ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1365-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերն ու 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիսեպտեմբերի 25-ի N 1365-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Անշարժ գույքի հասցեն և անվանումը |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը |
Մակերեսի չափը (հա) |
Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
|
1. |
Մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս, Վարդենիս ք. Վ. Համբարձումյան փողոց 95 հողամաս |
11072025-05-0053 |
05-005-0238-0095 |
0․06 |
475 200.00 |
|
2. |
Մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս, Վարդենիս ք. Վ. Համբարձումյան փողոց 97 հողամաս |
18072025-05-0045 |
05-005-0238-0096 |
0.01821 |
144 223.20 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |