ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 147 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ՝ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ 2017 թվականի երկրորդ կիսամյակի արտասահմանյան գործուղումների ծրագիրը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 147 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ 2017 թվականի երկրորդ կիսամյակի արտասահմանյան գործուղումների
|
Գործուղման նպատակը (միջոցառումը) |
Գործուղման ժամկետները |
Նշանակման վայրը (երկիրը) |
|
ԲԱԺԻՆ 1. Կոլեգիայի նախագահ Տ. Ս. Սարգսյանի բլոկը | ||
|
1. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ |
III եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
2. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար ֆորումի աշխատանքին |
III եռամսյակ |
Հունաստանի Հանրապետություն |
|
3. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը միջազգային համաժողովին |
III եռամսյակ |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն |
|
4. Մասնակցություն «Վարչական բարեփոխումը գլոբալ միջավայրում» սեմինարին |
III եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
5. Մասնակցություն «Իրավունքի, արդարադատության ու զարգացման շաբաթ» համաժողովի աշխատանքին |
III եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
6. «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար ֆորումին կոլեգիայի նախագահի մասնակցության արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
III եռամսյակ |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն |
|
7. Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ կոլեգիայի նախագահի հանդիպման արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
III եռամսյակ |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
|
8. Մասնակցություն «Global Workforce Symposium» համաժողովի աշխատանքին |
III եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
9. ՄԱԿ-ի քարտուղարության իրավական գործերի գրասենյակի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում |
III եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
10. Միջազգային համաժողովին կոլեգիայի նախագահի մասնակցության արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
III եռամսյակ |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն |
|
11. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Իսրայելի Պետության ղեկավարության հետ |
IV եռամսյակ |
Իսրայելի Պետություն |
|
12. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարության հետ |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
13. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Թաիլանդի Թագավորության ղեկավարության հետ |
IV եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
14. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Հնդկաստանի Հանրապետության ղեկավարության հետ |
IV եռամսյակ |
Հնդկաստանի Հանրապետություն |
|
15. Կոլեգիայի նախագահի հանդիպումը Սինգապուրի Հանրապետության և Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության քարտուղարության ղեկավարության հետ |
IV եռամսյակ |
Սինգապուրի Հանրապետություն |
|
16. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի ամենամյա նիստին |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
17. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա խորհրդակցությանը |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
18. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը միջազգային համաժողովին |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
19. Մասնակցություն «International HR Conference» միջազգային համաժողովին |
IV եռամսյակ |
Իսպանիայի Թագավորություն |
|
20. Իսրայելի Պետության ղեկավարության հետ կոլեգիայի նախագահի հանդիպման արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Իսրայելի Պետություն |
|
21. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարության հետ կոլեգիայի նախագահի հանդիպման արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
22. Թաիլանդի Թագավորության ղեկավարության հետ կոլեգիայի նախագահի հանդիպման արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
23. Հնդկաստանի Հանրապետության ղեկավարության հետ կոլեգիայի նախագահի հանդիպման արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Հնդկաստանի Հանրապետություն |
|
24. Սինգապուրի Հանրապետության և Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության քարտուղարության ղեկավարության հետ կոլեգիայի նախագահի հանդիպման արարողակարգային կազմակեչպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Սինգապուրի Հանրապետություն |
|
25. Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի ամենամյա նիստին կոլեգիայի նախագահի մասնակցության արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
26. Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ամենամյա խորհրդակցությանը կոլեգիայի նախագահի մասնակցության արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
27. Միջազգային համաժողովին կոլեգիայի նախագահի մասնակցության արարողակարգային կազմակերպչական ապահովումը |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
28. Բանակցությունների իրավաբանական ուղեկցում |
IV եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
|
29. Բանակցությունների իրավաբանական ուղեկցում |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
ԲԱԺԻՆ 2. Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայայի բլոկ | ||
|
1. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի փորձագիտական խմբի՝ բիզնես ռեգիստրների վերաբերյալ նիստին |
III եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
2. «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար ֆորումի կազմակերպման շուրջ բանակցությունների անցկացում |
III եռամսյակ |
Հունաստանի Հանրապետություն |
|
3. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրում, Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության հետ աշխատանքային հանդիպումներ |
III եռամսյակ |
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն |
|
4. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն միջազգային համաժողովներին, ֆորումներին, սեմինարներին |
III եռամսյակ |
Մարոկկոյի Թագավորություն |
|
5. Աշխատանքային այց, մասնակցություն միջազգային ֆորումներին, համաժողովներին, սեմինարներին |
III եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
6. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի՝ աղքատության չափման վերաբերյալ սեմինարին |
III եռամսյակ |
Չեռնոգորիա |
|
7. Մասնակցություն վիճակագրական տվյալների արտադրության ընդհանուր կառուցվածքի ներդրման վերաբերյալ սեմինարին |
III եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
8. Մասնակցություն «ԵԱՏՄ-ԵՄ» համաժողովին |
III եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
9. Մասնակցություն Միացյալ Ազգերի Կազմակերպության՝ Առևտրի և զարգացման վերաբերյալ համաժողովի (ՄԱԱԶՀ) գծով նստաշրջանին |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
10. Մասնակցություն «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար ֆորումին |
III եռամսյակ |
Հունաստանի Հանրապետություն |
|
11. Մասնակցություն «Տարածաշրջանում աշխատանքի վիճակագրության կատարելագործում» (Աշխատանքի միջազգային կազմակերպության հովանու ներքո) նախագծի շրջանակներում անցկացվող խորհրդակցությանը |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
12. Մասնակցություն Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումի աշխատանքին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
13. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև համագործակցության հուշագրի ստորագրում |
IV եռամսյակ |
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն |
|
14. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, աշխատանքային հանդիպումներ Կուբայի Հանրապետության կառավարությունում |
IV եռամսյակ |
Կուբայի Հանրապետություն |
|
15. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, աշխատանքային հանդիպումներ Մյանմայի Միության Հանրապետության կառավարությունում |
IV եռամսյակ |
Մյանմայի Միության Հանրապետություն |
|
16. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն միջազգային համաժողովներին, ֆորումներին, սեմինարներին |
IV եռամսյակ |
Սլովակիայի Հանրապետության |
|
17. Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում, մասնակցություն միջազգային համաժողովներին, ֆորումներին, սեմինարներին |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
18. Մասնակցություն Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA)՝ ինտեգրման արդյունքների և հեռանկարների վերլուծության մասով Եվրոպական Միության հետ փոխգործակցության վերաբերյալ նախագծին |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
19. Աշխատանքային այց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագրի ստորագրում |
IV եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
20. Աշխատանքային այց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև 2017 թվականի ապրիլի 3-ի համագործակցության հուշագրի շրջանակներում խորհրդակցությունների անցկացում |
IV եռամսյակ |
Մոլդովայի Հանրապետություն |
|
21. Աշխատանքային այց, մասնակցություն միջազգային միջոցառումներին, գործարար ֆորումներին |
IV եռամսյակ |
Կամբոջայի Թագավորություն |
|
22. Մասնակցություն «Միջազգային մակրոտնտեսություն և ֆինանսներ» ամենամյա միջազգային համաժողովին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
23. Մասնակցություն Միացյալ Ազգերի Կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) Կայուն զարգացման նպատակներին համապատասախան տարածաշրջանի կայուն զարգացման հարցերով միջազգային ֆորումին |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
24. Մասնակցություն Տնտեսական քաղաքականության հետազոտությունների բրիտանական կենտրոնի (CEPR) մակրոտնտեսության և երկարաժամկետ աճին ուղղված միջոցառումներին |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
25. Մասնակցություն «Ներառական տնտեսական աճ ապահովելու համար գործիքներ և քաղաքականություն» սեմինարին |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
26. Մասնակցություն «ԵԱՏՄ-Մոնղոլիա» ֆորումին |
IV եռամսյակ |
Մոնղոլիա |
|
ԲԱԺԻՆ 3. Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովի բլոկ | ||
|
1. Մասնակցություն Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ (ԱՄԿ) 10-րդ եվրոպական տարածաշրջանի 10-րդ հանդիպմանը |
III եռամսյակ |
Թուրքիայի Հանրապետություն |
|
2. Մասնակցություն Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) Զարգացող շուկաների հարցերով կոմիտեի նիստին |
III եռամսյակ |
Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետություն |
|
3. Մասնակցություն «Աշխատանքի միջազգային ստանդարտներ և կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» սեմինարին |
III եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Միջազգային հարկային ասոցիացիայի (IFА) ամենամյա կոնգրեսին |
III եռամսյակ |
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկային վարչարարության ֆորումին |
III եռամսյակ |
Նորվեգիայի Թագավորություն |
|
6. Մասնակցություն Միգրացիայի հարցերով տարածաշրջանային խորհրդատվական գործընթացների 7-րդ գլոբալ հանդիպմանը (ՄՄԿ) |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
7. Մասնակցություն «Պետությունը որպես գործընկեր պետություն-մասնավոր հատված գործընկերության մեջ» 3-րդ միջազգային համաժողովին |
IV եռամսյակ |
Իսպանիայի Թագավորություն |
|
8. Մասնակցություն Եվրասիական տնտեսական 10-րդ ֆորումի աշխատանքին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
9. Մասնակցություն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովի 57-րդ նստաշրջանին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
10. Մասնակցություն Գերմանիայի դաշնային բանկի «Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանություն» խմբային քննարկմանը |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
11. Մասնակցություն ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 1-ին աշխատանքային խմբի նիստին. Միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
12. Մասնակցություն Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ-ի 2017-2019 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում ծառայությունների առևտրի և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հարցերի շուրջ ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում |
IV եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
14. Մասնակցություն «2017 թվականին միգրացիայի ոլորտում միջազգային երկխոսության արդյունքների ամփոփում» համաժողովին |
IV եռամսյակ |
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
|
15. Մասնակցություն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հարցերով մշտական կոմիտեի աշխատանքին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
16. Մասնակցություն Ավստրիական և միջազգային հարկային իրավունքի ինստիտուտի սեմինարներին |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
17. Մասնակցություն Հարկային վարչակազմերի միջեվրոպական կազմակերպության (ՀՎՄԿ)՝ հարկային օրենսդրության կատարելագործման և միջազգային մակարդակով հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի հարցերով ֆորումին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
ԲԱԺԻՆ 4. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկու բլոկ | ||
|
1. Մասնակցություն Ալգարվիայի համալսարանի «Caviar Portugal» նորարարական ընկերության ղեկավարության հետ կոոպերացիոն համագործակցության խորացման և ակվակուլտուրայի զարգացման հարցերով խորհրդակցությանը |
III եռամսյակ |
Պորտուգալիայի Հանրապետության |
|
2. Մասնակցություն «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար ֆորումին |
III եռամսյակ |
Հունաստանի Հանրապետություն |
|
3. Մասնակցություն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի միջոցառումներին |
III եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Մետաղամշակման և հաստոցաշինական արդյունաբերության «MWCS 2017» չինական միջազգային 23-րդ ցուցահանդեսին |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
5. Գերմանիայի մեքենաշինարարների միության (VDMA) ղեկավարւթյան հետ աշխատանքային հանդիպման անցկացում |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
6. Մասնակցություն Եվրասիական տնտեսական 10-րդ ֆորումի աշխատանքին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
7. Մասնակցություն «ԵՄ-Եվրասիա-Չինաստան. Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջների կառուցում» գործարար ֆորումին |
IV եռամսյակ |
Հունաստանի Հանրապետություն |
|
8. Մասնակցություն Ակվակուլտուրայի միջազգային ցուցահանդեսին |
IV եռամսյակ |
Նորվեգիայի Թագավորություն |
|
9. Մասնակցություն «ՍԻԱԼ 2017» սննդի արդյունաբերության արտադրանքի միջազգային գյուղատնտեսական 52-րդ ցուցահանդեսին |
IV եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
10. Մասնակցություն Շաքարի միջազգային կազմակերպության (ՇՄԿ) միջոցառումներին |
IV եռամսյակ |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
|
11. Մասնակցություն Միացյալ ազգերի կազմակերպության՝ արդյունաբերական զարգացման գծով միջոցառումներին (ՄԱԱԶԿ) |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
ԲԱԺԻՆ 5. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Օ. Նիկիշինայի բլոկ | ||
|
1. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի հարցերով կոմիտեի նիստերին |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
2. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունների 1-ին փուլին |
III եռամսյակ |
Սինգապուրի Հանրապետություն |
|
3. Մասնակցություն առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ ԲՐԻԿՍ երկրների միջազգային սեմինարին |
III եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության միանալու հարցերով աշխատանքային խմբի 9-րդ նիստին |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
5. Մասնակցություն առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ Սեուլյան միջազգային ֆորումին |
III եռամսյակ |
Կորեայի Հանրապետություն |
|
6. Մասնակցություն Եվրասիական տնտեսական 10-րդ ֆորումին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
7. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գծով դատաքննություններին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
8. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների առևտրի մասով նախարարների մակարդակով համաժողովի 11-րդ նստաշրջանին |
IV եռամսյակ |
Արգենտինայի Հանրապետություն |
|
9. Մասնակցություն հավաստագրման և ստուգաճշտման էլեկտրոնային համակարգի մշակման հարցերով աշխատանքային խմբի նիստին |
IV եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
|
10. Մասնակցություն սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև անցկացվող բանակցություններին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
11. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների 5-րդ փուլին |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
12. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միություն» ֆորումին |
IV եռամսյակ |
Ավստրիայի Հանրապետություն |
|
13. Ստուգայցերի անցկացում |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
14. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններին |
IV եռամսյակ |
Սերբիայի Հանրապետություն |
|
15. Ստուգայցերի անցկացում |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
16. Մասնակցություն հատուկ պաշտպանական միջոցների, սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների, հակագնագցման գործելակերպերի հարցերով կոմիտեների և Կանոնների հարցերով բանակցային խմբի նիստերին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
ԲԱԺԻՆ 6. Տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովի բլոկ | ||
|
1. Մասնակցություն Տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնների համաձայնեցման համար անցկացվող համաշխարհային ֆորումին (ԱԽ 29) |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
2. Մասնակցություն Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) գլխավոր վեհաժողովի աշխատանքին |
III եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
3. Մասնակցություն Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական ու միջերկրածովային կազմակերպության (ԲԿՊԵՄ) խորհրդի նիստին |
III եռամսյակ |
Թուրքիայի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար ֆորումին |
III եռամսյակ |
Հունաստանի Հանրապետություն |
|
5. Մասնակցություն նորմատիվ կարգավորման հարցերին առնչվող ստանդարտացման և համագործակցության ոլորտում վարվող քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի (ԱԽ 6) (ՄԱԿ-ի ԵՏՀ Խորհրդատվական ՄԱՐՍ խմբի ԱԽ 6) նիստին |
III եռամսյակ |
Շվեդիայի Թագավորություն |
|
6. Մասնակցություն Նյութերի փորձարկման ամերիկյան ընկերակցության (ASTM)՝ ստանդարտացման բնագավառում նորարարություններին նվիրված համաժողովին, ինչպես նաև Նյութերի փորձարկման ամերիկյան ընկերակցության տնօրենների խորհրդի նիստին՝ Նյութերի փորձարկման ամերիկյան ընկերակցության (ASTM), Նավթի ամերիկյան ինստիտուտի (API), Ինժեներ մեխանիկների ամերիկյան ընկերության հետ փոխգործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։ |
III եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
7. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության միանալու հարցերով աշխատանքային խմբի 9-րդ նիստին |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
8. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցերով կոմիտեի նիստերին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
9. Մասնակցություն ստանդարտացման ոլորտում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ համաժողովին |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեի միջև (CEN/CENELEC) փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում միջոցառումների ծրագրի ստորագրում |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
11. Այցելություն Physikalisch-Technische Bundesanstalt ինստիտուտ |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
12. Սննդի և հատուկ դիետիկ սննդամթերքի հարցերով «Կոդեքս Ալիմենտարիուս»-ի կոմիտեի նիստին |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
13. Մասնակցություն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստին |
IV եռամսյակ |
Մոլդովայի Հանրապետություն |
|
14. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Սպառողական քաղաքականության հարցերով կոմիտեի (ՍՔՀԿ) նիստին |
IV եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
15. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի նորմատիվ կարգավորման հարցերին առնչվող ստանդարտացման և համագործակցության ոլորտում վարվող քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի (ԱԽ 6) նիստին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
16. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով համաժողովին (կլոր սեղանին) |
IV եռամսյակ |
Տաջիկստանի Հանրապետություն |
|
17. Մասնակցություն Արևմտյան Եվրասիայում դաբաղի խնդրով զբաղվող՝ կենդանիների համաճարակաբանների և անասնաբուժական լաբորատորիաների աշխատակիցների 1-ին ժողովին |
IV եռամսյակ |
Վրաստան |
|
18. Մասնակցություն Ներդաշնակեցման միջազգային համաժողովի (ICH)՝«Expert Working Groups & Implementation Working Groups Face to Face meetings» փորձագիտական շաբաթին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
ԲԱԺԻՆ 7. Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մ.Ա. Կադիրկուլովի բլոկ | ||
|
1. Մասնակցություն գործնական տեղեկատվական համակարգերի և գիտելիքների վերաբերյալ միջազգային համաժողովին |
III եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
2. Մասնակցություն Առևտրի ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ Ասիական-խաղաղօվկիանոսյան (ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ) ֆորումին |
III եռամսյակ |
Ինդոնեզիայի Հանրապետություն |
|
3. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների մոդելի հարցերով պրոֆիլային ենթախմբերի նիստերին |
III եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
4. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ Համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային ստանդարտների հարցերով աշխատանքային խմբի պրոֆիլային ենթախմբերի նիստերին |
III եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
5. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի 129-րդ և 130-րդ նստաշրջանների աշխատանքին և Համաշխարհային մաքսային կազմակերպության տարանցման վերաբերյալ միջազգային համաժողովին |
III եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
6. «Մեկ պատուհան» առկա մեխանիզմի հիման վրա ազգային առևտրային հարթակի էկոհամակարգերի ստեղծման վերաբերյալ գործնական մոտեցումների ուսումնասիրություն |
IV եռամսյակ |
Սինգապուրի Հանրապետություն |
|
7. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մաքսային ծառայության հետ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխանակումը կազմակերպելու հարցերով աշխատանքային խմբի նիստի անցկացում |
IV եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
|
8. Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունների անցկացում |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
9. Լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) ինստիտուտի զարգացման և փոխադարձ ճանաչման հարցերով Նիդերլանդների մաքսային ծառայության հետ աշխատանքային հանդիպման անցկացում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Եվրոպական միությունում կիրառվող մոտեցումների համեմատության և մոտարկման նպատակներով |
IV եռամսյակ |
Նիդերլանդների Թագավորություն |
|
10. Մասնակցություն Գերմանիայի մաքսային ծառայության, փոստային օպերատորի և էքսպրես-փոխադրողների հետ՝ էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարումը կազմակերպելու հարցերով աշխատանքային հանդիպմանը և խորհրդակցություններին |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
11. Մասնակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև 2016 թվականի հունիսի 17-ի փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործման շրջանակներում Համաշխարհային մաքսային կազմակերպության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպմանը |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
12. Մասնակցություն ՄԱԿ ԱԷՊԿ-ի 30-րդ ֆորումի աշխատանքներին, փոխգործակցություն «մեկ պատուհան» մեխանիզմի ներդրման հարցերի շուրջ |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
13. Մասնակցություն ««Անտվերպեն 2017» տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում» ցուցահանդեսին |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
14. Մասնակցություն Երկաթուղիների համագործակցության կազմակերպության հանձնաժողովի տարեկան խորհրդակցությանը |
IV եռամսյակ |
Լեհաստանի Հանրապետություն |
|
15. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության մշտական տեխնիկական կոմիտեի նիստին |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
16. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի՝ տրանսպորտի հետ կապված մաքսային հարցերով աշխատանքային խմբի (WP.30) նիստին և «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի մաքսային կոնվենցիայի վարչական կոմիտեի նիստին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
17. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատանքային խմբի՝ համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային ստանդարտների վերաբերյալ նիստին |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
18. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի դյուրացման մասին համաձայնագրի հարցերով աշխատանքային խմբի նիստին |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
19. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի Համաձայնագրի իրագործման շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման և ստուգաճշտման էլեկտրոնային համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խմբի նիստին |
IV եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
|
20. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության էլեկտրոնային առևտրի հարցերով աշխատանքային խմբի նիստին |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
21. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատանքային խմբի՝ համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային ստանդարտների հարցերով պրոֆիլային ենթախմբերի նիստերին |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
22. Մասնակցություն «Տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում» համաժողովին |
IV եռամսյակ |
Շվեդիայի Թագավորություն |
|
23. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության տեխնոլոգիաների և նորարարությունների վերաբերյալ ֆորումի աշխատանքին |
IV եռամսյակ |
Ճապոնիա |
|
ԲԱԺԻՆ 8. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա. Օ. Ժունուսովի բլոկ | ||
|
1. Մասնակցություն «Տրանսսիբիրյան փոխադրումների հարցերով համակարգող խորհուրդ» (ՏՓՀԽ) միջազգային ընկերակցության 26-րդ լիագումար նիստին |
III եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
2. Մասնակցություն Երկաթուղային ճանապարհների միջազգային միության 90-րդ նստաշրջանին |
III եռամսյակ |
Թուրքիայի Հանրապետություն |
|
3. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության ծախսերի համեմատական վերլուծության հարցերով փորձագետների խմբի նիստին |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
4. Մասնակցություն Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՀԿ) փորձագետների՝ «Ուղևորափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգեր» թեմայով խորհրդակցությանը |
III եռամսյակ |
Լեհաստանի Հանրապետություն |
|
5. Մասնակցություն Հյուսիս-Արևելյան և Կենտրոնական Ասիայում «անկար» միջմոդալային փոխադրումների ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ-ի խորհրդակցությանը |
III եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
6. Մասնակցություն Եվրո-ասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանավորման հարցերով ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ-ի փորձագիտական խմբի նիստին |
III եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
7. Մասնակցություն Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) վեհաժողովի 30-րդ նստաշրջանին |
IV եռամսյակ |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
|
8. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի՝ ներքին ջրային տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի 61-րդ նստաշրջանին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
9. Մասնակցություն Ավիացիայի վերաբերյալ 7-րդ եվրոպական համաժողովին (7th European Aviation Conference) |
IV եռամսյակ |
Իռլանդիա |
|
10. Մասնակցություն Էներգետիկայի վերաբերյալ «ICNEA 2017» (International Conference on New Energy and Applications) միջազգային համաժողովին |
IV եռամսյակ |
Ճապոնիա |
|
11. Մասնակցություն Էներգաարդյունավետության վերաբերյալ «SMART ENERGY EXPO» միջազգային ցուցահանդեսին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
12. Մասնակցություն VI Եվրասիական ֆորումին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
13. Մասնակցություն Գազատրանսպորտային համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSOG), Էլեկտրահաղորդման ցանցերի օպերատորների եվրոպական միավորման (ENTSO-E), Էներգետիկայի եվրոպական կարգավորիչների խորհրդի (CEER) ներկայացուցիչների հետ հանդիպմանը |
IV եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
14. Մասնակցություն Համաշխարհային էներգետիկ խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը |
IV եռամսյակ |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
|
15. Մասնակցություն «Ծանոթություն ԱՄՆ էլեկտրաէներգետիկական շուկայի հետ. բարեփոխման և ազատականացման արդյունքները» արտագնա սեմինարին |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
16. Մասնակցություն «Արևմտյան Եվրոպայի էլեկտրաէներգետիկայի զարգացման ժամանակակից խնդիրներն ու հեռանկարները» արտագնա սեմինարին |
IV եռամսյակ |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
|
17. Մասնակցություն Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՀԿ) հանձնաժողովի՝ տրանսպորտային քաղաքականության և զարգացման ռազմավարության վերաբերյալ 1-ին տարեկան խորհրդակցությանը |
IV եռամսյակ |
Լեհաստանի Հանրապետություն |
|
18. Մասնակցություն ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ-ի՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինտեգրման հարցերով համաժողովին |
IV եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
19. Մասնակցություն նավթի և կայուն զարգացման վերաբերյալ միջազգային համաժողովին (International Conference on Petroleum & Sustainable Development) |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
20. Մասնակցություն միջազգային գործարար ֆորումին |
IV եռամսյակ |
Մոնղոլիա |
|
21. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի գծով կոմիտեի՝ տրանսպորտի հետ կապված մաքսային հարցերով աշխատանքային խմբի (WP.30) նիստին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
22. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի գծով կոմիտեի՝ միջմոդալային փոխադրումների և նյութատեխնիկական ապահովման հարցերով աշխատանքային խմբի նիստին |
IV եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
23. Մասնակցություն ՄԱԿ-ի ԱԽՏՍՀ-ի «չոր նավահանգիստների» հարցերով աշխատանքային խմբի նիստին |
IV եռամսյակ |
Թաիլանդի Թագավորություն |
|
24. Մասնակցություն «Միջազգային հաղորդակցության մեջ բեռների փոխադրման ոչ թղթային տեխնոլոգիայի» վերաբերյալ փորձագետների խորհրդակցություններին |
IV եռամսյակ |
Լեհաստանի Հանրապետություն |
|
25. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններին |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
ԲԱԺԻՆ 9. Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մ.Ա. Կուսաինովի բլոկ | ||
|
1. Մասնակցություն առևտրի և զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի (ՄԱԱԶՀ)՝ մրցակցության բնագավառում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի 16-րդ նստաշրջանին |
III եռամսյակ |
Շվեյցարիայի Համադաշնություն |
|
2. Մասնակցություն ՄԱԿ-ի Առևտրի ընթացակարգերի և էլեկտրոնային գործարար գործառնությունների պարզեցման կենտրոնի 30-րդ ֆորումին (ՄԱԿ ԱԷՊԿ) |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
3. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մրցակցության վերաբերյալ գլոբալ ֆորումին |
IV եռամսյակ |
Ֆրանսիայի Հանրապետություն |
|
ԲԱԺԻՆ 10. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանի բլոկ | ||
|
1. Եվրոպական հանձնաժողովի Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության, փոքր և միջին բիզնեսի դեպարտամենտի (DG GROW) ներկայացուցիչների հետ SOLVIT տեղեկատվական համակարգի գործունեության հարցերով հանդիպման անցկացում |
III եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
2. Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ ապրանքների և ծառայությունների ներքին առևտրում ոչ սակագնային խոչընդոտների վերլուծության հարցերով խորհրդակցությունների անցկացում |
III եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
3. Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության հրավերով՝ թվային տնտեսության նախագծերի իրագործմանը ծանոթանալու համար աշխատանքային ուղևորության անցկացում |
III եռամսյակ |
Կորեայի Հանրապետություն |
|
4. Մասնակցություն Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական միության հարաբերությունների զարգացման հարցերով գենտյան առաջին համազրույցին, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (ԱԱԵԱ) վերահսկողության մարմնի՝ ներքին շուկայի հարցերով խորհրդակցությանը |
III եռամսյակ |
Բելգիայի Թագավորություն |
|
5. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններին |
IV եռամսյակ |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
|
6. Համաշխարհային բանկի հետ թվային տնտեսության զարգացման մասով համագործակցության հարցերի քննարկում |
IV եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
|
7. Մասնակցություն VI Եվրասիական ֆորումին |
IV եռամսյակ |
Իտալիայի Հանրապետություն |
|
8. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի Հանրապետության թվային տնտեսության զարգացման մասով համագործակցության քննարկման շրջանակներում խորհրդակցություններին |
IV եռամսյակ |
Սինգապուրի Հանրապետություն |
|
9. Մասնակցություն «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման և ստուգաճշտման և մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության էլեկտրոնային համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խմբում |
IV եռամսյակ |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |