ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
«29» մայիսի 2015 թ. |
թիվ 9 |
քաղ. Բուրաբայ |
ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ–ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունելով ի գիտություն մակրոտնտեսական և արժութային–ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակահարմարության և այդ համագործակցության ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների միջև խորհրդակցություն անցկացնելու առաջարկությանը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման համար մոտեցումների քննարկման, մակրոտնտեսական և արժութային–ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակով:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների մասնակցությունը նշված խորհրդակցությանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների, ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ 2015 թվականի IV եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման նպատակով ինտեգրացման միջոցների մասին զեկույց:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |