ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 852-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2025 թվականի սեպտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. 2025 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի և ճանապարհածախսի, Խաչատուր Ադումյանի՝ ճանապարհածախսի, ինչպես նաև պատվիրակության հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Ռոբերտ Աբիսողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Համբարձում Մաթևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 852-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
|
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ | |
| Ա. Միրզոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար (21.09.2025 թ.- 27.09.2025 թ.) | |
|
Հ. Մաթևոսյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարար (20.09.2025 թ.-28.09.2025 թ.) | |
|
Ռ. Աբիսողոմոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (20.09.2025 թ.-27.09.2025 թ.) | |
|
Ն. Մկրտչյան |
- Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան | |
|
Պ. Հովհաննիսյան |
- ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | |
|
Ն. Բաղդասարյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
|
Գ. Վանոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
|
Կ. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
|
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
|
Ա. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
|
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր | |
|
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
|
Գ. Գալստյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ | |
| Խ. Ադումյան |
- թարգմանիչ (25.09.2025 թ.-27.09.2025 թ., համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |