարկների նախապատրաստում և աջակցություն անդամ պետություններում ակվակուլտուրայի ճյուղի տեխնոլոգիական արդիականացմանը և ձկնաբուծական ենթակառուցվածքի զարգացմանը |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ, վերլուծական նյութեր |
2019 թվականի I կիսամյակ |
|
13. Տրանսպորտային ծառայությունների և անդամ պետությունների տրանսպորտային անվտանգության ապահովման ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային բիզնես նախագծերի կիրարկման մասով առաջարկներ նախապատրաստելը |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ, Հանձնաժողովի՝ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
բիզնես նախագծերի մասով առաջարկներ, փորձի փոխանակում |
մշտական հիմունքներով |
|
V. Միջազգային ֆինանսական ինստիտուտների ներդրումների ներգրավման գծով նախագծային գրասենյակ | |||
|
14. Նախագծային գրասենյակի ստեղծում՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ինտեգրացիոն ներուժ ունեցող ներդրումային նախագծերի կիրարկման համար միջազգային ֆինանսական ինստիտուտների ներդրումային ռեսուրսները ներգրավելու նպատակով |
ԱՁՄԿ |
նախագծային գրասենյակ |
2018 թվականի I կիսամյակ |
|
15. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում՝ ֆինանսավորման համար հեռանկարային համարվող ներդրումային նախագծերի մեթոդիկայի մշակում և վերլուծության, գնահատման ու ընտրության անցկացում |
ԱՁՄԿ |
վերլուծության, գնահատման և ընտրության մեթոդիկա, ներդրումային նախագծերի ցանկ |
2018 թվականի II կիսամյակ |
|
16. Փոխգործակցություն նախագծային գրասենյակի հետ՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ինտեգրացիոն ներուժ ունեցող՝ ֆինանսավորման համար հեռանկարային համարվող ներդրումային նախագծերի ընտրության հարցերով |
Հանձնաժողովի՝ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ՝ ներդրումային նախագծերի մասով |
2018 թվականի II կիսամյակ |
|
17. Երրորդ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ արտահանման համապատասխանության համակարգ ձևավորելու մասով առաջարկներ նախապատրաստելն ու Հանձնաժողով ներկայացնելը |
ԱՁՄԿ |
առաջարկներ՝ արտահանման համապատասխանության համակարգ ձևավորելու մասով |
2018 թվականի II կիսամյակ |
|
18. Կոոպերացիոն նախագծերի ցանկը նախապատրաստելը տնտեսության՝ արդյունաբերական համագործակցության համար գերակա հատվածներում, մասնավորապես՝ միջուկային ու ճառագայթային տեխնոլոգիաներ, էներգետիկ մեքենաշինություն, երկաթուղային տեխնիկա |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
նախագծերի ցանկ, վերլուծական նյութեր |
մշտական հիմունքներով |
|
19. Անդամ պետություններում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ինտեգրացիոն ներուժ ունեցող նախագծերի ֆինանսավորման հարցերի մշակում՝ ներդրումային ու ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ |
ԱՁՄԿ, Հանձնաժողովի՝ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Հանձնաժողովի՝ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
առաջարկներ՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների մասով |
մշտական հիմունքներով |