ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 մայիսի 2016 թվականի |
թիվ 65 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ` ««ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` ««Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է)։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և ենթակա է հրապարակման «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի` «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ այն ապրանքները տեղափոխելիս, որոնք ներառված են ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում, որպես ապրանքաուղեկից փաստաթուղթ ճանաչվում է Ղազախստանի Հանրապետության հաշվառման ազգային համակարգում գրանցված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը:
2. Սահմանել, որ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ն էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը հաստատվում է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմնի կնիքով, ինչպես նաև ներկայացվում է հետևյալ փաստաթղթերից մեկը՝
ա) Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմնի կնիքով հաստատված՝ մաքսային հայտարարագրի պատճենը՝ երրորդ երկրներից նախկինում ներմուծված ապրանքների տեղափոխման դեպքում.
բ) ապրանքների ծագման՝ CT-1 ձևի հավաստագրի բնօրինակը՝ տրված «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող՝ Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքների շրջանառության դեպքում.
գ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության պատճենը՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությանը համապատասխան (Պայմանագրի թիվ 18 հավելված)՝ այլ անդամ պետություններից նախկինում ներմուծված ապրանքների իրացման դեպքում:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը ուսումնասիրել սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետի երկարաձգման նպատակահարմարությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից |