ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2025 թվական թիվ 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
|
Կողմ -21
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
2025 թվականի սեպտեմբերի 19 գյուղ Ախուրյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 170-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (այսուհետև Համայնք) կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները դրանց իրականացման կարգը։
2. Համայնքն իրականացնում է համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված կամավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները։
3. Այն դեպքում, երբ Համայնքի կամավոր խնդիրների լուծման սեփական լիազորությունների իրականացման համար պահանջվում է միջոցների հատկացում՝ Համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է Համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական (կամ այլ) միջոցների հատկացման չափերի մասին Համայնքի ավագանու որոշման դեպքում:
4. Այն դեպքերում, երբ Համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման համար չի պահանջվում ֆինանսական միջոցների հատկացում՝ Համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
5. Կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման համար առաջարկություններով կարող են հանդես գալ Համայնքի ղեկավարը, Համայնքի ավագանու անդամները, Համայնքի բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ:
6. Այն դեպքում, երբ Համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացումը նախաձեռնում է Համայնքի ղեկավարը կամ Համայնքի ավագանու անդամը, նախաձեռնողը Համայնքի ավագանու քննարկամանն է ներկայացնում կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունը՝ նշելով օրենսդրությամբ նախատեսված լիազորության տեսակը, դրա համար անհրաժեշտ միջոցները և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթերը, եթե դրանք առկա են:
7. Այն դեպքում, երբ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացումը նախաձեռնում են Համայնքի բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտները, նախաձեռնողը Համայնքի ղեկավարին է ներկայացնում կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման վերաբերյալ դիմում՝ նշելով օրենսդրությամբ նախատեսված լիազորության տեսակը, դրա համար անհրաժեշտ օգնության տեսակը, անհրաժեշտության հիմնավորումը և դրա պատճառը, անհրաժեշտ հիմնավորումը հավաստող փաստաթղթերը, եթե դրանք առկա են:
8. Համայնքի ղեկավարը դիմումը և սույն կարգի 5-ից 6-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝
1) կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը համաձայնելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, ուսումնասիրում կամավոր խնդիրների իրականացման համար առկա անհրաժեշտ միջոցները և իր կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդիրների իրականացման վերաբերյալ նախաձեռնողի ներկայացրած փաստաթղթերը և Համայնքի ավագանու որոշման նախագիծը (անհրաժեշտության դեպքում) ներկայացնում է Համայնքի ավագանու քննարկմանը և այդ մասին տեղեկացնում է նախաձեռնողին:
2) Կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը չհամաձայնելու դեպքում նախաձեռնողին՝ գրավոր տեղեկացնում է այդ մասին նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
9. Եթե կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման նախաձեռնողը սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը Համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը Համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում Համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը՝ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը Համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում՝ այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և Համայնքի ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը։
10. Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացմանը համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ:
11. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են՝ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման սոցիալական ծառայության տեսակը դրա համար անհրաժեշտ միջոցները և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացումը մերժելու դեպքում պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
12. Համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանված են Համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 26-Ն որոշմամբ։
13. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին Համայնքի կողմից կարող է տրամադրվել համայնքի կողմից «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկացած սոցիալական ծառայություն, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված նպաստների կամ այլ դրամական օգնության նշանակման և վճարման։
14. Համայնքի ղեկավարը այլ մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից ստացված կամ իր գործառույթների իրականացման ընթացքում ստացած տեղեկատվության հիման վրա հայտնաբերում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ», ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, ներառյալ՝ տնայցեր կատարելու միջոցով և օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով ուղղորդում է միասնական սոցիալական ծառայություն։
15. Համայնքի կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայություններն են՝
1) խորհրդատվական օգնությունը,
2) սոցիալական-վերականգնողական օգնությունը,
3) բնաիրային օգնությունը,
4) կենցաղային օգնությունը,
5) Կացարանով ապահովումը,
6) խնամքը,
7) իրավաբանական օգնությունը,
8) զբաղվածության ծառայությունները,
9) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը,
10) բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը,
11) սոցիալ-հոգեբանական օգնությունը,
12) սոցիալական պատրոնաժը,
13) սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը,
14) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ։
16. Համայնքի կողմից անձին կամ ընտանիքին միաժամանակ կարող են տրամադրվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական: