ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 112 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«08» մայիսի 2015 թ.

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 112 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 57-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունը հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Փոփոխություններ կատարել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկեր հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

 2015 թվականի մայիսի 8-ի

 թիվ 18 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ կատարվող)

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացել «Հայաստանի Հանրապետության,» բառերը:

2. Ավելացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկը հետևյալ բովանդակությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 բարձրագույն խորհրդի՝

2015 թվականի մայիսի 8-ի

թիվ 18 որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների

Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների նկարագրությունը

Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների տեսակը (Պայմանագրի թիվ 16 հավելվածի կետեր)

Միջազգային պայմանագիր, նորմատիվ իրավական ակտ

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված (այսուհետ՝ Պայմանագիր)) ծառայությունների այն ոլորտներում, որտեղ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, չեն կիրառվում սահմանափակումներ, բացառումներ, լրացուցիչ պահանջներ և պայմաններ՝ «Հայաստանի Հանրապետության՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա (այսուհետ՝ թիվ 16 հավելված) ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկերում, որոնց կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան, սահմանափակումներ, բացառումներ, լրացուցիչ պահանջներ և պայմաններ չեն կիրառվում այդպիսի ազատականացման պլանների իրագործումից հետո:

Թիվ 16 հավելվածի՝ սույն ցանկի երկրորդ սյունակում նշված կետերը կիրառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) սույն ցանկի առաջին սյունակում նշված ծավալներով և պայմաններով:

Սույն ցանկը կիրառվում է Պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներին չհակասող մասով։


Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների նկարագրությունը

Սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների տեսակը (Պայմանագրի թիվ 16 հավելվածի կետեր)

Միջազգային պայմանագիր, նորմատիվ իրավական ակտ

1. Պայմանագրի XVI, XIX, XX և XXI բաժիններում ընդգրկվող ծառայությունների և գործունեության տեսակների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է սահմանափակումներ, բացառումներ, լրացուցիչ պահանջներ և պայմաններ կիրառելու իրավունքը Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերին և միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այնպես, որ դրանք չհակասեն նշված բաժիններին և այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք կբերվեն անդամ պետությունների միջև նշված բաժիններին համապատասխան

16-րդ, 17-րդ, 23-րդ, 26-րդ, 28-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետեր

Պայմանագիր

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտեր

2. Այն գործունեությունը, որի իրականացման համար պահանջվում է լիցենզիա, կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կողմից կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք սահմանված կարգով գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։ Գործունեության այն տեսակները, որոնց իրականացման համար պահանջվում է լիցենզիա, ինչպես նաև լիցենզավորված անձի կազմակերպական-իրավական ձևի որոշման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

23-րդ, 26-րդ և 31-րդ կետեր

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի թիվ ՀՕ-193 օրենք

3. Նոտար, նոտարի ստաժյոր կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով

23-րդ, 26-րդ և 35-րդ կետեր

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենք

4. Օտարերկրյա փաստաբանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարցերով

26-րդ և 35-րդ կետեր

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-29-Ն օրենք

5. Թիկնապահի ու պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական ու պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի և հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության միայն այն քաղաքացիները, որոնք ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում

23-րդ, 26-րդ և 35-րդ կետեր

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի թիվ ՀՕ-6-Ն օրենք

6. Պահպանվում է ցանկացած այնպիսի միջոց ներմուծելու և կիրառելու հնարավորությունը, որը հիմնված է համատեղ արտադրության այն համաձայնությունների վրա, որոնց միջոցով տրամադրվում է ազգային ռեժիմ տվյալ համաձայնություններում ընդգրկված տեսալսողական ստեղծագործությունների առնչությամբ

28-րդ կետ

Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, որոնք վերաբերում են ծառայություններին և բխում են «Հայաստանի Հանրապետության՝ «Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին» Մարաքեշի 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրին միանալու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 10-ի արձանագրությունից

7. Պահպանվում է ցանկացած այնպիսի միջոց ներմուծելու և կիրառելու հնարավորությունը, որով երաշխավորում են տեսալսողական ստեղծագործություններին, ինչպես նաև այդպիսի ստեղծագործությունների մատակարարներին աջակցելու ծրագրերում ունեցած մասնակցությունից բխող օգուտները՝ ծագման որոշակի չափանիշները պահպանելու դեպքում

28-րդ կետ

Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, որոնք վերաբերում են ծառայություններին և բխում են «Հայաստանի Հանրապետության՝ «Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին» Մարաքեշի 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրին միանալու մասին» 2002 թվականի դեկտեմբերի 10-ի արձանագրությունից

8. Հեռուստառադիոընկերությունների կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը չի կարող հավասար լինել կամ գերազանցել այն բաժնետոմսերի 50 %-ը, որոնք անհրաժեշտ են հեռուստառադիոընկերությունների կողմից որոշումներ կայացնելու համար, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով

28-րդ և 31-րդ կետեր

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ ՀՕ-97 օրենք

9. Հայաստանի Հանրապետության տարածքում այլ անդամ պետության անձի կողմից հաստատության նկատմամբ կիրառվում է ցանկացած սահմանափակում՝ միջուկային էներգետիկայի և ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու բնագավառում գործունեություն և գործառություններ իրականացնելու համար

23-րդ, 26-րդ, 31-րդ, 33-րդ և 35-րդ կետեր

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի թիվ ՀՕ-285 օրենք