ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 149 |
քաղ. Մոսկվա |
««ՄԻ ԿՈՂՄԻՑ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առետրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման որոշ հարցերի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առետրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման որոշ հարցերի վերաբերյալ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասնակցությամբ անցկացնել «Մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առետրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի (այսուհետ՝ Համաձայնագրի նախագիծ) տեքստի իրավատեխնիկական ուղղում։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինային՝ Համաձայնագրի նախագծի տեքստի իրավատեխնիկական ուղղումն ավարտելուց հետո Եվրասիական տնտեսական միության մարմինների աշխատանքային լեզվով (կցելով դեպի անգլերեն թարգմանությունը) Համաձայնագրի նախագիծն ուղարկել անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
3. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու և Համաձայնագրի նախագիծն ուղարկելու օրվանից 3-շաբաթյա ժամկետում այդ համաձայնեցման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել Համաձայնագրի նախագծի տեքստի՝ անդամ պետությունների պետական լեզուներով ոչ պաշտոնական թարգմանությունների ուղարկումն անդամ պետություններ՝ Համաձայնագրի նախագծի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար Համաձայնագրի նախագիծն ուղարկելու օրվանից ոչ ուշ։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |