ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 58-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունը հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «օրվանից,» բառից հետո 1-ին տողատակի ծանոթագրության մեջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության համար՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից,».
բ) 4-րդ տողատակի ծանոթագրության մեջ՝
առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Հայաստանի Հանրապետության համար՝ զենքի և սպառազինության համակարգերի, ռազմական հանդերձանքի և ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթեցման աշխատանքների սարքավորումների և սարքերի ու հրատեխնիկական արտադրատեսակների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղների ու քարերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, օրինականորեն վերահսկվող պրեկուրսորների, էթիլ սպիրտի, ալկոհոլային և սպիրտ պարունակող ապրանքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրանքի, նավթի և նավթամթերքի, գազի, էլեկտրաէներգիայի, դեղագործական, պարադեղագործական, բժշկական ապրանքների (բացառություն՝ մինչև 2016 թ.), պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտում կիրառվող չափիչ սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի առևտրով զբաղվելը». երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Բելառուսի Հանրապետության համար՝ զենքի և սպառազինության համակարգերի, ռազմական հանդերձանքի և ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթեցման աշխատանքների համար սարքավորումների և սարքերի ու հրատեխնիկական արտադրատեսակների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղների և քարերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, օրինականորեն վերահսկվող պրեկուրսորների, էթիլ սպիրտի, ալկոհոլային և սպիրտ պարունակող ապրանքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրանքի, նավթի և նավթամթերքի, գազի, էլեկտրաէներգիայի, դեղագործական, պարադեղագործական, բժշկական ապրանքների (բացառություն՝ մինչև 2016 թ.), պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտում կիրառվող չափիչ սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի առևտրով զբաղվելը»:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |