ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 հունիսի 2016 թվականի |
թիվ 73 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման 2016 թվականի մանրամասնեցված պլանի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 2016 թվականի |
թիվ |
քաղ. |
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման` 2016 թվականի մանրամասնեցված պլանի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման` 2016 թվականի մանրամասնեցված պլանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի թիվ որոշմամբ |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆ
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման
|
Միջոցառման անվանումը |
Մի-ջոցա-ռում-ների ցան-կի կետը* |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Պլանավորվող արդյունքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացում | ||||
|
1.1. Անդամ պետությունների օրենսդրության մեջ և միջազգային պրակտիկայում «մեկ պատուհանի» մեխանիզմի նկարագրության մեջ օգտագործվող եզրույթների համեմատում |
1.1-րդ կետ |
hուլիս |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) |
Տեղեկատու-տեղեկատվական աղյուսակ |
|
1.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի վերլուծության անցկացում՝ մշակված մեթոդիկային համապատասխան |
1.4-րդ կետ |
|||
|
1.2.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 123 որոշմամբ հաստատված՝ «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան անդամ պետություններում անցկացված՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի վերլուծության արդյունքներով ամփոփիչ հաշվետվությունների նախապատրաստում և ներկայացում Հանձնաժողով |
ապրիլ** |
անդամ պետություններ |
անդամ պետությունների ամփոփիչ հաշվետվություններ | |
|
1.2.2. Անդամ պետությունների ներկայացրած ամփոփիչ հաշվետվությունների հիման վրա՝ Մեթոդիկայի 20-րդ կետին համապատասխան՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման անցկացում (սույն պլանի 1.2.1-րդ կետ) |
հունիս |
Հանձնաժողով |
հաշվետվություն (հաշվի է առնվում յուրաքանչյուր անդամ պետության մասով եզրակացություններ նախապատրաստելիս) | |
|
1.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման արդյունքների հավաքում և ամփոփում։ Յուրաքանչյուր անդամ պետության մասով՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված պետական ընթացակարգերի և բիզնես գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ եզրակացությունների մշակում |
1.5-րդ կետ |
|||
|
1.3.1. Անդամ պետությունների կողմից ներկայացված ամփոփիչ հաշվետվությունների (սույն պլանի 1.2.1-րդ կետ) հիման վրա «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների հետագա զարգացման վերաբերյալ հանձնարարականներով՝ յուրաքանչյուր անդամ պետության մասով եզրակացությունների և Հանձնաժողովի հաշվետվության (սույն պլանի 1.2.2-րդ կետ) մշակում |
hուլիս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
եզրակացություններ | |
|
1. 3.2. Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնելու նպատակով «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման վերաբերյալ զեկույցի նախապատրաստում |
III եռամսյակ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
զեկույց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին | |
|
1.4. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագրության, այդ էտալոնային մոդելում ընդգրկված պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկի մշակում ու հաստատում՝ հաշվի առնելով վերազգային հատվածը |
1.6-րդ կետ |
|||
|
1.4.1. «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների, ճարտարապետության նկարագրության, ինչպես նաև այդ մոդելի ցուցադրական մակետի ինտերակտիվ շնորհանդեսի մշակում» թեմայով գիտահետազոտական աշխատանքի անցկացման տեխնիկական առաջադրանքի մշակում |
մայիս** |
Հանձնաժողով |
տեխնիկական առաջադրանք | |
|
1.4.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագրության մշակում և համաձայնեցում, Միության մարմնի ակտի նախապատրաստում |
հոկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի ակտ | |
|
1.4.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի ինտերակտիվ շնորհանդեսի ստեղծում՝ դրա ֆունկցիոնալ նկարագրությանը համապատասխան |
նոյեմբեր |
Հանձնաժողով |
ինտերակտիվ շնորհանդես | |
|
1.4.4. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի հաստատում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ | |
|
1.5. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակում, ներդրում և օպտիմալացում |
1.7-րդ կետ |
|||
|
1.5.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման հայեցակարգերի ստեղծում կամ լրամշակում |
դեկտեմբեր |
անդամ պետություններ |
հաշվետվություն | |
|
1.5.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») նախապատրաստում կամ արդիականացում՝ հաշվի առնելով Միության մարմինների ակտերը |
դեկտեմբեր |
անդամ պետություններ |
հաշվետվություն | |
|
1.5.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի տարրերին վերաբերող փորձնական նախագծերի իրագործում |
դեկտեմբեր |
անդամ պետություններ |
հաշվետվություն | |
|
1.5.4. Անդամ պետություններում ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման զարգացման մակարդակի վերլուծության անցկացում, եզրակացության նախապատրաստում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
եզրակացություն՝ վերլուծության արդյունքներով (հաշվի է առնվում տիպային հայեցակարգ նախապատրաստելիս) | |
|
1.5.5. Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու մասով անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի և միջազգային պրակտիկայի վերլուծության անցկացում, եզրակացության նախապատրաստում |
նոյեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
եզրակացություն՝ վերլուծության արդյունքներով | |
|
1.5.6. Անդամ պետություններում էլեկտրոնային առևտրի զարգացման մակարդակի վերլուծության անցկացում, եզրակացության նախապատրաստում |
նոյեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
եզրակացություն՝ վերլուծության արդյունքներով (հաշվի է առնվում մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունները նախապատրաստելիս) | |
|
1.5.7. Արտաքին առևտրային պայմանագրով վճարում կատարելիս փաստաթղթերը վարկային կազմակերպություն ներկայացնելու պահանջները կանոնակարգող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն, եզրակացության նախապատրաստում |
նոյեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
եզրակացություն՝ վերլուծության արդյունքներով | |
|
2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման մոտեցումների մոտարկում | ||||
|
2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների որոշում |
2.1-րդ կետ |
|||
|
2.1.1. Անդամ պետություններում էլեկտրոնային առևտրի զարգացման հետ կապված մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների որոշում՝ անցկացված վերլուծության արդյունքներով նախապատրաստված եզրակացության հիման վրա (սույն պլանի 1.5.6-րդ կետ) |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
գերակա ուղղությունների որոշման աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվություն | |
|
3. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում | ||||
|
3.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների վերլուծություն և Միության` իրավունքի մաս կազմող ակտերում և անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության գնահատում՝ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացման և ներդաշնակեցման նպատակով |
3.1-րդ կետ |
|||
|
3.1.1. Եզրակացությունների նախապատրաստում՝ այն վերլուծության արդյունքներով, որն անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների վերլուծության, նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացման և ներդաշնակեցման աստիճանի ու հնարավորության գնահատման, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպման հնարավորության գնահատման մեթոդական մոտեցումներին համապատասխան |
մայիս** |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
եզրակացություններ, ամփոփիչ հաշվետվություն | |
|
3.2. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև Միության տարածքում ձևակերպվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով |
3.2-րդ կետ |
|||
|
3.2.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ներդաշնակեցման համար հիմքի ձևավորում՝ Միության տվյալների մոդելի զարգացման շրջանակներում |
նոյեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտի նախագիծ | |
|
3.2.2. Ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ առանձին մաքսային ընթացակարգերի շրջանակներում |
նոյեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտի նախագիծ | |
|
3.2.3. Անդամ պետություններում կիրառվող և փոխադարձ ճանաչվող փաստաթղթերի էլեկտրոնային տեսքին (էլեկտրոնային փաստաթղթերին), էլեկտրոնային տեսքով դրանց կառուցվածքներին ու ձևաչափերին ներկայացվող միասնականացված պահանջների մշակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների հետ շահագրգիռ անձանց փոխգործակցության՝ միասնականացման համար գերակա նշանակություն ունեցող ընթացակարգերի ցանկով (այսուհետ՝ ցանկ) սահմանված B2G ընտրանքային ընթացակարգի համար՝ յուրաքանչյուր բլոկի մասով առանձին |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմինների ակտերի նախագծեր | |
|
3.3. Անցում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերն անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպելուն և օգտագործելուն |
3.3-րդ կետ |
|||
|
3.3.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի ձևաչափի և կառուցվածքների հաստատման մասին դրույթների ամրագրում` Միության իրավունքի մաս կազմող ակտերում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
միջազգային պայմանագրի նախագիծ, Միության մարմինների ակտերի նախագծեր | |
|
3.3.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վրա ազդեցություն ունեցող՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և օգտագործման հետ կապված՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի նախագծերի համաձայնեցումը համակարգելու կարգի սահմանում |
հունվար** |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտ | |
|
3.3.3. Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և օգտագործման հետ կապված՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի արդիականացում՝ էլեկտրոնային փաստաթղթղաշրջանառությանն անցում կատարելու համար պայմաններ ստեղծելու նպատակով |
նոյեմբեր |
անդամ պետություններ |
անդամ պետությունների ակտեր | |
|
3.3.4. Ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և օգտագործման հետ կապված՝ անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի ցանկի նախապատրաստում, որոնցում անհրաժեշտ է կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պայմաններ ստեղծել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցում կատարելու համար |
նոյեմբեր |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Միության մարմնի ակտի նախագիծ | |
|
3.4. Անդամ պետություններ չհանդիսացող պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների օգտագործում |
3.4-րդ կետ |
|||
|
3.4.1. Անդամ պետություններ չհանդիսացող պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների օգտագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
հաշվետվություն, առաջարկների ժողովածու | |
|
3.5. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների եզակի նույնականացման ապահովում |
3.5-րդ կետ |
|||
|
3.5.1. Միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ առաջարկների մշակում և համաձայնեցում անդամ պետությունների հետ |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
հաշվետվություն, առաջարկների ժողովածու | |
|
4. Տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում | ||||
|
4.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում շահագրգիռ անձանց և պետական մարմինների փոխգործակցության ընթացակարգերի (B2G) միասնականացում |
4.1-րդ կետ |
|||
|
4.1.1. B2G միասնականացվող ընթացակարգերի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ընթացքում հաղորդագրություններ (հարցումներ) ուղարկելու և ստանալու կարգի կանոնակարգում |
հոկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտի նախագիծ | |
|
4.1.2. Ցանկով սահմանված B2G ընտրանքային ընթացակարգի համար` պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնարարականների մշակում՝ յուրաքանչյուր բլոկի մասով առանձին |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտի նախագիծ | |
|
4.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերի (G2G) օպտիմալացում |
4.2-րդ կետ |
|||
|
4.2.1. G2G ընթացակարգերի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ընթացքում հաղորդագրություններ (հարցումներ) ուղարկելու և ստանալու կարգի վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի ակտի նախագիծ | |
|
4.3. Միության շրջանակներում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների օպտիմալացում և իրագործում |
4.3-րդ կետ |
|||
|
4.3.1. Միության շրջանակներում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների կանոնակարգում |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմինների ակտեր | |
|
4.3.2. Միության շրջանակներում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի` Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով |
հաշվետվություն և տեխնիկական փաստաթղթեր | |
|
4.3.3. Միության շրջանակներում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի անդամ պետությունների ազգային հատվածներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում |
դեկտեմբեր |
անդամ պետություններ |
հաշվետվություն և տեխնիկական փաստաթղթեր | |
|
4.4. Շահագրգիռ անձանց կողմից «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների օգտագործման ընթացակարգերի պարզեցում |
4.4-րդ կետ |
|||
|
4.4.1. Ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման դեպքում տնտեսավարող սուբյեկտների միջև առաջացող բիզնես գործընթացների և փոխգործակցության ընթացակարգերի (В2В) վերլուծություն |
նոյեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
հաշվետվություն | |
|
4.4.2. B2G միասնականացված ընթացակարգերի էլեկտրոնային տեսքով կատալոգի ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակում՝ B2G միասնականացված ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալիս և օգտագործելիս շահագրգիռ անձանց համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
կատալոգի ձևավորման վերաբերյալ առաջարկներ, հաշվետվություն | |
|
4.5. Միության՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորում և զարգացում |
4.5-րդ կետ |
|||
|
4.5.1. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ներառելու համար տեղեկատուների և դասակարգիչների ձևավորում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմինների ակտեր | |
|
5. Հասկացութային ապարատի ձևավորում | ||||
|
5.1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման ժամանակ օգտագործվող եզրույթների բացատրական բառարանի մշակում |
5.1-րդ կետ |
hուլիս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտ |
|
5.2. Հիմնական ուղղությունների իրագործման ժամանակ օգտագործվող եզրույթների բացատրական բառարանի վարում (թարմացում) |
5.2-րդ կետ |
|||
|
5.2.1. Այն եզրույթների համեմատական վերլուծություն, որոնք օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 124 որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) թեմատիկ բլոկների գործունեության մասով |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
հաշվետվություն | |
|
5.2.2. Եզրույթների բացատրական բառարանում ներառելու համար առաջարկների նախապատրաստում՝ հաշվի առնելով սույն պլանի 5.2.1-րդ կետում նշված՝ անցկացված համեմատական վերլուծության արդյունքները |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
բացատրական բառարանի հետ կապված առաջարկներ | |
|
6. Միջոցառումների պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմ (կառավարման մեխանիզմ) | ||||
|
6.1. Անդամ պետությունների կողմից Հիմնական ուղղությունների իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինների սահմանում |
6.3-րդ կետ |
hուլիս |
անդամ պետություն |
անդամ պետության կառավարության ակտ |
|
6.2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) և սույն պլանի իրագործման համար լիազորված համակարգող (խորհրդատվական) մարմինների ստեղծում՝ անդամ պետությունների կողմից |
6.4-րդ կետ |
hուլիս |
անդամ պետություն |
անդամ պետության կառավարության ակտ |
|
6.3. Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում |
6.5-րդ կետ |
|||
|
6.3.1. Աշխատանքային խմբի աշխատանքի կանոնակարգի մշակում և հաստատում |
օգոստոս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
աշխատանքային խմբի կանոնակարգ | |
|
6.3.2. Միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի մասին դրույթի արդիականացում |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի ակտեր | |
|
6.3.3. Աշխատանքային խմբի կազմի թարմացում |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի ակտեր | |
|
7. Կազմակերպչական հարցեր | ||||
|
7.1. «Մեկ պատուհանի» մեխանիզմի մասսայականացում՝ աշխատանք ԶԼՄ-ների հետ, Հիմնական ուղղությունների և միջոցառումների պլանի իրագործման վերաբերյալ բաց քննարկումների, սեմինարների, համաժողովների կազմակերպում |
7.1-րդ կետ |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
համաժողովների կազմակերպում, հոդվածների նախապատրաստում, ժողովածուների, բրոշյուրների, տեղեկատուների հրատարակում |
|
7.1.1. «Մեկ պատուհանի» մեխանիզմի շրջանակներում էլեկտրոնային հայտարարագրման զարգացման արդիական հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովի անցկացում |
սեպտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
համաժողովի առաջարկություններ | |
|
7.2. Հիմնական ուղղությունների և միջոցառումների պլանի իրագործման մասով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում և հրապարակում |
7.2-րդ կետ |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
«Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց)՝ Հանձնաժողովի կայքում հրապարակում |
|
7.2.1. 2015 թվականի մանրամասնեցված պլանի կատարման վերաբերյալ հաշվետվության նախապատրաստում և հրապարակում |
հունիս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
«Ինտերնետ» ցանցում՝ Հանձնաժողովի կայքում հրապարակում | |
|
7.2.2. «Ինտերնետ» ցանցում՝ Միության պորտալում Հիմնական ուղղությունների իրագործման հարցերի վերաբերյալ առանձնացված թեմատիկ տեղեկատվական ռեսուրսի ստեղծում |
դեկտեմբեր |
Հանձնաժողով |
«Ինտերնետ» ցանցում՝ Միության պորտալում թեմատիկ բաժին | |
|
7.3. Աշխատանքային խմբի նիստերի կազմակերպում |
— |
|||
|
7.3.1. Աշխատանքային խմբի նիստ` ամբողջ կազմով |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
նիստերի արձանագրություններ | |
|
7.3.2. Աշխատանքային խմբի նիստեր` համակարգող խորհրդի կազմով |
մեկ տարվա ընթացքում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
նիստերի արձանագրություններ | |
|
7.3.3. Աշխատանքային խմբի նիստեր` առանձին թեմատիկ բլոկների կազմով |
յուրաքանչյուր եռամսյակ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
նիստերի արձանագրություններ | |
|
7.4. Աշխատանքային խմբի թեմատիկ բլոկների աշխատանքների 2016 թվականի պլանների նախապատրաստում՝ հաշվի առնելով աշխատանքների ցանկը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 124 որոշմամբ հաստատված՝ «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի մասին» հիմնադրույթի հավելված) |
— |
hուլիս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
թեմատիկ բլոկների աշխատանքների պլաններ |
|
7.5. Միջոցառումների պլանի կատարման 2017 թվականի մանրամասնեցված պլանի նախագծի նախապատրաստում |
— |
դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի ակտ |
_____________
* Նշվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում միջոցառումների ցանկի (XII բաժին) համապատասխան կետը:
** Նշվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման մոնիթորինգի և հսկողության իրականացման ժամանակ հաշվի առնվող միջոցառումների կատարման փաստացի ժամկետը։