ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3877-Ա |
«19» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4581-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի հ.4581-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-95425-25 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի «Գ.Վարդանյան փողոցի հ.1/3 հասցեին կից, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամասերն օտարելու, Լ.Խեչոյան փողոցի հ.29/3 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու, հասցե տրամադրելու մասին» հ.4581-Ա որոշումը լրացնել նոր՝ 4.1 ենթակետով՝
«4.1 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Լ․Խեչոյան փողոցի հ.29/3 հասցեում գտնվող «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ բնակելի կառուցապատման։»:
| Տ. Ավինյան |