ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 112 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 57-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունը հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Փոփոխություններ կատարել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկեր հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 18 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ կատարվող)
1. Անվանման մեջ և 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացել «Հայաստանի Հանրապետության,» բառերը:
2. Ավելացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկը հետևյալ բովանդակությամբ՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 18 որոշմամբ |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների
|
Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների նկարագրությունը |
Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների տեսակը (Պայմանագրի թիվ 16 հավելվածի կետեր) |
Միջազգային պայմանագիր, նորմատիվ իրավական ակտ |
|
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված (այսուհետ՝ Պայմանագիր)) ծառայությունների այն ոլորտներում, որտեղ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, չեն կիրառվում սահմանափակումներ, բացառումներ, լրացուցիչ պահանջներ և պայմաններ՝ «Հայաստանի Հանրապետության՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա (այսուհետ՝ թիվ 16 հավելված) ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկերում, որոնց կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան, սահմանափակումներ, բացառումներ, լրացուցիչ պահանջներ և պայմաններ չեն կիրառվում այդպիսի ազատականացման պլանների իրագործումից հետո: Թիվ 16 հավելվածի՝ սույն ցանկի երկրորդ սյունակում նշված կետերը կիրառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) սույն ցանկի առաջին սյունակում նշված ծավալներով և պայմաններով: Սույն ցանկը կիրառվում է Պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներին չհակասող մասով։ | ||
|
Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների նկարագրությունը |
Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների տեսակը (Պայմանագրի թիվ 16 հավելվածի կետեր) |
Միջազգային պայմանագիր, նորմատիվ իրավական ակտ |
|
1. Պայմանագրի XVI, XIX, XX և XXI բաժիններում ընդգրկվող ծառայությունների և գործունեության տեսակների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է սահմանափակումներ, բացառումներ, լրացուցիչ պահանջներ և պայմաններ կիրառելու իրավունքը Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերին և միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այնպես, որ դրանք չհակասեն նշված բաժիններին և այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք կբերվեն անդամ պետությունների միջև նշված բաժիններին համապատասխան |
16-րդ, 17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետեր |
Պայմանագիր Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտեր |
|
2. Այն գործունեությունը, որի իրականացման համար պահանջվում է լիցենզիա, կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կողմից կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք սահմանված կարգով գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։ Գործունեության այն տեսակները, որոնց իրականացման համար պահանջվում է լիցենզիա, ինչպես նաև լիցենզավորված անձի կազմակերպական-իրավական ձևի որոշման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ |
23-րդ, 26-րդ և 31-րդ կետեր |
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի թիվ ՀՕ-193 օրենք |
|
3. Նոտար, նոտարի ստաժյոր կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով |
23-րդ, 26-րդ և 35-րդ կետեր |
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենք |
|
4. Օտարերկրյա փաստաբանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարցերով |
26-րդ և 35-րդ կետեր |
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-29-Ն օրենք |
|
5. Թիկնապահի ու պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական ու պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի և հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության միայն այն քաղաքացիները, որոնք ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում |
23-րդ, 26-րդ և 35-րդ կետեր |
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի թիվ ՀՕ-6-Ն օրենք |
|
6. Պահպանվում է ցանկացած այնպիսի միջոց ներմուծելու և կիրառելու հնարավորությունը, որը հիմնված է համատեղ արտադրության այն համաձայնությունների վրա, որոնց միջոցով տրամադրվում է ազգային ռեժիմ տվյալ համաձայնություններում ընդգրկված տեսալսողական ստեղծագործությունների առնչությամբ |
28-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, որոնք վերաբերում են ծառայություններին և բխում են «Հայաստանի Հանրապետության՝ «Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին» Մարաքեշի 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրին միանալու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 10-ի արձանագրությունից |
|
7. Պահպանվում է ցանկացած այնպիսի միջոց ներմուծելու և կիրառելու հնարավորությունը, որով երաշխավորում են տեսալսողական ստեղծագործություններին, ինչպես նաև այդպիսի ստեղծագործությունների մատակարարներին աջակցելու ծրագրերում ունեցած մասնակցությունից բխող օգուտները՝ ծագման որոշակի չափանիշները պահպանելու դեպքում |
28-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, որոնք վերաբերում են ծառայություններին և բխում են «Հայաստանի Հանրապետության՝ «Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին» Մարաքեշի 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրին միանալու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 10-ի արձանագրությունից |
|
8. Հեռուստառադիոընկերությունների կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը չի կարող հավասար լինել կամ գերազանցել այն բաժնետոմսերի 50 %-ը, որոնք անհրաժեշտ են հեռուստառադիոընկերությունների կողմից որոշումներ կայացնելու համար, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով |
28-րդ և 31-րդ կետեր |
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ ՀՕ-97 օրենք |
|
9. Հայաստանի Հանրապետության տարածքում այլ անդամ պետության անձի կողմից հաստատության նկատմամբ կիրառվում է ցանկացած սահմանափակում՝ միջուկային էներգետիկայի և ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու բնագավառում գործունեություն և գործառություններ իրականացնելու համար |
23-րդ, 26-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետեր |
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի թիվ ՀՕ-285 օրենք |