ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
««ԸՍՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ` ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Ըստ ծառայությունների առանձին ոլորտների` ազատականացման ծրագրերը հաստատելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
«Ըստ ծառայությունների առանձին ոլորտների` ազատականացման ծրագրերը հաստատելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի մասին
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշման 3-րդ կետի իրականացման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Ըստ ծառայությունների առանձին ոլորտների` ազատականացման ծրագրերը հաստատելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թ. |
թիվ |
քաղ. |
Ըստ ծառայությունների առանձին ոլորտների` ազատականացման ծրագրերը հաստատելու մասին
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը`
1. Հաստատել կից ներկայացվող՝
հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման ծրագիրը,
աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման ծրագիրը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական |
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով
|
Միջոցառում |
Կատարման ժամկետ |
Եզրափակման ձև |
Կատարող |
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) այն նորմատիվ իրավական ակտերի ցանկի սահմանումը, որոնցով կարգավորվում են ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ Ֆինանսական հաշվետվությունների կազմում հաճախորդի կողմից ներկայացվող տեղեկատվության (ընդ որում, կազմվող հաշվետվությունների արժանահավատությունը չի երաշխավորվում), գերատեսչական եկամուտների, հաշվեկշռային ամփոփագրերի, հաշվեկշռային ամփոփագրերի և հաշիվների վերլուծության հիման վրա (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի մասով հայտարարագրերի կազմման ծառայությունների), ֆինանսական հաշվետվությունների ստուգում, գնահատում և կազմում, հաշվապահական գրքերում առևտրային գործառնությունների դասակարգում և գրանցում՝ դրամական արտահայտությամբ կամ չափման այլ միավորով, ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հարկերի այն հայտարարագրերի կազմում (լրացում), որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությունների հետ միասին |
2016-2017 թվականներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ |
|
2. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի դրույթների համեմատական վերլուծության կատարում, այդ թվում՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների մատակարարի անձնակազմին ներկայացվող՝ որակավորման և այլ պահանջների կապակցությամբ |
2016-2017 թվականներ |
Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
3. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առաջարկների նախապատրաստում |
2017 թվական |
աուդիտի, հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
4. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագիծ մշակելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում (անհրաժեշտության դեպքում) |
2017 թվական |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով | |
|
5. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում, այդ թվում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, եթե դրա մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված կլինի սույն ծրագրի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքներով |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետությունների կառավարություններ |
|
6. Անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություն կազմող՝ հանրային նշանակության կազմակերպությունների նվազագույն ցանկի ձևավորում, անդամ պետություններում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտները կիրարկելու գործընթացը ներդաշնակեցնելու ուղղության որոշում, |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների տարածքներում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ճանաչում |
անդամ պետությունների կառավարություններ |
|
հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառման ապահովում։ Անդամ պետությունների տարածքներում փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառման հնարավորության և նպատակահարմարության քննարկում |
2018-2019 թվականներ |
||
|
7. Սույն ծրագրի 1- 6-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում |
տարեկան |
անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
Հանձնաժողով |
|
8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում, որով սահմանվում են անդամ պետությունների՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու մասով պարտավորությունները |
2020 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
9. Հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ |
2021 թվական |
անդամ պետությունների կառավարություններ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական |
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով
|
Միջոցառում |
Կատարման ժամկետ |
Եզրափակման ձև |
Կատարող |
|
1. «Եվրասիական տնտեսական միության տարածքում աուդիտորական գործունեության մասին» համաձայնագրի նախագծի մշակում (այսուհետ համապատասխանաբար՝ համաձայնագիր, Միություն) |
2017 թվական |
համաձայնագիր |
Միության անդամ պետությունների կառավարություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Հանձնաժողով) |
|
2. Անդամ պետությունների օրենսդրության վերլուծություն՝ համաձայնագրի նորմերին համապատասխանության առումով |
2017 թվական |
Հանձնաժողով ուղարկվող տեղեկատվություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
3. Անդամ պետությունների օրենսդրությունը համաձայնագրի նորմերին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
2018 թվական |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծեր |
անդամ պետությունների կառավարություններ |
|
4. Անդամ պետությունների օրենսդրության համապատասխանեցումը համաձայնագրի նորմերին |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետությունների կառավարություններ |
|
5. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի ու եղանակի սահմանում |
2017-2018 թվականներ |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որով հաստատվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգն ու եղանակը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
6. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրների ձևավորում |
2018-2019 թվականներ |
անդամ պետության նորմատիվ իրավական ակտ, որով սահմանվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարման համար պատասխանատու՝ անդամ պետության մարմինը և տվյալ ռեեստրի վարման կարգը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
7. Անցում աուդիտի միջազգային ստանդարտներին անդամ պետությունների տարածքներում |
2018-2020 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական այն ակտերում փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են աուդիտի միջազգային ստանդարտների ճանաչումը անդամ պետությունների տարածքներում. աուդիտի ճանաչված միջազգային ստանդարտների հասանելիության ապահովում՝ ռուսերենով և անդամ պետությունների պետական լեզուներով |
անդամ պետությունների կառավարություններ |
|
8. Միության տարածքում Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված՝ Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքի կիրառումը (աուդիտորական գործունեության մասով) Միության տարածքում |
2018-2019 թվականներ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքի կիրառումը (աուդիտորական գործունեության մասով) Միության տարածքում |
անդամ պետությունների կառավարություններ |
|
9. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն |
2018 թվական |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որով հաստատվում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են անցկացնելու աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
10. Այն մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը |
2018 թվական |
Միության շրջանակներում միջազգային պայմանագիր կամ Միության մարմնի ակտ, որով հաստատվում է այն մարմինների փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են կարգավորելու աուդիտորական գործունեությունը |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
11. Սույն ծրագրի 1-10-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցում |
տարեկան |
անդամ պետությունների կառավարություններ ուղարկվող տեղեկատվություն |
Հանձնաժողով |
|
12. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այնպիսի որոշման ընդունում, որով սահմանվում են անդամ պետությունների՝ աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի կանոնները կիրառելու մասով պարտավորությունները |
2020 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում |
անդամ պետությունների կառավարություններ Հանձնաժողով |
|
13. Աուդիտի ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մեկնարկ |
2021 թվական |
անդամ պետությունների կառավարություններ |